Copy SMS

ՄԵծություն.....

ՄԵծություն..... - բանաստեղծ, Սեվակ

Սևակ....Ինձ համար մեծություննե եզակի մարդիկ են .....Սևակ,Մեսչյան.......Այսօր կանդրադառման ինձ համար պաշտելի Սևակին...

Սևակ,ամեն մի բառ կարդալիս հուզմոնք և հիշողությւոնների մի ամբողջ ժապավեն....

Փոքր ինչ կվերլուծեմ բանաստեղծությւոնները...Լսենք և անցնենք առաջ,....


ՄԵծություն..... - բանաստեղծ, ՍեվակՍիրել..Սերը Պարույր Սևակի համար սրբություն էր...Բոլորն էլ երևի կհասկանան...


ՄԵծություն..... - բանաստեղծ, ՍեվակԻնչքան իմաստուն տողեր եմ....<<Ճշմարտություն եմ ծախում սարքովի>> Սարքովիիիիիիի..... Հասկանում եմ Ձեր ապրումները մեծն Սևակ...


ՄԵծություն..... - բանաստեղծ, ՍեվակԱնկեղծ ասած այս ամենից ես հոգնել եմ....

ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ 

Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ,
Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել եւ օգնել եմ.
Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել,
Վատըդ թողած՝ լավըդ թվել,
Հավատացրել, հավատացել,
Թե իմ առաջ դուռ ես բացել՝
Չտեսնըված, չեղած մի դուռ։
Սակայն ի՞նչ եմ ես ստացել
Այդ ամենին ի տրիտուր։

Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, եւ ոչ էլ կար։

Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել,
Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։
Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։
Ճիշտ ճամփից ես միայն շեղել։
Սուտ խոստումով կապել ես ինձ,
Մանկան նման խաբել ես ինձ,
Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ։
Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,
Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ։

Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ։

Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ,
Որ դու... որ դու նման լինես իմ երազին։
Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դուրս եկավ.
«Տղան հասավ իր մուրազին,
Դուք էլ հասնեք ձեր մուրազին»։

Հեքիաթն, այո, միտքըս ընկավ...
Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ.
Այնինչ կյանքում՝ ինչ-որ... չղջիկ,
Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է...

Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը։

Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում,
Մե՜կ է հիմա։ Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,
Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում,
Ցած է ընկնում երեք խնձոր-
Մեկ՝ ասողին,
Մեկ՝ լսողին,
Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր
Հիմարաբար սպասողին...

Անկեղծ ասած՝ հեքիաթներից ես հոգնել եմ...


ՄԵծություն..... - բանաստեղծ, ՍեվակԴու երկու տառ

Դու հասարակ մի դերանուն............


ՄԵծություն..... - բանաստեղծ, ՍեվակԱյս խոսքերը իրոք աննկարագրելի են.....


ՄԵծություն..... - բանաստեղծ, ՍեվակԴՈւ ես մեղավոր...


ՄԵծություն..... - բանաստեղծ, ՍեվակԱյս խոսքերը կարծես ինձ համար կարգախոս լինի..........Դուք միշտ ճիշտ եք Մեծն Սևակ...


ՄԵծություն..... - բանաստեղծ, ՍեվակՍիրում եմ Սևակի բոլոոոոր խոսքերը...Պաշտում եմ...........

ԱՏՈՒՄ ԵՄ

Ատում եմ ձյունը՝
Թե նա տեղում է ամառվա կեսին,
Եվ մահն եմ ատում՝
Թե հյուր է գալիս աղջըկատեսին,
Մահից ոչ պակաս՝
Եվ այն քողարկված մենատնտեսին,-
Նրան ու նրա՜նց,
Ովքեր ուրիշի շեն տունն են քանդում՝
Իրենց պետք եկած գերանի համար,
Ովքեր ուրիշի ծառերն են ջարդում՝
Մի բուռ չհասած ծիրանի համար.
Ովքեր համայնքի ծովից են խոսում,
Բայց դեպի իրենց լճակն են հոսում...

Ատում եմ նաև այն խելոք սուսիկ-փուսիկությունը,
Որտեղ դջվար է տարբերել անգամ երեսն աստառից,
Եվ այն հարկադի'ր, ոչ թե ի ծնե կուզիկությունը,
Որ ստացվում է... ցած առաստաղից:

Ատում եմ նաև այն նեղ կոշիկը,
Որ աքցանի պես ոտքերդ է բռնում,
Իսկ հոգուդ վրա կոշտուկ է դառնում...

