Ահա և վերջ, գտա այն ինչ ինձ պետք էր
Ուզում եմ գրել.....բայց ինչի մաիսն ես էլ չգիտեմ....ուզում եմ գրել. ուրախների համար, որ ուրախ մնան, ուզում եմ գրել տխուր մարդկանց համար, որ ուրախանան... բայց ինչի մասին գրեմ...որ ուրախ մնան կամ ուրախանան...
Մի գուցե աշնան?....գեզեցիկ ու լուռ այս եղանակի, որ մեկին հիշեցնում է իր անցյալը, մեկի օգնում է որպեսզի մոռանա իր անցյալը, երորրդի համար ընդհանրապես ոչինչ չի անում.......բայց առաջին երկուսի համար էլ աշունը ոչինչ չի անում, այլ նրանք են, աշնանը ինչ որ բան մոռանում, կամ թեկուզ հիշում... բայց աշնան մասին բոլորը կգրեն, մեկը լավ մեկը վատ, աշունը շատերը կարող են տենել,ավելի լավա խոսեմ վերացական երևույթների մասին...
Միապաղաղություն, նույնօրինակություն արդյոք նույն բառերը չեն...իսկ ինչով են տարբերվում, ոչնչով պարզապես սառնություն առաջացնող բառեր, որ չեն ուրախացնում այլ շա՜տ են տխրեցնում հետևաբար անցանք հաջորդին...
Սեր...անկեղծ ասեմ, երբեք չեմ խոսել ու անգամ չեմ մտածել սիրո մասին...բայց մի թե սերը ունակ է ավել մեղմացնել մարդու ցավը, և արդյոք ընդունակ է ուրախ պահել ուրախներին, բայց կան մարդիկ, որ սիրված չեն, իսկ նրանք? ....սերն էլ չօգնեց, ապա ինչը...
արցունքը...որ հաճելի չէ ընդհանրապես
երևի աղոթքը...հա ես հասկացա ԱՂՈԹՔԸ, ՀԱՎԱՏԸ, և ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ...
Ահա երեք բան ընդամենը, երջանիկներին երջանիկ պահելու, իսկ տխուրներին ուրախացնելու համար...մտքերս շարադրված են հենց նույն վայրկյանին, երբ գրել եմ այստեղ, ու ինքս էլ չգիտեի թե ինչ է ստացվելու...ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ.....Սիրով ձեր Մաշոկ