Պայքար անմահության համար...
Կյանքը պայքար է հանուն անմահության…
Կյանքը ամբոխջությամբ երբեք լուրջ չի ընդունում մահը: Նա ծիծաղում է, պարում ու նվագում, նա կառուցում է, հավաքում սիրում է մահվան աչքի առաջ: Միայն այն ժամանակ, երբ մենք առանձնացնում ենք մահվան մեկ առանձին փաստը, նկատում ենք կյանքի դատարկությունը և հոգով խռովվում ենք:
Մարդու համար մահը ոչինչ է, որովհետև, երբ մենք գոյություն ունենք` մահը դեռ ներկա չէ, իսկ երբ մահը մերկա է` այդ ժամանակ մենք գոյություն չունենք:
Այն մարդը, որն իմանար միայն իր սեփական գոյությունը` ոչ մի պատկերացում չէր ունենա մահվան մասին:
Իմաստունը կյանքի վերջում հասկանում է, որ մահը սարսափելի է միայն կողքից նայելիս, մոտիկ մարդկանց համար, բայց իր համար մահ չկա, և մարդը ինքն իր մեջ, ինչպես ծնվում է անմահ, այդպես էլ հեռանում է մեզանից…
Այն, ինչ մարդկանց հայտնի է մահվան մասին, նրանց համար մի փոքր մեղմանում է նրանով, ինչ նրանք չգիտեն դրա մասին. Նրա գալու ժամանակի անորոշությունը մի փոքր նմանվում է անվերջության:
Բնությունը մեզ տվել է մահվան մասին չմտածելու ընդունակություն, որովհետև, եթե նրա մասին մտածեինք, աշխարհը կգտնվեր անշարժության և քարացածության մեջ:
Եթե մեզ հնարավորություն տրվեր ընտրություն կատարել` մահանալ կամ հավերժ ապրել, ոչ ոք չէր իմանա, թե ինչ որոշի: Բնությունը մեզ ազատում է ընտրելու անհրաժեշտությունից, մահը դարձնելով անխուսափելի:
Ամնե ոք գիտի, որ մահն անխուսափելի է, բայց քանի որ այն մոտ չէ, ապա ոչ ոք նրա մասին չի մտածում:
Մահից վախենում ես, թե չես վախենում, մեկ է նա անխուսափելիորեն կգա:
Նկատի առեք, թե մահվան մոտենալը որքան քիչ է ազդում հոգով ուժեղների վրա, որովհետև նրանցից յուրաքանչյուրը մինչև վերջ մնում է ինքն ինչպես կա:
Նայել մահվան աչքերին, կանխատեսել նրա մոտենալը, չջանալով իրեն խաբել, մինչև վերջին րոպեն հավատարիմ մնալ իրեն, չթուլանալ և չվախենալ` դա ուժեղ բնավորությանն է հատկանշական:
Ոչ ոք չի կարող մահից խուսափել, բայց մեծ նվաճումների հասած մարդիկ իրենց համար կառուցում են հուշարձան, որը կանգուն կմնա այնքան ժամանակ, քանի դեռ արևը չի սառել:
Աշխարհի բոլոր պարգևներից մնում է միայն բարի անունը, և դժբախտ է նա, ով նույնիսկ դա չի թողնի:
2013-09-30 00:02:47
A...༼
2013-09-30 00:03:44Hasul 。◕‿◕。 fille donnant un sourire
2013-09-30 00:05:01A...༼
2013-09-30 00:05:33Hasul 。◕‿◕。 fille donnant un sourire
2013-09-30 00:15:52AnnJones
2013-09-30 00:17:14A...༼
2013-09-30 00:30:33Anulik
2013-09-30 01:18:44A...༼
2013-09-30 01:19:22Controlling Crowds ☯
2013-09-30 01:18:45A...༼
2013-09-30 01:19:09sssooo
2013-09-30 01:31:59A...༼
2013-09-30 02:36:24Pufik
2013-09-30 06:18:38A...༼
2013-10-01 00:10:57Gayan.( ◔̯◔
2013-10-01 23:20:53A...༼
2013-10-02 02:32:49tabula1
2013-10-02 07:28:52A...༼
2013-10-03 04:39:01Mashok
2013-10-03 08:50:07A...༼
2013-10-05 04:01:50anchapahasik
2013-11-20 06:30:48∞
2013-11-20 06:34:41Mariam95
2013-12-13 18:35:55Mariam95
2013-12-13 18:37:38(( Nane ))
2014-01-19 19:42:39