Ա'յն գործն եմ ատում,
Որ ոչ թե գործ է, այլ ծանր հանցանք,
Ա'յն փորձն եմ ատում,
Որ մարդկանց գլխին դառնում է փորձանք,
Ա'յն դավանանքը,
Որ վերջ ի վերջո փոխվում է դավի,
Գլխացավանքը,
Որ փոխարկվում է սուր գլխացավի...

Խավարն եմ ատում, եթե խավարում
Ո'չ միտք է ծնվում, և ո'չ էլ զավակ:
Եվ լույսն եմ ատում, թեկուզև պայծառ,
Թե չի հանդուրժում մինչև իսկ շվաք...

Ի՞նչ խոսքեր ասեմ այն ձեռագըրին,
Որ չի հասկացվում, բայց կարդացվում է:
Ասե՞մ, թե խղճամ այն տարեգըրին,
Որ նյութ է սարքում,
Ոչ թե հավաքում:
Խղճա՞մ, թե ատեմ այն տարագըրին,
Որ միշտ ապրում է... իր հայրենիքում...

Թու՜հ, ինչքա՜ն բան կա կյանքում ատելի,-
Ես չգիտեի...


Մի խոսքով պաշտում եմ ձեզ.......

  • հիանալի էր , շատ եմ սիրում Սևակին, իսկական հանճար (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) շատ ապրես (ծաղիկ) (ծաղիկ)
    • մերսիիի...Գժվում եմ,....
      • Եվ ինձ լսելով՝ Կարող են ասել. «Գժվե՞լ է, ի՜նչ է». Իսկ ես էլ կասեմ. «Այո՛, գժվե՜լ եմ, Ինչո՞ւ չգժվել»: Իսկ գժվելով չե՞ն սիրում ու ատում: Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում: Առանց գժվելու՝ չկա՛ շահած մարտ: Առանց գժվելու՝ չե՛ն ծնի նոր մարդ: Մինչև չգժվի՝ ջուրը չի՛ եռա, Կեղև չի պատռի հատիկը նռան: Ծառե՞րն են փթթում՝ Գժվա՜ծ են անշուշտ: Երկի՞րն է պտտում՝ Գժվա՜ծ է անշուշտ... Սերմերը մինչև կարգին չգժվեն՝ Բե՛րք չեն դառնալու: Թաթերը մինչև կարգին չգժվեն Ձե՜ռք չեն դառնալու: Բառերն էլ մինչև կարգին չգժվեն՝ Ե՜րգ չեն դառնալու... Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի՛ժ լինեի...
      • այոոո........ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • :) :) :)
  • (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո)
  • Սև թիթեռներ...
    2013-10-03 03:11:08
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) պոստը հրաշքա (բռավո) (բռավո) (բռավո) բայց մի վարկյան օօօօօօօօօօօ Աստված իմ նոր նկարներ :D :D :D
  • sssooo
    2013-10-03 04:11:38
    <<ԱՆԿԵՂծ ԱՍԱծ>>- Ը ԻՄ ԱՆԵՄԱ ՍԻրԱծՆԱ :) (լավ) (լավ) (լավ)
  • 2013-10-03 05:46:06
    ՀԱՆՃԱՐ............բառեր չեմ գտնում բնութագրելու թե՛ Սևակին, թե՛ իր խոսքերը.....................շաաաաաաաաաաաատ եմ սիրում նրան ու Տերյանին.....մի տեսակ հարազատ են.... ասես իրենց խոսքերի մի մասը իմ սրտից լինի......բռավո................... :) :) O:) O:) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Mashok
    2013-10-03 08:09:05
    էլ բառեր չկան, որ հարգանքս ու հիացմունքս արտահայտեմ Սևակի հանդեպ, եւ ուղղակի կլռեմ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) դե պոստտ էլ գիտես (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ANI
    2013-10-03 09:37:04
    (բռավո) (բռավո) :bravo բառերն էլ չեն հերիքում արտայատվել նրա մասին ուղակի իսկապես ուր Մ Ե Ծ ՈՒ Թ ՈՒ Ն ......