Copy SMS

Պատասխան`Վահրիբզադեի "Հողից բաժին չես տա" բանաստեղծության(1988թ.)

Պատասխան`Վահրիբզադեի

Կարդացի գիրքդ և չզարմացա

Քո ժառանգական անտաղանդությամբ,

Սակայն չիմացա ժողբանաստեղծ ես,թե՞ ժողբանսարկու,

Վահրիբզադեն ես,թե՞ հարամզադեն,

Դու ակադեմիայի թղթակից անդամ

Եվ պանթյուրքիզմի իսկական անդամ,

Քո պատմությունից չես հիշում ոչինչ,

Դե ականջդ բեր`դաս տանք մի քիչ:

Այո՛,ապրել ենք մենք իրար մոտիկ,

Ես մաքառելով,դու թալանելով,

Ես ստեղծելով,իսկ դու պղծելով,

Ես ազնիվ սիրով,դու արնոտ սրով:

Ապրել ես կողքիս շուրջ հազար տարի,

Ես սուտն եմ եղծել,դու ճիշտն ես կեղծել,

Ես նորոգել եմ,դու նորից քանդել,

Ես լույս եմ վառել,դու եկել,մարել:

Ասում են` այսօր հող ես պահանջում,

Վաղը պատի՞վս պիտի պահանջես…

Իզուր ես սարքում մեծ իրարանցում,

Ինչ չես ունեցել,չես էլ կորցնում:

Դու քոչվոր էիր,որտեղի՞ց քեզ հող,

Քեզ պետք էր ավար և ուրիշի փող,

Դեռ քո ալլահն էլ չէր ծնվել երկրում,

Հայկ Նահապետն էր այդ հողը հերկում:

Հետո հենց եկար,արտս պատեցիր քո մոլախոտով,

Սիրտս խեղդեցիր Նախիջևանում,

Փորձում ես խեղդել և Ղարաբաղում:

Քուռից ավելի արյուն ես ինձ պարտք,

Բայց էլի դու ես արյամբ սպառնում:

Ատամն ես սրում օձաճտերիդ,

Որոնք նենգաբար հաճախ են խայթում,

Ինքդ հո տեսար Սումգայիթում:

Թե քաջ ես այդքան ու պատվի արժան,

Կռվեիր կռվում Մեծ Հայրենական:

Հիշի՛ր,Արցախի հայերը միայն

Տվեցին հերոս,գեներալ այնքան,

Ինչքան չտվեց ցեղդ մուսուլման:

Իսկ հիմա նրանց ուզում ես նեղել,

Ուզում ես անմեղ արյունը հեղել,

Ճմլել,սպանել մեր հայոց հոգին,

Քեզ խրա՞տ չեղավ այս հազար տարին,

Որ անհնար է սպանել հային:

Չէ՛,հարամզադե՛,դեռ շատ ես անգետ,

Այդ աղքատ խելքով չես դառնա պոետ,

Քեզ ոնց են տվել մրցանակ,կոչում:

Դու ինձ ընկեր չես,ոչ էլ բարեկամ,

Լոկ հարևան ես,այն էլ չարակամ,

Եվ թող պարզ լինի քեզ մոտ,ամենքին,

Որ դաղում ես դու թուրք ռամիկին:

Դե հիմա լսի՛ր խորհուրդս վերջին,

Հազար տարում գեթ մեկ անգամ

Լույս խոսք ասա՛ քո մութ ազգին,

Ու մի՛ մղիր թուրք ռանչպարին

Նոր եղեռնի ու հանցանքի:

Մի՛ ծանրացրու ոճիրներով

Իմ սպառնող համբերանքին,

Թե չէ մի օր կելնի քո դեմ

Սասնա Դավիթ Թուր Կեծակին:

19

74

1320

  • Anush
    2013-08-31 01:15:44
    (լավ)
  • A.S.A.L.A
    2013-08-31 01:20:03
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) շատ լավնա
  • 2013-08-31 01:49:53
    Ասենք էս նխշունությանը ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, բայց դատարկ գրառումները լավ ԿԱՐԴՈՒՄ եք ու մեկնաբանում, ինչքան որ ուժ ունեք...
    • Mari
      2013-08-31 01:52:42
      համաձայն եմ քո հետ (լավ)
  • Mari
    2013-08-31 01:53:04
    ապրես (բռավո),,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
  • Վետերան:Forgotten Dreams
    2013-08-31 01:53:44
    լավնա ,ապրես,,ես լավ պոստերին կյանքում չեն գրում լավնա,տենց շարունակի վատերը աչքեն ծակում,,այպես շարունակի (լավ)
  • ⒶⓇⓂⒶⓃ
    2013-08-31 02:32:13
    (բռավո) ապրես, բայց գոնե 1 նկար էլ ավելացրու
  • Knarik
    2013-08-31 03:09:32
    Ո՞վա գրել որ,բան չջոկի (:| :D
  • Machok
    2013-08-31 04:46:09
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) շատ լավն էր, կարգին ոգևորեց աչքից վերջը բանակ գնամ :D :D :D :D :D
  • Suren2013
    2013-09-09 02:08:13
    ...Հրաշալի էր, էլ ոչինչ չունեմ ասելու :) Կարոտել էի Էլմիրային...
    • Էլմիրա ✔
      2013-09-09 02:10:35
      Վայ,,,Մերսիիիի Սուրեն ջաան,,,բա ուր էիր կորել՞...ինչքան ժամանակ ա չկաս,,,
      • Suren2013
        2013-09-09 02:11:54
        ...Խնդրեմ...Ի՞նչ կա չկա...Անկեղծ շատ էի կարոտել քեզ...Ֆեյսբուքում կա՞ս...
      • Էլմիրա ✔
        2013-09-09 02:14:00
        բան չկա Սուրեն ջան, ես էլ էի կարոտել...Կորել էս, չես գալիս,,,,մեկ-մեկ մեզ հիշի.. .Հաաա կամ... :)
      • Suren2013
        2013-09-09 02:14:50
        ...Կասե՞ս ազգանունդ, էնտեղ կպատմեմ...
      • Էլմիրա ✔
        2013-09-09 02:16:09
        Հա Սուրեն ջան, հեսա ներքինով ուղղարկեմ...
      • Suren2013
        2013-09-09 02:17:23
        ...Դե սպասում եմ...
  • Մարիամ
    2013-09-09 05:19:24
    դե էլ ինչ ասեմ ..........................Շատ լավն էր Էմուլ (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Voch Heto, Voch Hima
    2013-10-14 02:58:23
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)