Copy SMS

Մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է...

Մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է... - Հետաքրքիր, գրքեր, նկարներ


Բարև ձեզ...երկար ժամանակ է, ինչ չեմ մտնում...

Եվ որոշեցի  հատվածներ ներկայացնել իմ կարդացած ամենահետաքրքիր  գրքերից...Մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է... - Հետաքրքիր, գրքեր, նկարներ



 Էթել Լիլիան Վոյնիչ <<Բոռ>>


Մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է... - Հետաքրքիր, գրքեր, նկարներ

Ես հավատում էի ձեզ, ինչպես հավատում  էի աստծուն: Բայց աստվածը կավե կուռք է, որին կարելի է ջարդել մուրճով, իսկ դուք խաբել եք ինձ իմ ամբողջ կյանքում:

                                                                                             

Պադրե, ձեր աստվածը խաբեբա է: Մի՛ հավատացեք նրա վերքերին, մի՛ հավատացեք, թե նա տառապել է. Դա սուտ է: Ձեր սիրտը իրավմամբ ինձ պետք է պատկանի: Պդրե, չկա այնպիսի մի տանջանք, որ ձեր պատճառով կրած չլինեմ: Եթե միայն իմանայիք, թե ինչեր եմ տարել: Բայց, այնուամենայնիվ, չեմ ուզում մեռնել: Ես տարել եմ ամեն ինչ և համբերել, որովհետև ձգտել եմ վերադառնալ դեպի կյանք ու պայքարի մեջ մտնել ձեր աստծո հետ: Այդ նպատակը վահան է եղել ինձ համար, դրանով պաշտպանել եմ իմ սիրտը, երբ խելագարությունն ու մահն էին սպառնում ինձ: Եվ ահա այժմ, վերադառնալով, կրկին իմ փոխարեն տեսնում եմ կեղծ տառապյալին, նրան, ով խաչվել է ընդամենը վեց ժամով միայն, իսկ հետո հարություն առել մեռելներից: Պադրե ինձ խաչ են հանել հինգ տարի շարունակ, և ես էլ եմ հարություն առել:

                                                                                     

Անփորձ ընթերցողը առաջին հայացքից անմեղ թվացող կատակի տակ թաքնված միտքը ավելի շուտ կհասկանա, քան գիտական կամ տնտեսագիտական ակնարկի բովանդակությունը:

                                                                       

 -Ամենամահացու զենքը, որ ես գիտեմ, ծիծաղն է:

 

Ժորժ Սանդ <<Ինդիանա>> 

Մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է... - Հետաքրքիր, գրքեր, նկարներ

Սովորականի պես.  դա պատասխան չէ կամ , ավելի ճիշտ, կանացի խուսափողական պատասխան է, որը ոչինչ չի ասում. ոչ այո, ոչ էլ  ոչ, ոչ լավ, ոչ վատ:

 

Այն տղամարդը, որ իր զգացմունքները փոքրիշատե վանել է, ավելի շատ աճապարում է դուր գալ , քան սիրել:


Բնույթով բոլոր կանայք ստախոս են և խորամանկ:

 

Եսասիրությունը մեզ մղում է մարդկանց լավություն անել, որպեսզի թույլ չտանք նրանք մեզ վատություն անեն: Բոլորին հայտնի է, ես եսասեր եմ: Վարժվել եմ այդ բառին, այլևս չեմ ամաչում, ուսումնասիրել եմ ամեն տեսակի առաքինություն և հանգել եմ այն եզրակացության, որ ամեն ինչի հիմքում ընկած է անձնական շահը: Սերն ու բարեպաշտությունը, որոնք արտաքուստ վեհ զգացմունքներ են, գուցե ամենից շատ են հիմնված շահի վրա, հայրենասիրությունը նրանցից հետ չի մնում, հավատացեք:


 Երբ երեխա էի ավելի շատ բնազդով էի սիրում նրան, քան սրտով, իսկ նա հասուն մարդ դառնալուց հետո ավելի քիչ սրտով է սիրում, քան բնազդով: Ես անհրաժեշտություն եմ դարձել նրա համար, որովհետև համարյա միայն ես եմ սիրում նրան:


Դուք կարող եք կապկպել իմ մարմինը, ձեռնակապեր հագցնել, իշխել իմ գործողությունների վրա: Ուժի իրավունքը ձեր կողմն է, և հասարակությունը ձեզ թույլ է տալիս այդ անել: Բայց իմ կամքի վրա չեք կարող բռնանալ: Միայն աստված կարող է այն ընկճել կամ բարձրացնել: Ուրեմն, փնտրեք մի օրենք, մի բանտախուց, տանջանքի մի գործիք, որ կարողանա տիրել իմ հոգուն: Դա նման է այն բանին, որ ցանկանաք օդը շոշափել կամ դատարկ տարածությունը բռնել: Կարող եք լռություն պարտադրել, բայց ստիպել չմտածել` չեք կարող:


