Copy SMS

Հայոց գրերի գաղտնիքները

Հայոց գրերի գաղտնիքները - Հայոց, գրերի, գաղտնիքները

Մաշտոցյան գրերը դասավորությամբ ու թվաքանակով իրենց մեջ թաքցնում են յուրահատուկ քրիստոնեական խորհուրդ:Ինչպես գիտենք հայոց տառերը 36ն են, որի մեջ 3-ը Սուրբ Երրորդությունն է,իսկ 6-ը՝ աշխարհի արարչագործության օրերը, կրկին սուրբ թիվ:36-ը նաև 33+3 , որի մեջ թե՛ Քրիստոսի կյանքի տարիների թիվն է, թե՛ Սուրբ Երրորդությունը:Ինչպես նաև 3-ի և 6-ի գումարը 9 է քրիստոնեության թվային համակարգում սրբազան խորհրդանիշ:36-ը նաև 3*12-ն է որտեղ 3-ը Սուրբ երրորդությունն է, Իսկ 12-ը առաքյալների թիվը:

Եթե հայոց գրերը Ա-ից սկսած դասավորենք եռանկյունաձև հերթականությամբ կստանանք հետևյալ պատկերը.

Ա

Բ Գ

Դ Ե Զ

Է Ը Թ Ժ

Ի Լ Խ Ծ Կ

Հ Ձ Ղ Ճ Մ Յ

Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ

→Ս Վ Տ Ր Ց ՈՒ Փ Ք←

Գագաթների տառերը այս անգամ հավասարակողմ եռանկյան մեջ ունեն իրենց խորհուրդը: Ըստ այդմ Ա-ն՝ Արարիչ Աստված, Ս-ն՝ Սուրբ Հոգի և Ք-ն՝ Քրիստոս:Ա-ից մինչև Ս-ն 7 տառ է, Ս-ից՝Ք և Ք-ից Ա կրկին 7 տառ:Նշված երեք տառերը հանելուց հետո յուրաքանչյուր կողմում մնում է 6 տառ, որը ինչպես նշեցինք Սուրբ թիվ է:

Տառերը դասավորենք հետևյալ կերպ. 

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ   Ի  Լ 

Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Ն Յ Ն Շ Ո

Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ի  Փ  Ք

Ավելանում է նաև մի իրողությունէ 1-ին սյունակը մեջտեղից կարդացվում է ԽԱՉ:

՛՛Ես եմ Ալֆան ու Օմեգան՛՛,-ասում է Քրիստոս, որ հունական այբուբենի առաջին ու վերջին տառերով նշանակում է՝  ես եմ սկիզբն ու վերջը:Նույնը նաև Հայոց այբուբենում ՝ Այբից Քե, այսինքն՝Արարիչ Աստծուց մինչև Քրիստոս:

Հայոց տառերի մեջ կան շատ այլ չբացահայտված գաղտնախորհուրդ առեղծվածներ:

18

27

9658