Copy SMS

Անկախություն,ի՞նչ է այն քո համար

Անկախություն,ի՞նչ է այն քո համար - անկախություն, հայաստան, ազատություն, անորոշություն

Սեպտեմբերի 21 պոզիտիվ մի օր համայն հայության համար

22-տարի առաջ հենց սկսվեց ներկայիս պետության հիմնաքարերի տեղադրումը

Պատերազմային ու պայքարային իրադրությունից մեր հայրերը հասկացան,որ լույսը իրենցն է լինելու ;)

հենց հիմա մեր երկիրը իր ուրույն տեղը ունի համայն աշխարհի քարտեզի վրա,շնորհիվ մեր հայրերի,մեր մեծերի

Ազատությունն անվճար չէ,այն արժի զինվորի սիրտ ու մոր արցունք


Սա եմ մտածում ես ՀՀ անկախ երկիր ասելուց,իսկ դու ինչ ես կարծում,ինչ ես մտածում քո ժողովրդի ու առհասարակ,որն է մեր երկրի անցյալի ներկայի ու ապագայի վերնագիրը

6

14

1250

  • Janji Bufalo
    2013-09-22 08:19:16
    տեքստի մեջ չցանկաց քաղաքական հայացքներս ներկայացնել,պարզապես ցանկանում եմ Ձեզ հետ քննարկել մեր երկրիին վերաբերող շատ հարցեր,տեսնել նվիրված դեռահաս քաղաքացիներին գործի մեջ
  • Controlling crowds
    2013-09-22 08:19:45
    Մեր երկիրը կարիք ունի մի էնպիսի երիտասարդության,որ նոր ջիղ կլինի հասարակության համար:Երիտասարդություն,որ հեղափոխություն կանի:Կարոտ ենք մնացել,կարոտ:
    • Janji Bufalo
      2013-09-22 08:21:46
      դուք երիտասարդ չեք՞
      • Controlling crowds
        2013-09-22 08:22:49
        Ես միայնակ չեմ կազմում "երիտասարդություն" գաղափարը:
      • Janji Bufalo
        2013-09-22 08:25:10
        բայց իմ ու մնացածի պես "երիտասարդություն" գաղափարն եք կազմում,եթե դեմ եք ռեժիմին պարզապես միացեք ակտիվիստներին,ու կզգաք ազատության ու մարդ լինելու հաճույքը
      • Controlling crowds
        2013-09-22 08:29:32
        "ազատությունը" բավականին լայն գաղափար ա,պետք չի սահմանել իրեն,իսկ ասածս սխալ եք ընդունել
  • Երեւակայող--007
    2013-09-22 10:39:43
    Ի վերջո երբ եք հասկանալու որ հեղափոխություն անելով ոչինչ չի փոխվոլու, քանի դեռ մենք կախում ունենք Ռուսաստանից: Ի՞նչ եք կարծում, երկրի նախագահը, ով կռվել ա հանուն հայրենիքի կարող էր Հայաստանի վատը ցանկանալ ՞..... Երկրի 99 տոկոսը քաղաքականությունից չի հասկանում, ես նույնպես բացառություն չեմ....բայց ինչ գիտեք, գուցե ռուսներ ազերների հետ գաղտնի պայմանագիր ունեն՝ հայաթափել Հայաստանը, փոխարենը անվճար նավթ ստանան... կամ մի ուրիշ բան........ Հասկացեք, մեզ մեր նախագահը չի կառավարում....մենք կախված ենք ուրիշներից, իսկ եթե փորձենք դուրս գալ այդ ամենից, մեզ ուղղակի կոպիտ ասած հում-հում կուտեն.....Անկախությունը հիմա ձեւական բան ա...մենք անկախ չենք..... Ուրախացեք որ պատերազմ չկա, որ մենք մեր լեզվով ենք խոսում, մեր դրոշն ունենք, ի վերջո գոյություն ունենք...... ԱՍՏՎԱԾ այսքան դարեր շարունակ մեզ պահել ա, երջանկացեք........ Երկրից հեռանալով բան չեք փոխի.....հայերի մեծ մասը միայն քննադատում ա ու ոչինչ չի անում, իսկ լավը, երբեք չի տեսնում.......Ճիշտ ա աշխատանք չկա, բայց վստահ եմ, որ լիներ էլ, մեկ ա արտագաղթը չէր վերանալու.....Էլ չեմ ուզում շարունակեմ, ասելու շատ բաներ կան, որ ասեմ մի պոստ կլինի :) :) :)
    • Անյուտ(Վ)
      2013-09-22 10:43:54
      համաձայն եմ ձեզ հետ ինչպես ասում են վատից վատը միշտ էլ կա
      • Երեւակայող--007
        2013-09-22 10:46:47
        Ճիշտ ես, հիմա կարար վատ լիներ ինչպես 90-ականներին էր, մութ ու ցուրտ...իսկ էտ ժամանակվա ՛՛ նախագահ՛՛-ը առոք փառոք ապրում էր..... էսօր շատ բան ա փոխվել դեպի լավը, թե օրենքներն են ավելի լավ հսկվում, թե համակարգերն են զարգանում.... ու մի համեմատեք ամերիկայի հետ, էտ երկիրը 100 տարուց ավել ա անկախ ա, մենք էլ որ էտքան անկախ մնանք, կարող ա ավելի լավը դառնանք :)
      • Անյուտ(Վ)
        2013-09-22 10:51:19
        ուղղակի հայ ժողովուրդը ուզումա միանգամից ամեն ինչ պատրաստ տեսնել՝ չանցնել այն ճանապարհը, որը պարտավոր է անցնել ցանկացած պետություն O:) ու ես բոլորը կապված են հոգեբանական գործոնի հետ
      • Controlling crowds
        2013-09-22 19:19:24
        Մի բանում համաձայն եմ քեզ հետ Վարդան:Մենք կախում ունենք:Կախում ունենք մի շարք երկրներից,այդ թվում և Ռուսաստանից:Մենք Ռուսաստանի "գաղութն" ենք:Ես էլ հեռու եմ քաղաքականությունից,բայց մի բանում համոզված եմ,միասնակությունն ա մենակ հաղթելու,ուրիշ ոչինչ:Մեզ պետք են Դրոյի,Մոնթ Մելքոնյանի,աԱնդրանիկի,Աղբյուր Սերոբի նման առաջնորդներ:Ինչ արած,անմիասնականությունը մեր ազգի "մինուսն" ա,յուրաքանչյուրը փորձում ա մեծ-մեծ փիլիսոփայի,ու հետևորդներ ունենա իր "գաղափարի" մեջ:
      • Երեւակայող--007
        2013-09-22 19:53:07
        ճիշտ ես միանգամից բան չի լինում, մանավանդ որ մենք կախված ենք ռուսներից.... եշտ չի լինի զարգանալը.........բայց անհնար չի,, քիչ թե շատ զարգանում ենք :)
      • Controlling crowds
        2013-09-22 19:53:59
        կախված ենք,որովհետև առաջնորդներն են ուզւոմ........էտքանը
  • Notre Dame de Paris
    2014-01-10 22:24:54
    մենք փայլուն անցյալ ենք ունեցել...հիմա ի՞նչ ունենք. օդից կախված մի բուռ հայրենիք ու անորոշ ապագա..