Copy SMS

Գուշակեք...

Բարև բոլորին ... կներկայացնեմ մտքեր իմ շատ սիրելի գրքերից մեկից , իսկ դուք փորձեք գուշակել թե որ գրքից են մտքերը: 


Դե գնացինք...


1. Միստիկը տեսնում է անասելին , հոգեբանը այն , ինչի մասին չեն խոսում:


Գուշակեք... - գիրք , արվեստ , մտքեր


2.Մարդիկ մեծ մասամբ խաբում են իրենց , երբ ասում են , թե ուրիշների կարծիքը չի հետաքրքրում իրենց : Սովորաբար նրանք վարվում են այնպես , ինչպես ցանկանում են , միայն այն հույսով , որ իրենց տարօրինակ արարքների մասին ոչ-ոք չի իմանա , երբեմն էլ վարվում են մեծամասնության կարծիքին հակառակ , որովհետև շրջապատի մարդիկ հավանություն են տալիս նրանց :


Գուշակեք... - գիրք , արվեստ , մտքեր3. Մեծամասնությանը դուր է գալիս ամեն ինչ այնպես անել , ինչպես բոլորը :


Գուշակեք... - գիրք , արվեստ , մտքեր4. Գեղեցկությունը այն զարմանահրաշն ու անհասանելին է , որ նկարիչը ստեղծում է համաշխարհային քաոսից հոգեկան ծանր տառապանքների գնով : Եվ երբ այն ստեղծվում է ամեն մարդու տրված չէ ճանաչելու այն : Գեղեցկությունը հասկանալու համար անհրաժեշտ է վարժվել նկարչի խիզախումներին : Գեղեցկությունը մեղեդի է , որ նա երգում է մեզ համար և որպեսզի այն արձագանք գտնի մեր սրտում , գիտելիքներ , ընկալելու ունակություն և երևակայություն է պետք :


Գուշակեք... - գիրք , արվեստ , մտքեր5.Մեզանից յուրաքանչյուրը մենակ է այս աշխարհում , փակված պղնձե աշտարակում և իր նմանների հետ կարող է հաղորդակցվել միայն նշաններով : Բայց այդ նշանները ընդհանուր չեն բոլորի համար , այդ իսկ պատճառով նրանց իմաստը աղոտ է ու անորոշ : Մենք հուսահատորեն ձգտում ենք ուրիշներին հաղորդել մեր սրտի գանձերը , բայց նրանք ի վիճակի չեն ընդունել դրանք , դրա համար էլ մենակ թափառում ենք աշխարհում մեր նմանների հետ կողք կողքի , բայց ոչ նրանց հետ միասին , առանց նրանց հասկանալու և հասկացվելու նրանցից : Մենք նման ենք այն մարդկանց , որոնք ապրում են մի երկրում , որի լեզուն գրեթե չգիտեն , և չնայած ուզում են շատ գեղեցիկ և խորիմաստ մտքեր արտահայտել , բայց դատապարտված են ասելու միայն պատրաստի ֆրազներ զրուցագրքից :


Գուշակեք... - գիրք , արվեստ , մտքերԻսկ այս նկարը որպես հուշում ...

