Copy SMS

Բանաստեղծի սիրտը

Բանաստեղծի սիրտը - սեր , կյանք, հավերժություն


Գրառումս հեղինակային չի:Բանաստեղծի սիրտը գրքից մի քանի հատված կներկայացնեմ ձեզ:Այս գրքում գրված է Ավետիք Իսահակյանի սիրո մասին :Ավետիք Իսահակայանը սիրել է Աննա Բերոյանին:Նամակներում նա Աննային դիմում է Աննիկ:Աննիկը ապրում էր Գյումրիում:Իսհակայնի առաջին սերը եղել է Շուշիկը որը Աննիկի կրտսեր քույրն էր:Բայց Շուշիկը ուրիշի հետ ամուսնացավ :Իսհակայնը ճիշտ է շատ վշտացած էր բայց նրա կապը Շուշիկի ընտանիքի հետ շարունակվում էր:Սկզբից Իսահակյանը Աննիկին երեխայի տեղ էր դնում , իսկ երբ հեռանում է քաղաքից , Աննիկին ուրախացնելու համար նրան փոստային բացիկներ է ուղարկում:Աննիկը , այդ վերաբերմունքից զգացված , շնորհակալական նամակ է գրում : Վարպետը պատասխանում է նրան :Սկսվում է նամակագրությունը:Եվ շուտով նրանց մեջ մի ջերմ մտերմություն է առաջանում, որի ընթացքում էլ բանաստեղծը ճանաչում է Աննիկին:

-Ես ըմբռնեցի , որ գործ ունեմ մի լուրջ հոգու հետ ,- գրում է Իսահակյանը ,-ես քեզ երեխա էի կարծում , բայց հիմա զգում եմ , որ դու խորը և երազուն մարդ ես , որ դու այս աշխարհից չես , որ քո աչքերի մեջ երկնքի լույսից կա , որ դու ճառագայթ ես ...

Բանաստեղծը տեսնում է ,որ Աննիկը շատ բաներով տարբերվում է իրեն հասակակից աղջիկներից , իդեալներ ունի , ձգտումներ , երազներ , կարդում է , հետաքրքրվում է կյանքով , որ ըմբոստ է ու չի ենթարկվում շրջապատի նախապաշարումներին : Այս ամենն էլ հենց գրավում են բանաստեղծի սիրտը : Երկուստեք նամակները վերածվում են սիրո խոստովանությունների :

Ռոմանտիկ է եղել բանաստեղծի սերը , ու իբրև անիրականանալի երազ զնդել է , փշուր - փշուր է եղել :Բայց Վարպետը չի դադարել սիրելուց , որովհետև  - սերն իր բարձր առումով իմ պոեզիայի առանցքն է , - գրում է նա :-Առանց այդ սիրո ոչ մի բանաստեղծ չէր կարող քնար հնչեցնել : 

__Իմ անգին , իմ պայծառ Աննիկ ջան , իմ ընկեր , իմ մաքուր սեր , ասա ինչ որ կուզես ՝ ես կատարեմ քեզ համար . ամենադժվարին բաները , անկարելի բաները .մեռնել քո երազների համար .դու իմ շքեղ , իմ զուլալ երազ...եղիր միշտ այդպես լավ , այդպես մաքուր , այդպես կուսական .թող ոչ ոքի շունչը չդիպչի քեզ , ոչ ոքի ձեռքը չհասնի քեզ , և իմ , և իմ . դու երկինք եղիր իմ հոգու համար ՝ ձգտեմ , թռնեմ քեզ և մեռնեմ քո կապույտ , քո լազուր , քո ջինջ հոգում:__

__Ես անկարելին կարելի կդարձնեմ քեզ համար . ես քառասուն գլխանի դևին կսպանեմ քեզ համար . ես անմահության խնձորը կբերեմ քեզ համար . ես արևը , աստղերը , ամբողջ աշխարհը կնվիրեմ քեզ .ես իմ կյանքս , իմ կյանքս կտամ քեզ ...__

__Իմ գերագույն հաճույքը պիտի լինի քո կյանքի ճամփեն դարձնել պայծառ , գեղեցիկ ու երջանկալի .արյունով կներկեմ իմ քայլերս ու ձեռներս ՝ ով որ խոչընդոտ կանգնի քո երջանկության առաջ...__

__Ես կարող եմ սիրելու ՝ մահից զորեղ սիրով , և եթե չեմ գտնում այդպիսի մի սիրտ , - ես իմ սերս կպահեմ հոգումս  և կընկնեմ թափառելու . մի թող ինձ թափառելու , սիրիր ինձ աստվածներին վայել սիրով , պայիր ինձ քո հոգում , իմ լավ Աննիկ , և մղիր ինձ դեպի ճշմարտություն , դեպի բարձունքներ , դեպի կատարելություն:__

__Այսուհետև ուզում եմ , որ դու ինձ հավատաս այնպես , ինչպես հավատացյալը հավատում է աստծուն , ես միշտ ազնիվ , միշտ աստվածային կմնամ դեպի քեզ և ոչինչ չեմ ուզում քեզնից .եղիր աստծու ազատ թռչունի պես ՝ շինիր քո բույնը ՝ ուր ուզում ես , ում հետ ուզում ես .ես սրտիս խորքից կնպաստեմ քո երջանկության շենքը շինելուն :__Եվ ապա այդ նույն միտքը բանաստեղծական տեսք է ստացել :

                   Գնա՜ , մոռացիր , և բախտը քեզ հետ ,
                   Հյուսիր քո բույնը ՝ ում հետ որ կուզես,
                   Թռիր ու գնա , և մի նայիր ետ ,
                   Թող տունս մնա թափուր ՝ սրտիս պես :

...Այսքանը ,,հույսով եմ հետաքրքրեց,,և հույսով եմ որ չեն մտածի քոփի եմ արել ու չեն փակի պոստս...

Բանաստեղծի սիրտը - սեր , կյանք, հավերժություն

10

15

1622