Copy SMS

Կյանքը հեշտացնելու 30 խորհուրդ

Կյանքը հեշտացնելու 30 խորհուրդ - ապրեք, ավելի, ուրախ,

1. Ժամանակը անցկացրեք միայն այն մարդկանց հետ, ովքեր ձեզ հաճելի են

2.Խնդիրները գլուխը բարձր դիմավորեք

3. Ինքներդ ձեզ հետ անկեղծ եղեք

4. Ձեր անձնական երջանկությունը առաջին տեղում դասեք

5. Անկեղծ եղեք և հպարտացեք դրանով

6. Ուշադրություն դարձրեք միայն ներկայի վրա և ապրեք ներկայում

7. Գնահատեք դասերը, որոնք ստանում եք ձեր սխալների շնորհիվ

8. Ինքներդ ձեզ հետ նուրբ եղեք

9. Հաճույք ստացեք այն ամենից, ինչ դուք ունեք

10. Կերտեք ձեր երջանկությունը

11. Ձեր երազանքներին ու մտքերին իրականանալու հնարավորություն տվեք

12. Հավատացեք, որ դուք պատրաստ եք հաջորդ քայլին

13. Նոր մարդկանց  հետ հարաբերություններ հաստատեք միայն այն ժամանակ, երբ դա անելու անհրաժեշտություն կա

14. Ձեր կյանք մտած նոր մարդկանց դրսևորվելու հնարավորություն տվեք

15. Մրցեք ինքներդ ձեզ հետ, ամեն օր նախորդ օրվանից էլ ավելի լավը դարձեք

16. Կարողացեք ուրախանալ ուրիշների հաջողություններով

17. Ցանկացած վատ իրավիճակում փորձեք մի լավ բան տեսնել

18. Կարողացեք ներել և՛ ինքներդ ձեզ, և՛ ուրիշներին

19. Օգնեք ձեր կողքի մարդկանց

20. Լսեք ձեր ներքին ձայնը

21. Ձեզ մի հասցրեք սթրեսային վիճակի, կարողացեք դադար առնել ու հանգստանալ

22. Նկատեք ամեն պահի գեղեցկությունը

23. Կարողացեք սիրել անկատարը, կատարյալ ոչինչ չի լինում

24. Ամեն օր աշխատեք գոնե մի փոքր մոտենալ ձեր նպատակների իրականացմանը

25. Մի թաքցրեք ձեր զգացմունքները

26. Ձեր կյանքի ողջ պատասխանատվությունը ձեզ վրա վերցրեք

27. Կենտրոնացեք այն ամենի վրա, ինչը ձեր հսկողության տակ է գտնվում

28. Զարգացրեք ձեզ համար կարևոր մարդկանց հետ հարաբերությունները

29. Կենտրոնացեք ձեր արածի դրական արդյունքի վրա

30. Գնահատեք ձեր ունեցածը 


22

21

1104