Copy SMS

Հոգիս գրկում է քեզ,,,+ Նորություն

Հոգիս գրկում է քեզ,,,+ Նորություն - Հետաքրքիր, ուսուցանող, բարի


Ես կանչում եմ քեզ, լսու՞մ ես: Մտքումս շարունակ քո անունն եմ տալիս, սիրտս քեզ է կարոտում, լսու՞մ ես: Հոգիս գրկում է քեզ, զգու՞մ ես: Քո անունը հպվել է շուրթերիս, իսկ շուրթերս համբուրում են քո անունը, զգու՞մ ես համբույրս: Գիտե՞ս, ձեռքերս շատ անգամ են փնտրել քեզ, որ գրկեն, բայց չեն գտել: Ես խենթանում եմ, այն մտքից, որ հեռու ես: Ամեն գիշեր աղոթում եմ, որ մեզ բաժանող կիլոմետրերը քչանան: Իսկ ավելի շատ գիտե՞ս ինչ եմ ուզում: Այնքան եմ ուզում էլ չբաժանվենք: Խենթանում եմ ամեն անգամ, երբ գիտակցում եմ, որ ապրելու ենք նույն քաղաքում, նույն մարդկանց ենք տեսնելու, նույն արևի տակ ենք տաքանալու ու անձրևի տակ թրջվելու, բայց անջատ ենք լինելու, իրարից հեռու, իրար միշտ օտար: Լսու՞մ ես: Չեմ ուզում այդ տաք արևն առանց քեզ, հասկանու՞մ ես: Առանց քեզ միշտ է անձրևում հոգիս, դու դա գիտե՞ս: Երբ կողքիս ես, աշխարհը կարծես իմն է: Երբ կողքիս ես, մոլորակն ասես դադարում է պտտվել, ժամանակը կանգ է առնում: Դու հարկավոր ես ինձ, ինչպես օդը: Դու կարևոր ես ինձ համար: Ես կարծես սիրում եմ քեզ: Ես կանչում եմ քեզ, լսու՞մ ես:

...............................................................................
                                                ՆՈՐՈՒԹՅՈՒՆ


Պատմություններ.դո.ամ-ին անհրաժեշտ են մոդերատորներ և ադմիններ:Ցանկացողները թող գրեն կոմենտում:


Նաև մի խնդրանք....պոստ Չփակեք և ավելորդ բաներ չգրեք Մեկա ՋՆՋՎԵԼՈՒ է:



13

37

1266