Copy SMS

Կյանքն ինչպես որ է...

Սիրելի քոփիփասթցիներ, այսօր որոշեցի ձեզ ներկայացնել մի փոքրիկ պատմվածք՝ անչաաաաափ հուզիչ.......Հեղինակը քոփիի անդամ Էլմիրան է, ցավոք սրտի նա էլ քոփի գրեթե չի մտնում և պոստեր չի սարքում, մի մանկամիտ ապուշի պատճառով............Ես կարդալով այս պատմությունը շատ ցանկացա կիսվել ձեզ հետ..........հույս ունեմ ինքը սա կկարդա, այնպես որ ձեր կարծիքը շաաաաատ կարևորա....

Կյանքն ինչպես որ է... - պատմվածք, հուզիչ, գեղեցիկ


 Օրեր անցան, ամիսներ, գուցե տարիներ, ո՞վ գիտե արդյոք, բնավ և ոչ ոք: Քանի անգամ գարունը ծնվեց, ամառը ժպտաց, աշունը լացեց, ձմեռը քնեց: Քանի անգամ կյանքը ավարտվեց, նորը սկսվեց, ցավոք ոչ ոք չգիտե:

  Քաղաքը սուզվել էր լռության մեջ, քնել էր քաղաքը, ասես երբևէ չէր էլ արթնացել:

  Արդեն անցել էր մեկ տարի, ինչ ավարտվել էր պատերազմը, ամենը կրկին խաղաղ էր դարձել: Քաղաքը նիրհում էր, ամենն էր նիրհում: Լուսնի շողերը քաղաքի տանիքներն էին արծաթում, փողոցներով վազվզում էր մեղմ քամին և ջանում ծառից պոկել վերջին մեռած տերևը: Բայց քաղաքը դեռ լուռ սգում էր:

  Կորել էին զավակները նրա, անդարձ կորել: Ընկան կռվում հանուն հավատի, ընկան՝ քարեր դառնալ չհասցրեցին, ալ ծաղիկներ նրանք դարձան մեկ վայրկյան անց ու ծածկվեցին քամու բերած ավազներով, մոռացումով: Եվ սգում է մահը նրանց մի ողջ հայ ազգ, սգում կորուստը քաջ հերոսների, որպես կորած որդիների: Սգում էր և մայրը տառապյալ, լալիս էր խենթ մանկան նման: Չկար զավակը մինուճար, արդեն տարի, ուղիղ մեկ տարի: Կարդացել էր արդեն քանի անգամ խունացած ու արնոտ նամակը իր դժբախտ բալի.

  «Մա՛մ ջան, գիտեմ, շատ էս արտասվել, աչքդ ճամփիս, գալուս էս սպասել: Քիչ մնաց, կգամ, անշուշտ կվերադառնամ, միայն թե իմացի՛ր, պաշտպանդ եմ անվախ: Դժվար է դիմանալ, կարոտել եմ շատ խրատներդ, անգի՛ն իմ մայր, մեր տունը խեղճ, բայց և հարազատ, հայացքը քո ջերմ, ձեռքերդ տանջված: Թե չվերադառնամ, ընկնեմ այս մարտում, դու չլացես, շատ չմտածես, կռիվ է, պայքար, թե պետք է մեռնենք, միայն հերոսաբար, բայց դու չլացես, մա՛յր իմ սրբազան…Իմ արյունը մյուսներից կարմիր չի ավելի…Քեզ լավ նայիր, մա՛մ…»:

  Լալիս էր անվերջ, ո՞ւր կորավ արդյոք, ո՞ւմ սրից ընկավ, ո՞վ տարավ նրան, ոչ ոք չգիտե: Քաղաքն էր սգում, ամենն էր սգում, էլ չդարձավ նա տուն, փակվել էին աչքերը քաջ մարտիկի, դեռ պատանի: Մոմն էր արտասվում մոր հետ հավասար, ամենն էր արտասվում: Քայլում էր մայրը դեպի գերեզման, քնած էր այնտեղ մանուկն իր կորած, քնած էր հողում իր արյամբ պաշտպանված: Չոքել էր մայրը որդու շիրիմին, օրոր էր երգում իր դժբախտ բալին.

