Copy SMS

Ջուրը կյանք է:

Ջուրը կյանք է: - ջուր, հիմնախնդիր, պահպանություն, կյանք

Ջուրը բնութան կողմից տրված  բացառիկ բարիքներից մեկն է և ամենաարժեքավոր օգտակար հանածոբ:XXI դարում ջրի կենսական դերն ու նշանակությունը աննախադեպ աճում է և ձեռք բերում լուրջ ռազմավարական քաղաքական և տնտեսական նշանակություն:Արդեն հնչում են կարծիքներ,որ 2030-40 թթ. մարդկության կողմից օգտագործվող,ջրի  սպասվող սակավությունը երկրագնդի առանձին շրջաններում և երկրներում կառաջացնի լրջագույն սոցիալական և քաղաքական խնդիրներ` սով,վերաբնակեցման միտւմներ և դրանց հետևանքով` նույնիսկ հնարավոր պատերազմներ,չի բացառվում նաև նավթի (որը այդ ժամանակներում անկասկած վերջին կաթիլների վրա կլինի) փոխանակումը ջրի հետ,և մենք հիմա պետք է հասկանանք ու գնահատենք ջրի անսահման կարևորությունը մեր և մեր երկրագնդի համար:

 Այո երրորդ համաշխարհային պատերազմ հանուն ջրի,այն ամենևին էլ կատակ կամ ցնդաբանություն չէ,մաքուր (խմելու) ջրի պակասը տարեց տարի զգացնել է տալիս մոլորակի վրա,իսկ մեզ մոտ` Հայաստանում դա այնքանել այդպես չէ,մենք ունենք քաղցրահամ ջրի տարածաշրջանի մասշտաբով ամենամեծ պաշարները,բավական է Սևանը համեմատել գերաղի Ուրմիայի կամ Վանա լճի հետ կհամոզվենք,որ մենք ապրում ենք դրախտային պայմաններում,որտեղ չկա ջրի պակաս և խնդիր,բայց կան դրա ոչնչացման համար բոլոր նպաստավոր պայմանները:Դեռևս անցյալ դարի կեսերին արդեն սկսվել էր Սևանի ջրի մակարդակի իջեցումը,տարբեր նպատակներով`գյուղատնտեսական հողահանդակների ոռոգում,արհեստական ակվարիումների ստեղծում և այլն,և դրա պատճառով Սևանի հայելու մակերեսը իջավ գրեթե քսան մետրով,ստեղծվեց արտակարգ դրություն լճի ողջ տարածքով,լճի ափ էին թափվում հազարավոր ձկներ որոոնք ջրի պակասից սատկել էին,ափի շրջակայքը գրեթե ամայացավ,ու ստացվեց այնպես որ ինքնաբերաբար ՀՀ ցամաքային տարածքը ավելացավ ի վնաս Սևանի:Ահա ողջ պատմությունը մեր քաղցրահամ ջրի ամեմամեծ պաշարի աղետի մասին:Ճիշտ է լիճ են թափվում քսան գետեր և միայն մեկը դուրս գալիս,անգամ այդ դեպքում հարկավոր էր նոր բան մտածել լիճը նախկին տեսքի բերելու համար,այո կառուցվեց Արփա-Որոտան-Սևան ջրատարն ու որոշ չափոց մեղմեց ստեղծված իրավիճակը,ճիշտ է տարածքը ամբողջովին չյուրացրեց Սևանը,փոխարենը այդ ցամաքը,որը ստեղծվել էր ջրի նահանջի շնորհիվ յուրացրեցին մեծահարուստները,ևս մեկ աղետ Սևանի համար:

 Հիմա ովքեր հաճախ են այցելում Սևան անկասկած կհամաձայնվեն ինձ հետ,Սևանը դարձել է անչափ անօգնական,լճի ամեն մի ափ հիմա ունի իր տերը,իսկ այդ տերերը  կառուցել են զանազան զվարճանքի,հանգստի և այլ գոտիներ,ու Սևանը դարձրել իրենց հաճույքի կենտրոնը:

 Սևանից զատ կարելի է նշել,այլ դեպքեր երբ մեր ակուշտ հայրենակիցները փորձում են յուրացնել ջուրը,իրենց հուսալի ապագայի համար,էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրը`ԱԷԿ-ը կարծես բավական չէ մեզ? ոչ դա այդպես չէ,այն բավական է մեր ժողովրդին եթե գումարենք նաև երկու հզոր ՋԷԿ-երը,և ում են պետք ՀիդրոԷլեկտրակայանները այդ դեպքում,ինչու պետք է բնության հրաշքներ`Թռչկանն ու Շաքեն զրկվեն իրենց երբեմնի փայլից,պատճառը մեկն է,անկուշտները ոչինչ չեն խնայում,մինչդեռ ջուրը կենսական հսկայական նշանակություն ունի վերոնշյալ ջրվեժների տարածաշրջանների,ու նաև շատ այլ գետերի շրջակայքերի համար,որոնց վրա նույնպես կառուցվել են "փողի աղբյուրներ":


Հիմնախնդիրներից զատ պետք է բոլորտ իմանաք կամ հիշեք ջրի տիեզերական հատկությունների ու նշանակույթան մասին,ջուրը մասնակցում է մեր մթնոլորտում առկա թթվածնի ստեղծմանը,ջուրը բույսերի ու կենդանիների օրգանիզմների ամենակարևոր նյութն է,մեզ օրական 1.8 լիտր ջուր է պետք խմել որպեսզի բջիջների աշխատանքը չխաթարվի,մի խոսքով ջուրը ամենուրեք կենդանություն է պարրգյում:

Ես կավարտեմ այսքանով իմ միտքը կապված ջրի հետ,այն իսկապես մեր բնության մեծագույն պարգևն է և հենց այնպես չպետ է կորցնել այն,եկեք միասին շարժվենք այս կարգախոսով ` SAVE THE WATER,SAVE YOUR LIFE:


Հ.Գ. Հուսով եմ Ձեզ դուր եկավ իմ համառոտ աշխատանքը,Շնորհակալություն ուշադրության համաև:

Ջուրը կյանք է: - ջուր, հիմնախնդիր, պահպանություն, կյանք                       TRCHKAN

Ջուրը կյանք է: - ջուր, հիմնախնդիր, պահպանություն, կյանք                      SHAKE

12

11

2923

  • (լավ) (ուրախ)
  • (լավ)
  • anchapahasik
    2013-11-08 01:05:50
    (լավ) (լավ) (լավ)
  • >>M>>
    2013-12-24 22:14:16
    :) սԻրտս հովացավ քոմենթ թՈՂԵՑԻ :D
    • պրն բրոյլ
      2013-12-24 22:15:27
      ճիշտ նյութ էս էլի ընտրե,ջրով էլ հովացրիր :)
      • >>M>>
        2013-12-24 22:16:00
        :) հա բա ոնց (պաղպաղակ)
      • պրն բրոյլ
        2013-12-24 22:20:21
        էլի ջրեմ՞ :)
      • >>M>>
        2013-12-24 22:20:50
        (ուրախ) չէ նոռմալա
  • A
    2014-01-08 16:09:29
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) :) :) :) :) :) :)