Ոչ մի բան այնքան չի ամրապնդում եսասիրությունը, որքան` տրամաբանությունը:


Քեզնից ոչինչ չեմ պահանջի… Իսկ դո՞ւ, դաժան արարած, ոչինչ չե՞ս ուզում շնորհել ինձ: Ինքդ քեզնի՞ց ես վախենում:

 

 Միակողմանի սերը տարբերվում է փոխադարձ սիրուց այնպես, ինչպես սխալը ճշմարտությունից: Եթե մեր զգացմունքների մեջ ոգևորությունն ու խանդավառությունը կուրացնում են մեզ այն աստիճան, որ հավատում ենք, թե սերը իր ողջ հզորությամբ դա է, իսկ ավելի ուշ, երբեմն ճշմարիտ սիրո քաղցրությունն ենք ըմբոխշնում, հասկանում ենք, թե որքան ենք մեզ խաբել:


Ինքնասպանության գաղափարը նրա մոտ մի տեսակ գայթակղիչ հմայք էր ձեռք բերել և միայն մեկ միտք` հանցավոր լինելու միտքն էր կանխում նրա վերջնական մտադրությունն իրագործելուն:



Ալքեսանդր Դյումա <<Կոմսուհի դը Մոնսորո>> 

Մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է... - Հետաքրքիր, գրքեր, նկարներ

Մարդ միայն ենթադրում է, իսկ Աստված` տնօրինում:


 Թագավորները միայն այն ժամանակ են թագավոր, երբ անպատիժ չեն թողնում իրենց հասցված վիրավորանքները, քանի որ նրանց այդ վրեժը հենց մարմնավորված արդարադատությունն է, որ կա:


Խաղալ անվրեպ կարելի է միայն մի պայմանով` երբ դու գիտես, թե որտեղ են քո թշնամիները, իսկ քո թշնամիները չգիտեն, թե որտեղ ես դու:


Մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է... - Հետաքրքիր, գրքեր, նկարներ

 

Ալեքսադր Դյումա <<Սև կակաչ>>

Արհամարհել ծաղիկները, նշանակում է վիրավորել աստծուն: Կակաչները բոլոր ծաղիկների մեջ ամենագեղեցիկն են: Հետևաբար, ով որ արհամարհում է կակաչները, նա անչափ վիրավորում է աստծուն:


Նա փայտացել էր վաղորդյան ցրտից, սակայն չէր զգում: Վրիժառության զգացմունքը նրան տաքացնում էր: Մրցակցի վիշտը նրա կրած բոլոր տանջանքների փոխհատուցումը կլիներ:


Երբեմն տանջանքներդ այնքան շատ են լինում, որ իրավունք ես վերապահում քեզ՝ երբեք չասելու. Ես չափազանց երջանիկ եմ:


Ալեքսանդր Դյումա <<Ասկանիո>>

Մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է... - Հետաքրքիր, գրքեր, նկարներ

Այդ սերը չի տալիս ո՛չ  ուրախություն,  ո՛չ երանություն, բայց համակում է քեզ լիովին, ամբողջապես: Դա վամպիր է, որը կաթիլ առ կաթիլ ծծում է ամբողջ արյունդ, դանդաղորեն խժռում է հոգիդ: Սերը անհաղթահարելի ուժով պահում է քեզ իր ճիրաններում և ազատվելն անհնարին է:


Ի վերջո, նա մարդ է, իսկ սերը զոհաբերելը վեր է մարդկային ուժերից:


Դուք դեռ իսակական երեխա եք. Ամենևին չճանաչելով կյանքը, ճակատագրի հարվածների տակ եք դնում ձեզ, հուսալով ձեր բարությամբ, ձեր ժպիտով հաղթահարել ագահությունը, չարությունը և մարդկային ստոր կրքերը:


