Copy SMS

18 միտք կյանքից

18 միտք կյանքից - հետաքրքիր, մտքեր, կյանքից,

1. Ծնողները կարող են փոխարինել բոլորին, բայց նրանց ոչ ոք և երբեք փոխարինել չի կարող:

2. Նայիր շուրջբոլորդ և ամեն մի փոքր հաջողության հասնելու դեպքում շնորհակալ եղիր այդ հաղթանակի համար: 

3. Չկա ավելի թանկարժեք բան, քան սրտի բավարարվածությունը: 

4. Գնահատիր նրան, ում համար արժեք ես ներկայացնում:

5. Այս կյանքում ամենակարևորը քո ու հարազատներիդ առողջությունն է: Հոգատար եղեք նրանց նկատմամբ: 

6. Հիշիր նրան, ով քեզ սիրում ու կարոտում է: 

7. Մարդը կյանքի մարգարիտն է, կյանքը տիեզերքի մարգարիտն է: 

8. Եթե կյանքը ցանկանում է, որ դու երջանիկ լինես, նա տանում է քեզ դժվար ճանապարհներով, քանի որ հեշտ ճանապարհներում երջանկություն չի լինում: 

9. Ամենագնահատելին, որը կարող է տղամարդը անել կնոջ համար, դարձնել նրան իր միակ սիրելին:

10. Ցավն այն է, երբ երեխան, ում մնացել է ապրելու հաշված օրեր, նկարում է կյանքը, որը նա չի տեսնելու:

11. Ուժը այն է, երբ հաշմանդամը ժպտում է այն մարդկանց աչքերին, ովքեր նրան չեն սիրում:

12. Գեղեցիկ է, երբ կույրը նկարում է արևը՝ իմանալով, թե այն ինչպիսին է, բայց չի տեսել արևի լույսը:

13. Հարգանքը այն է, երբ զինվորը իր կյանքը զոհում է օտար մարդկանց փոխարեն:

14. Երեխաների հետ անցկացրած ժամանակը այն ժամանակն է, որը երբեք չի կարելի համարել կորցրած:

15. Պետք է պահպանել հավատարմությունը: Հավատարմությունը խոսքին, ինքն իրեն: Հավատարմությունը չպետք է կույր լինի: 

16. Աշխարհի անհեթեթությունից գանգատվելու փոխարեն աշխատեք բարեփոխել այն անկյունը, ուր նետել է ձեզ ճակատագիրը: Հարկավոր է գործել և այնպես գործել, որ հաճույք ստանաս քո ստեղծածից:

17. Պետք է հավատալ կամքի ուժին: Իր նկատմամբ ավելորդ ներողամտություն ցուցաբերելով՝ մարդը ծուլանում է և վախենում. կամքի ուժով նա իրեն ստիպում է աշխատել խղճի մտոք և հերոսական արարքներ կատարել:

18. Սրբիր աչքերիդ արցունքներն առատ, հաճախ անկումով բարձրանում է մարդ:

15

13

994

  • ♥ I`m your angel (SaRa) ♥
    2013-08-25 00:47:39
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • psangel
      2013-08-25 00:51:29
      (լավ)
  • Resurrección∞
    2013-08-25 00:49:23
    . Եթե կյանքը ցանկանում է, որ դու երջանիկ լինես, նա տանում է քեզ դժվար ճանապարհներով, քանի որ հեշտ ճանապարհներում երջանկություն չի լինում: (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Սառա, ձեր մոծյոկ:D
    2013-08-25 00:50:00
    (լավ) (լավ)
  • Avagyan Karina..veteranneric :D
    2013-08-25 01:02:30
    շաաաաաատ լավն են (բռավո)
  • Machok
    2013-08-25 02:05:35
    1. Ծնողները կարող են փոխարինել բոլորին, բայց նրանց ոչ ոք և երբեք փոխարինել չի կարող: (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) 18. Սրբիր աչքերիդ արցունքներն առատ, հաճախ անկումով բարձրանում է մարդ: (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • psangel
    2013-08-25 05:21:22
    մերսիիիիիիի երեխեք ջաննն (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Es
    2013-08-25 05:23:15
    (լավ)
    • psangel
      2013-08-25 05:24:05
      (ծաղիկ)
  • IKER-CASILLAS
    2014-01-27 17:10:16
    (ժպիտ)
  • IKER-CASILLAS
    2014-01-27 17:12:09
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • IKER-CASILLAS
    2014-01-27 17:16:21
    :) :) :) :)