Copy SMS

Ծխախոտն այժմ կարող է օգտագործվել նաև լավ նպատակներով

Ծխախոտն այժմ կարող է օգտագործվել նաև լավ նպատակներով - ծխախոտ, վառելիք



Ծխախոտն այժմ ներկայացվում է միայն որպես չարիք և համարվում է, որպես մարդկային կյանքեր թունավորող նյութ: Սակայն շատ շուտով կփոխվի այդ ավանդական պատկերացումը, ինչու չէ՝ նաև գործառույթը:

Ծխելու համար նախատեսված հումքը կծառայի որպես վառելիքային հումք, ավելի կոնկրետ՝ որպես մեքենաների յուղի հումք: 

 

Ծխախոտն այժմ կարող է օգտագործվել նաև լավ նպատակներով - ծխախոտ, վառելիք

Կենսաբան Անաստասիոս Մելիսն ասում է.

-Ծխախոտի տերևների մեջ պարունակվում են լիպոֆիլի մասնիկներ: Մենք կարողացանք գենետիկական ճարտարագիտության  միջոցով փոխել ծխախոտի տերևների որոշ որակային հատկանիշներ և այսօր մենք կարող ենք դրանից յուղ ստանալ: Այս ամենն ավելի շատ ֆոտոսինթեզի գործընթացն է հիշեցնում (բույսի կանաչ՝ քլորոֆիլ պարունակող մասերը օդից վերցնում են ածխաթթու գազ, վերամշակում և բաց թողնում թթվածին):

Ծխախոտն այժմ կարող է օգտագործվել նաև լավ նպատակներով - ծխախոտ, վառելիք

Լիպոֆոլի մասնիկների պարզեցված սխեման ունի հետևյալ տեսքը. մի շարք գեներ, որոնք ստացվել են ջրիմուռներից և ծխախոտի տերևներից: Ինչպես ընդգծում են մասնագետները, այս ամենը նպաստում է արևի ճառագայթների, և միաժամանակ ածխաթթու գազի ներթափանցմանը: Իսկ հետո տերևները մանրացվում են, քամվում, իսկ ստացված զանգվածը վերամշակվում է լուծույթներով: Արդյունքում ստացվում է լիպոֆիլի լուծույթը:

Ծխախոտի լավն այն է, որ այն չի օգտագործվում սննդամթերքի մեջ, և որ արդեն ստեղծվել են վերամշակելու միջոցներ

7

1

2216

  • Անյուտ(Վ)
    2013-09-17 00:03:20
    հետաքրքիր էր (բռավո) (բռավո)