Ես հավատում եմ, ես գիտեմ, ես հուսով եմ, որ ոմանց քնքուշ հոգիներում ծաղկում է իսկական, խոր սեր, որը կարող է երջանկացնել մարդուն ամբողջ կյանքի ընթացքում. բայց դա հազվադեպ է լինում: Ի՞նչ է սովորական սերը: Թեթև հափշտակություն, ուրախ միություն, որի մեջ տղան և աղջիկը խաբվում են և հաճախ` անկեղծորեն: Ես սիրում եմ ծաղրել այդպիսի սերը. ես ծիծաղում եմ դրա հավակնությունների, դրա արտահայտությունների վրա: Ես չեմ չարախոսում, ոչ: Եվ ինձ, ճիշտն ասած, դուր է գալիս այդ սերը, որի մեջ, ինչպես մի կաթիլ ջրի, արտացոլվում են և’ ուրախությունը, և’ քնքշությունը, և’ խանդը, այն ամենը, ինչ կա մեծ, կրքոտ զգացմունքի մեջ, բայց մահացու վերք չի հասցնում: Ողբերգություն դառնա, թե կատակերգություն, մեկ է. անցնում է ժամանակը, և մտաբերում ես այն, ինչպես մի թատերական ներկայացում: Բայց գոյություն ունի և ուրիշ սեր, որը հարուցում է ոչ թե ծիծաղ, այլ` սարսափ, սոսկալի, խելացնոր, պատրանքի նման անիրագործելի մի սեր: Այս սերը չի տալիս ոչ՛ ուրախություն, ոչ՛ երանություն, բայց համակում է քեզ լիովին, ամբողջապես: Դա վամպիր է, որը կաթիլ առ կաթիլ ծծում է ամբողջ արյունդ, դանդաղորեն խժռում է հոգիդ: Սերը անհաղթահարելի ուժով պահում է քեզ իր ճիրաններում և ազատվելն անհնարին է: Այն ցնորք է, որ երջանկություն չի բերում, բայց, այնուամենայնիվ, տրվում ես նրան ամբողջ հոգով, համարյա ուրախությամբ զոհում ես ամբողջ կյանքդ:



Մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է... - Հետաքրքիր, գրքեր, նկարներ

Այսքանը....Ասեմ, որ ինքս շատ-շատ եմ սիրում գիրք կարդալ...և ձեզ էլ խորհուրդ կտամ այս գրքերը կարդալՄարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է... - Հետաքրքիր, գրքեր, նկարներ

