Copy SMS

…Թե ինչու է օդափոխիչը հովացնում

…Թե ինչու  է   օդափոխիչը  հովացնում - հետաքրքիր , զարմանալի, տեղեկություն

Տոթ  օրերին հաճելի է նստել օդափոխիչի  հոսանքի  սառը  շիթի  տակ:  Բայց ինչու   է այն  սառը:Իհարկե,օդափոխիչն  օդը  չի սառեցնում,  այն  պարզապես   հարկադրական  կոնվեկցիա(ջերմակարգավորում)   է  ստեղծում,  որի ժամանակ  մարդու  մարմնի   ջերմությունը  փոխանցվում է  շրջակա  օդային  միջավայրին:  Բանն  այն  է, որ մարդու օրգանիզմը   շոգին  արձագանքում  է  բարձր  քրտնարտադրությամբ: Երբ մաշկից  խոնավությունը   գոլորշիանում   է  (կամ  շնչառության  ժամանակ  լորձաթաղանթից), այն  իր հետ  տանում է նաև ավելորդ  ջերմությունը:Բայց երբ  մարմնի  շուրջը  օդի  շերտը  տաքանում  է  և  դադարում  է  խոնավությունը  կլանել,  ապա  քրտինքն  այլևս  չի  գոլորշիանում  և  ջերմափոխանակության   գարծընթացը  դանդաղում  է, նշանակում  է պետք է խոնավությամբ  հագեցված  օդը  փոխարինել  այլ,  ավելի  չոր  օդով:Ամենապարզ   եղանակն  այն  մարմնից ուղղորդված  օդի  շիթերով <<փչելն>>  է:

 Ահա ինչու չոր կլիմայում, նույնիսկ հարաբերականորեն  տաք օդում, օդափոխիչն  այդպես   արդյունավետ  է  գրեթե  չի  հովացնում  խոնավ  կլիմայական  պայմաններում:

Իսկ  պաղպաղակն  այդ  նույն  եղանակով (փչելով  օդափոխիչով) կարելի  է  <<հալեցնել>>,  այսինքն այն  <<տաքացնել>>. Տարբերությունն այն  է , որ  օդափոխիչը  ոչ թե պաղպաղակի   վրայից  փչում  է  տաքացած  օդը,  ինչպես  նախորդ  դեպքում,  այլ  ընդհակառակը,  սառը օդը,  դրա  փոխարեն  բերելով  առավել  տաքը  և  ուժեղացնելով  ջերմափոխանակությունը:

Ի  դեպ,  հովացնելու  առավել  պարզ  ու  հայտնի  հնագույն  մեթոդը  մակերեսի  մեծացումն  է, հայտնի է, որ փղերի,  որոնք  ստիպված  են ապրել,  ավաղ,  առանց օդափոխիչների, մեծ ականջները հենց  դրա  համար  են, որ  կարողանան  հովացնել իրենց ծավալուն  մարմինը:J

…Թե ինչու  է   օդափոխիչը  հովացնում - հետաքրքիր , զարմանալի, տեղեկություն
…Թե ինչու  է   օդափոխիչը  հովացնում - հետաքրքիր , զարմանալի, տեղեկություն

11

37

2022