Գուշակեք... - գիրք , արվեստ , մտքեր

12

42

1417

  • Knarik
    2013-08-23 09:05:13
    Տո սկի երեկվա կարդացածս չեմ հիշում,էլ ուր մնաց սրանք (ախ) :D :D :D
    • Out Of My Mind
      2013-08-23 09:06:35
      լավ էր , դե եթե գտնող չեղնի կասեմ ;)
      • Knarik
        2013-08-23 09:07:53
        Եղաաաաավվվվվվվվ :D :D :D Բայց 1 ու 5-ը շաատ ծանոթ են (պաղպաղակ) :D
      • Out Of My Mind
        2013-08-23 09:09:16
        վերջի նկարից շատ հեշտ կեղնի քթնելը :)
      • Knarik
        2013-08-23 09:11:07
        Դու որտեղի՞ց ես (:| ո՞նց,հիմա սրանք սա մի գրքի՞ց են (վայքո) :D :D :D
      • Knarik
        2013-08-23 09:11:12
        սաղ
  • ❶ S a Q o ♚ ✔
    2013-08-23 09:08:51
    3. Մեծամասնությանը դուր է գալիս ամեն ինչ այնպես անել , ինչպես բոլորը : Դեյլ Քարնեգ «Ինչպես Ձեռք Բերել բարեկամներ և ազդել մարդկանց (ծաղիկ) (ծաղիկ) էսա՞
    • Out Of My Mind
      2013-08-23 09:10:57
      չէ էտ չի , բայց վերնագիրը վերջի նկարի հետ կապ ունի
      • ❶ S a Q o ♚ ✔
        2013-08-23 09:11:43
        փոքրիկ փիսիկը և տղան :D :D
      • Out Of My Mind
        2013-08-23 09:12:27
        չէ :) փիսիկի ու տղայի հետ չի կապված :D
      • Knarik
        2013-08-23 09:12:46
        Աաաաաաաաաա ես շուն եմ ջոկելլլլլլ (ախ) : :D :D :D
      • ❶ S a Q o ♚ ✔
        2013-08-23 09:13:01
        լարախաղացը փուչիկով՞
  • Knarik
    2013-08-23 09:12:19
    "Ճանապարհորդություն շնիկի հետ լարի վրայով ու լուսնի առջևով",,,,էդա՞ (ծաղիկ) :D :D :D
    • Out Of My Mind
      2013-08-23 09:13:35
      ոչ ոչ :) բայց կապ ունի լուսնի հետ
      • Knarik
        2013-08-23 09:14:07
        "Լուսնի խավարում" O:) :D :D
      • Out Of My Mind
        2013-08-23 09:14:42
        չէ :D
      • ❶ S a Q o ♚ ✔
        2013-08-23 09:14:48
        Լուսին--ե>՞ :D :D
      • Knarik
        2013-08-23 09:16:55
        "Արևի խավարում " (դեմք) :D :D :D
  • Out Of My Mind
    2013-08-23 09:15:50
    չէ <լուսին և ...> :)
    • Knarik
      2013-08-23 09:16:31
      Օֆֆ,սպանիր,դե ասա (դեմք) :D :D
    • ❶ S a Q o ♚ ✔
      2013-08-23 09:16:43
      և արև (գինի)
  • ❶ S a Q o ♚ ✔
    2013-08-23 09:17:04
    վեցպեսանոց :D
    • Knarik
      2013-08-23 09:17:32
      Մոե՞մ (վայքո)
    • Out Of My Mind
      2013-08-23 09:17:53
      հա ճիշտ ա վերջապես :)
      • Knarik
        2013-08-23 09:18:37
        Ըխք :( :D
  • Knarik
    2013-08-23 09:18:09
    Սոմերսեթ Մոե՞մ (վայքո) (վայքո) եթե էդ լինի,ես ինձ կկախեմ (վայքո) :D :D :D
    • Out Of My Mind
      2013-08-23 09:18:38
      հա հենց ետ ա
    • ❶ S a Q o ♚ ✔
      2013-08-23 09:18:48
      ինչ ասեմ՞ լավ մարդ էիր... (ծաղիկ)
      • Knarik
        2013-08-23 09:19:37
        Անցյալ տարի ամռանը էդ եմ կարդացել,ո՞նց կարող էիիիի :( :D :D :D Դու էլ Սաք ջան,մի օր դու էլ մեզ կլքես (ծաղիկ) :D :D
      • Out Of My Mind
        2013-08-23 09:19:48
        կարդացել ես էտ գիրքը՞
      • ❶ S a Q o ♚ ✔
        2013-08-23 09:20:05
        դե հա (ծաղիկ) ես էլ լավ մարդ կլինեմ :D
      • Knarik
        2013-08-23 09:20:36
        Դե քեզ հաջողություն էդ գործում (պաղպաղակ) :D :D
      • Knarik
        2013-08-23 09:20:47
        Հա,բա ինչ ցավս էի արել (ախ) :D :D :D
      • ❶ S a Q o ♚ ✔
        2013-08-23 09:20:57
        տարոսն էլ քեզ :)
      • Out Of My Mind
        2013-08-23 09:21:31
        ոնց կարելի ա չսիրել էտ գիրքը (:| ուղղակի գլուխգործոց ա
      • Knarik
        2013-08-23 09:24:47
        Աբրիս
  • Knarik
    2013-08-23 09:24:39
    Ով ասեց՝ չեմ սիրում,հափշտակելով եմ կարդացել,էդ գիրքն էլ ինձ նվեր տվեց գրադարանավարուհին,ուղղակի նեղվեցի,որ չհիշեցի (լուսնաքայլ) :D :D
  • Anush
    2013-08-23 10:13:02
    (լավչեմ)
  • Anush
    2013-08-23 10:13:06
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • SHAVO12
    2013-08-26 20:33:03
    լավնա (բռավո) (բռավո) (բռավո) :) :) :) :) :) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)