Copy SMS

Միհրան Ծառուկյան

Միհրան Ծարուկյանը ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 22-ին:

1994-2004 թվականներին Ծառուկյանը սովորել է Երևանի թիվ 120 դպրոցում։ 1996-2001 թվականներին սովորել է Սպայի տան երգի ստուդիայում։ 1996-2004 թվականներին հանդես է եկել «Ստիլ» պարային ակումբում։ Մասնակցել է բազմաթիվ սպորտային պարերի մրցույթների և բազմիցս հաղթանակ է տարել Հայաստանի առաջնություններում և մեկ հաղթանակ միջազգային առաջնությունում։ 2004-2008 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ջազ-վոկալ բաժնում։ 2006 թվականին մասնակցել է «Հայ-Սուպերսթար» նախագծին։ 2008-2010 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության Սպայի տան երգի էստրադային համույթում։ Մասնագիտությամբ երգիչ է։ 3 տարի աշխատել է «Ջիանի» ակումբում որպես երգիչ։ 2009 թվականին նկարահանել է առաջին տեսահոլովակը։2010 թվականին նկարահանվել է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում`ստանձնելով գլխավոր դերակատարումը։2010 թվականից Միհրանը ելույթ ունեցավ տարբեր բեմերում,տարբեր մրցույթներում`գրավելով առաջին հորիզոնականները։‌


Միհրան Ծառուկյան - Mihran himanali, ergich , lav derasan,


Միհրան Ծառուկյան - Mihran himanali, ergich , lav derasan,
Միհրան Ծառուկյան - Mihran himanali, ergich , lav derasan,