Copy SMS

Իսկ դու սահմանե՞լ ես քո արվեստը

Իսկ դու սահմանե՞լ ես քո արվեստը - արվեստ, իմպրեսսիոնիզմ, սյուրռեալիզմ


Ընդունված է արևմտյան արվեստում տարբերակել դասականության և ոչ դասական արվեստի դարաշրջաններ:

Դասական է համարվում այն արվեստը, որը արժանի է համարվել սովորելու, նրանից դաս քաղելու: Դասական արվեստը ծնունդ է առնում հնագույն քաղաքակրթություններում և զարգանում ու իր բարձրագույն արտահայտությանը հասնում 19-րդ դարում:

Ոչ դասական է համարվում 19-րդ դարի վերջերից ծնունդ առնող նորորարական-փորձարարական ոճ ունեցող արվեստը: Երբեմն այն անվանում են նաև մոդեռն կամ արդի արվեստ: Սրանք փորձում են գտնել նոր թեմաներ, գեղեցիկը ներկայացնելու նոր հնարավորություններ, փորձում են հրաժարվել արվեստի տարբեր տեսակի պարտադրած պայմաններից և կաղապար դարձած մոտեցումներից:

 Եթե դասական գեղանկարը ստեղծվում է հարթության մեջ, ապա ոչ դասականը կարող է լինել նաև տարածական: Ոչ դասական գեղանկարչության հայ մեծանուն ներկայացուցիչ Երվանդ Քոչարը պատկերներ է ստեղծել տարածության մեջ, որոնց դիտելու համար օգտագործվում են հատուկ պտտվող մեխանիզմներ:

Իսկ դու սահմանե՞լ ես քո արվեստը - արվեստ, իմպրեսսիոնիզմ, սյուրռեալիզմ(Երվանդ Քոչար «Կերպարներ» ) 



 Ոչ դասական գեղանկարչության մեջ բավականին ազդեցիկ ուղղություններից է իմպրեսսիոնիզմը և սյուրռեալիզմը (ինչպես նաև գրականության և երաժշտության մեջ):

Իմպրեսսիոնիզմ բառը ծագել է «իմպրեսսիոն»` տպավորություն բառից: Քանի որ դրա նպատակն է պահպանել վայրկյանական տպավորությունն այնպիսին, ինչպիսին այն կա: 20-րդ դարում իմպրեսսիոնիզմը համարվեց իրականության պատկերման ամենաազդեցիկ ձևերից մեկը: Իմպրեսսիոնիստական նկարները հետաքրքիր են իրենց գունեղ ներկապնակով, վրձնահարվաածների նոր տեխնիկայով, որի պատճառով այդ կտավները մոտիկից դիտելիս ինչ-որ բան զանազանելը դժվար է, այն հնարավոր է ընկալել որոշակի հեռավորության վրա:

Իսկ դու սահմանե՞լ ես քո արվեստը - արվեստ, իմպրեսսիոնիզմ, սյուրռեալիզմ(Անդրե Կոն «Տանգո» )

 

Իսկ դու սահմանե՞լ ես քո արվեստը - արվեստ, իմպրեսսիոնիզմ, սյուրռեալիզմ(Վան Գոգ «Կոշիկներ» )


Իսկ դու սահմանե՞լ ես քո արվեստը - արվեստ, իմպրեսսիոնիզմ, սյուրռեալիզմ(Պավել Բալոդ «Կակաչներ» )


Իսկ դու սահմանե՞լ ես քո արվեստը - արվեստ, իմպրեսսիոնիզմ, սյուրռեալիզմ(Անդրե Կոն «Անձրև» )


Իսկ դու սահմանե՞լ ես քո արվեստը - արվեստ, իմպրեսսիոնիզմ, սյուրռեալիզմ(Փեմ Ինգելս «Ի՞նչ պատրաստել» )



Սյուրռեալիզմ  նշանակում է «գերիրապաշտություն»: Սրա նպատակն է տալ ավելին քան իրականությունն է, վեր հանել իրականության խորքային էությունը և մատուցել հանդիսատեսին: Սյուրռեալիստները հրաժարվում են դասական սկզբունքներից, նրանք կարող են միասին պատկերել այնպիսի իրեր, որոնք իրականության մեջ միասին չեն կարող լինել: Օր.` շենքում կարող են պատկերել գիշեր, իսկ դրսում` ցերեկ, մարդու գլխի փոխարեն կարող է լինել խնձոր, ծովը կարող են պատկերել որպես ծածկոց, որը կարելի է բարձրացնել` տեսնելու համար, թե դրա տակ ինչ կա, առարկաները կարող են ունենալ կամ չունենալ ստվեր, դրանք կարող են լինել տարբեր ձևի և տեսակի: Սյուրռեալիստները սրանով ցանկանում են ցույց տալ մեր իրականության ավելի լայն լինելը քան զուտ տրամաբանությունը կարող է ընկալել: Նրանք բացահայտում են ողջ գոյություն ունեցողի ոչ տրամաբանական, պարադոքսալ տարրերը, նրանք բացում են մի «3-րդ աչք», որի միջոցով տեսանելի է դառնում սովորական աչքի համար անտեսանելին:

Իսկ դու սահմանե՞լ ես քո արվեստը - արվեստ, իմպրեսսիոնիզմ, սյուրռեալիզմ(Ռենե Մագրիտ «Մարդկության որդին» )

 

Իսկ դու սահմանե՞լ ես քո արվեստը - արվեստ, իմպրեսսիոնիզմ, սյուրռեալիզմ(Սալվադոր Դալի «Սբ. Անտոնիոսի գայթակղությունը» )

 

Իսկ դու սահմանե՞լ ես քո արվեստը - արվեստ, իմպրեսսիոնիզմ, սյուրռեալիզմ(Բեն Գուսսենս «Անձրև » )


Իսկ դու սահմանե՞լ ես քո արվեստը - արվեստ, իմպրեսսիոնիզմ, սյուրռեալիզմ(Ռենե Մագրիտ «Կեղծ հայելի» )


Իսկ դու սահմանե՞լ ես քո արվեստը - արվեստ, իմպրեսսիոնիզմ, սյուրռեալիզմ(Պավել Յակովեվ «Երազանք» )


51

360

3987

  • Q_Jp
    2014-06-17 17:29:04
    մոդեռն ու իմպեսիոնիստական, բայց ճիշտ եմ համարում, որ ամեն նկարիչ դասական ոճին տիրապետի, սյուրռեալիզմ չեմ սիրում նկարներում, բայց լուսանկարներում նախընտրում եմ (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
    • sedochka
      2014-07-10 11:32:54
      Նկարներում Սյուրռեալիզմը մի տեսակ անիմաստությանա բերում, իսկ Լուսանկարներում Ավելի գռղեցիկա նայվում, :)