 -Վե՛ր կաց, իմ մինուճար, իմ անուշ բալա: Հերիք է ննջես, մորդ սիրտը մաշես: Ելի՛ր քնիցդ, հե՛տ արի դու տուն, կյանքս քեզ ղուրբան, շատ եմ կարոտում…

Որդու շիրիմին նա լուռ խոնարվեց, աչքերը երկնքին հառած մի պահ աղոթեց: Փակվեցին աչքերը հուր հավիտյան: Գնաց փնտրելու որդուն իր կորած:

                                                                                Հեղինակ՝ Էլմիրա Հայրապետյան

26

75

1545

  • sssooo
    2013-10-05 08:59:41
    հըըըըըըըըըը ուղակի հրաշալի էր խոսքեր չունեմ (բռավո) մի տեսակ փոխվեցի շաաաատ լավն էր
    • Մարիամ
      2013-10-05 09:01:07
      Էլմիրայի փոխարեն ասում եմ ՇԱԱԱԱԱԱԱԱԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ...................ես որ կարդացել եմ շաաատ եմ լացել,,, :'(
      • sssooo
        2013-10-05 09:03:14
        հիմա նստած արտագրում եմ հանկարծ սխսլ չհասկանաս որոշեցի ընկերուհուսել ցույց տամ ուղակի հրաշալի էր գրված
      • Մարիամ
        2013-10-05 09:05:37
        չէ սխալ հասկանալու բան չկա, Էլմիրան նույնիսկ ուրախ կլիներ..........................
      • sssooo
        2013-10-05 09:06:26
        դե լավա իմ կողմից իրան կասես որ հրաշք տողեր են ապրի ինքը :)
      • Մարիամ
        2013-10-05 09:07:15
        անպայման կփոխանցեմ, (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • ღMeღ
    2013-10-05 09:10:57
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ~
    2013-10-05 09:58:01
    Շատ լավ էր գրած, միայն որ քառատողերով լիներ, ավելի լավ չէր լինի՞... :)
    • Մարիամ
      2013-10-05 10:03:50
      մերսի (ծաղիկ) դե հա.........հանգերով ա գրված ու ճիշտն ասած աշխատում ա էտ ուղղությամբ, ուզում ա չափածո սարքի....
      • ~
        2013-10-05 10:21:07
        հա, իրոք թող շարունակի , (լավ)
      • Մարիամ
        2013-10-06 08:51:32
        անպայման.................իրան կփոխանցեմ :) :) :)
      • ~
        2013-10-20 10:26:01
        ինքը եկել ա չէ՞ հիմա,,, :)
      • Մարիամ
        2013-10-20 10:26:52
        հա արդեմ մտնումա.........բայց դե մեկ մեկ.... O:)
      • ~
        2013-10-20 10:28:19
        , ոչինչ,,կարևորրը մտնում ա,, (ծաղիկ)
      • Մարիամ
        2013-10-20 10:30:44
        հաաա իրոք..... O:)
  • ❣Maria H❣
    2013-10-05 20:42:28
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • ՎԱՐԴ-հո դեմ չեք?
    2013-10-05 22:11:41
    ապրի էլմիրան չէի էլ կասկածում
  • Lian
    2013-10-05 23:24:58
    :) շատ լավն էր
    • Մարիամ
      2013-10-05 23:25:25
      մերսի............ (ծաղիկ)
  • Mashok
    2013-10-06 00:50:29
    Օրեր անցան, ամիսներ, գուցե տարիներ, ո՞վ գիտե արդյոք, բնավ և ոչ ոք: Քանի անգամ գարունը ծնվեց, ամառը ժպտաց, աշունը լացեց, ձմեռը քնեց: Քանի անգամ կյանքը ավարտվեց, նորը սկսվեց, ցավոք ոչ ոք չգիտե: (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ANI
    2013-10-06 05:42:34
    պատմությունը ոչ թե 10 է այլ 30ի 40 ի ու էլի ավել հրաշք էր (բռավո)
    • Մարիամ
      2013-10-06 06:17:40
      մերսիիիի շաաատ..................... (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ⒶⓇⓂⒶⓃ
    2013-10-06 08:56:40
    էտ ապուշին վաղուց որակազրկել եմ տվել, նենց որ կարող ես ասել որ մտնի
    • #NC Evelina
      2013-10-06 08:57:25
      ում՞
      • ⒶⓇⓂⒶⓃ
        2013-10-06 08:59:56