21

43

3812

  • Man)E(Dreamer
    2013-09-09 03:26:55
    hataqrqir er apres//.......... (լավ)
    • G))
      2013-09-09 03:41:27
      մերսի (ծաղիկ) ..բայց հայատառ
  • Ռիմա (Naagin)
    2013-09-09 03:29:00
    Հա բան էի ուզում գրեի,,,, (ուրախ) ,,,ես դետեկտիվ եմ կարդում,,, (խփո) ,,,սպանություններ, բացահայտումներ,,, (խփո) ,,,,,ապրես,,,,շաատ (լավ)
    • G))
      2013-09-09 03:42:33
      մերսի....ես էլ Դյումա եմ շատ սիրում...էս ամառ շատ եմ կարդացել ու շատ եմ հավանել.... (ծաղիկ)
      • Ռիմա (Naagin)
        2013-09-09 04:24:38
        Այ ապրես դու,,, (լավ) ,,
      • G))
        2013-09-09 05:59:47
        O:)
  • Anulik
    2013-09-09 03:36:31
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո)
  • Machok
    2013-09-09 03:37:09
    Անփորձ ընթերցողը առաջին հայացքից անմեղ թվացող կատակի տակ թաքնված միտքը ավելի շուտ կհասկանա, քան գիտական կամ տնտեսագիտական ակնարկի բովանդակությունը: Արհամարհել ծաղիկները, նշանակում է վիրավորել աստծուն: Կակաչները բոլոր ծաղիկների մեջ ամենագեղեցիկն են: Հետևաբար, ով որ արհամարհում է կակաչները, նա անչափ վիրավորում է աստծուն: (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) ճիշտ ես անում, ես էլ եմ շատ սիրում գիրք կարդալ :) :) :) :) :) :) :) :)
    • G))
      2013-09-09 03:42:53
      մերսի (ծաղիկ)
      • Machok
        2013-09-09 03:43:46
        չարժի (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ՎԱՐԴ-հո դեմ չեք?
    2013-09-09 03:47:55
    նախ բարի վերադարձ (խփո) (ուռա)
    • G))
      2013-09-09 05:59:58
      ապրես (լավ)
  • Վետերան:Forgotten Dreams
    2013-09-09 03:57:52
    ապրես (լավ) (լավ) մալադեց,,,,նենց ուրախեմ ,որ հիմա կան մարդիկ,որ գոնե այսքան գիրք են կարադացել (բռավո) (բռավո) ապրես (ծաղիկ)
    • G))
      2013-09-09 06:00:21
      սա դեռ կեսի կեսն է...ինչպես ասացի շատ եմ սիրում կարդալ (ծաղիկ)
      • Վետերան:Forgotten Dreams
        2013-09-09 06:57:51
        եսել եմ շատ շատ սիրում,,դե բնականաբար հասկացա,,եսել եմ շաատ կարդացել ու մրցույթի էլ մասնակցել եմ,,հա ի դեպ,շուտ շուտ մտի քոփի :)
      • G))
        2013-09-09 07:00:03
        լաաավ կփորձեմ շուտ-շուտ մտնել...ուղղակի ժամանակ չունեմ (օգո)
      • Վետերան:Forgotten Dreams
        2013-09-09 07:11:54
        իննից քիչ չես ունենա :) ]:) ,,ոչինչ գտի
      • G))
        2013-09-09 07:16:39
        լաաաավ :)
  • I ♥ NY
    2013-09-09 04:24:37
    ապրես դու որ սիրում ես գրքեր կարդալ ետ շատ լավ բանա (բռավո) (բռավո) (բռավո)
    • G))
      2013-09-09 06:00:40
      հաաաա գիտեմ :)
  • Arevik™
    2013-09-09 04:27:54
    շատ եմ սիրում Ասկանիոն ամենասիրածս գիրքն ե :)
    • G))
      2013-09-09 06:00:51
      հաաա շաաատ լավնաա (ծաղիկ)
  • Knarik
    2013-09-09 04:51:21
    Գոհար ջան անունդ ինչ-որ լեզվո՞վ ես գրել,թե՞ ինձ թվումա (:| մի քիչ արաբերենոտա (:|
    • ՎԱՐԴ-հո դեմ չեք?
      2013-09-09 05:14:40
      էս վրացերեն Լ տառնա- ღ(:|
      • G))
        2013-09-09 06:01:23
        չէ էրեխեք անգլերեն Գ տառա
      • Knarik
        2013-09-13 09:10:05
        Էս՝ ღړײ անգլերենա՞ (:| :D :D
  • Normal is boring
    2013-09-09 04:56:59
    Ասկանիոն ու Սև կակաչը կարդացել եմ:Իրոք որ,գիրքը շատ բան է սովորեցնում,բայց պետք չէ ընդհանրացնել:
    • G))
      2013-09-09 06:01:32
      (ծաղիկ)
  • Մեր Ընգերնա
    2013-09-09 06:00:41
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • G))
      2013-09-09 06:02:54
      O:)
  • Axunikk
    2013-09-09 06:49:10
    apres postd shat lavner (լավ) (լավ) (լավ) (լավ) u asem vor hetaqrqir grqer es kardacel
    • G))
      2013-09-09 07:00:26
      մերսի (լավ) ...բայց հայերեն (ծաղիկ)
  • СнИмИтЕ мАсКи
    2013-09-09 07:10:05
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • G))
      2013-09-09 07:16:45
      (ծաղիկ)
  • Miss Devil
    2013-09-09 07:57:11
    Դա վամպիր է, որը կաթիլ առ կաթիլ ծծում է ամբողջ արյունդ, դանդաղորեն խժռում է հոգիդ: տպավորիչ խոսքեր :) :) (լավ)
    • G))
      2013-09-09 08:59:53
      (լավ) (լավ)
  • Աստղիկ
    2013-09-09 22:02:42
    Ես Բոռը 2 անգամեմ կարդացել քանի որ շատեմ հավանել. ուզում եմ ներկայացնել մի գիրք -միթե հանգավ վերջին հույսը , հեղինակին չեմ հիշում , կին որ սիրում էր ամուսնացած տղամարդու, բայց մոր խոսքերը հիշելով հրաժարվեց և տղամարդը վերադարձավ իր կնոջ մոտ. հիշեց թե ինչպես էր մայրը պատմում որ հարևանուհին ամուսնացած տղամարդու հետ է և ասեց - ձեռ անպարկեշտությունը, անառակությունը մի անվանեք սեր, փչացնել սիրո անունը
    • G))
      2013-09-09 23:37:33
      հաաա ինձ ասել էին, որ կարդամ,,3 հատորովա էտ գիրքը (լավ)
  • Աստղիկ
    2013-09-09 22:05:32
    (բռավո) (բռավո) (բռավո)
    • G))
      2013-09-09 23:37:38
      (լավ)
  • Don\'t Know
    2013-09-13 09:14:00
    լավն էր (լավ) (լավ) (լավ) (լավ)