        ինչ-որ ապուշ իրան խելոք չի պահել ու էտ աղջկան նեղացրելա
      • #NC Evelina
        2013-10-06 09:00:25
        լավ
    • sssooo
      2013-10-06 08:58:54
      հա բայց ասենք խի ես տենց արտահայտվում հլը նայի ինչ սիրուն պատմությունա գրե հլը հազարից մեկը կարա նման բան գրի
      • ⒶⓇⓂⒶⓃ
        2013-10-06 08:59:33
        այսինքն՞
      • sssooo
        2013-10-06 09:00:26
        աաաաաաաաաաա ես իմացա իրա հետ ես :) սորի նոռմալ չհասկացա
      • ⒶⓇⓂⒶⓃ
        2013-10-06 09:01:34
        (ախ)
      • sssooo
        2013-10-06 09:04:05
        ես էլ զարմացել էի ոնց կարաիր նման ձևով արտահեյտվեիր (ախ) (ախ) (ախ)
      • ⒶⓇⓂⒶⓃ
        2013-10-06 09:05:40
        իսկ ես գրածս մի քանի անգամ կարդացի, որ տենամ որտեղ եմ սխալ բան գրել :) :) :)
  • Էլմիրա ✔
    2013-10-06 09:54:54
    Բոլորիցդ անչափ շնորհակալ եմ...
    • Սև թիթեռներ...
      2013-10-06 09:55:41
      շաաաաաաատ ապրես Էլմիրա ջան հրաշալի էր (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • -L.(EsAyAn...( ◔̯◔
    2013-10-06 23:26:52
    (լավ)
  • David
    2013-10-14 02:59:02
    էլ ինչ ասեմ՞ հիանալի էր, դե ես չէի էլ կասկածում քուրս...Ինձ էլ լացացրիր (լավ)
    • Էլմիրա ✔
      2013-10-14 04:55:08
      մերսի Դավ ջան...
      • David
        2013-10-14 04:55:54
        Խնդրեմ իմ քուր :)
  • David
    2013-10-14 02:59:24
    բռավո (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • attrium
    2013-10-20 10:24:19
    :(
  • Narek
    2013-10-22 02:15:52
    Lavn er shat, aprsi Elmiran. (ծաղիկ) (ծաղիկ) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • Մարիամ
      2013-10-23 02:47:27
      ՄԵՐՍԻ........................
  • ღℱℭ ℬaℛℂaღ( GoG)
    2013-10-23 03:03:08
    Mersi lacanelu hamar...kardaluc heto mejs mi ban poxvec....hianali er...barer chunem bnutagrelu nuynisk...shat hacheli klini ete noric greq (բռավո) (բռավո) (բռավո)
    • Մարիամ
      2013-10-23 23:40:40
      ԷԼՄԻՐԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ ԱՍՈՒՄ ԵՄ ՇԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՏ ՄԵՐՍԻ :) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • Էլմիրա ✔
      2013-11-13 01:47:45
      մերսի շատ O:)
  • Lilit
    2013-11-13 02:04:00
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) բրավոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոո հրաշքա խոսքերը ավելորդ եննննննն (ծաղիկ) մալադեց (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Էլմիրա ✔
      2013-11-13 03:26:34
      մերսի Լիլիթ ջան...
      • Lilit
        2013-11-13 03:28:55
        (ծաղիկ)
    • Մարիամ
      2013-11-13 03:27:22
      ՀԱ ԲԱ ԿՅԱՆՔԻՍ ԳՐԱԾՆ Ա ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ :) :) :) :) :)
      • Էլմիրա ✔
        2013-11-13 03:28:03
        գիժ
      • Մարիամ
        2013-11-13 03:28:36
        ԱՐԵԳԱԱԱԱԿ (ժպիտ) (ժպիտ)
      • Lilit
        2013-11-13 03:29:23
        @NKERUHI EM ASEL EEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE HAZVADEP @NKERUTYUN (լավ)
      • Էլմիրա ✔
        2013-11-13 03:30:22
        ճիշտա քչերը սենց գիժ ընկերուհի ունեն...
      • Մարիամ
        2013-11-13 03:31:38
        ՀԱ ԲԱԱԱԱԱԱԱ (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) ԻՄ ՆՄԱՆԻՆ ԷԼ ՉԵՔ ՃԱՐԻ