Copy SMS

Խերարդ Պիկեի սադրիչ գործողությունը

Խերարդ Պիկեի սադրիչ գործողությունը - Պիկե, Արբելոա, Իսպանիա, մրցավարներ

Կատալոնական 'Բարսելոնայի' պաշտպան Խերարդ Պիկեն, այսօր կայացած մարզման ժամանակ, ոչ ֆուտբոլիստին վայել արարք է թույլ տվել: Բանն այն է, որ այսօր կայացած Իսպանիայի հավաքականի մարզման ժամանակ, մի փոքր մոտենալով Արբելոային, ուսով հարվածել է վերջինիս: Իսկ Արբելոան փորձել է այդ ամենը չնկատելու տալ:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ, 'Բարսելոնայի' պաշտպանը հրապարակայնօրեն նշել էր, որ 'Էլչե' - 'Ռեալ Մադրիդ' հանդիպման ժամանակ հիանալի կինո էր դիտել մրցավարների օգնությամբ: Իսկ Ալվարո Արբելոան պատասխանել էր Պիկեի հայտարարությանը ՝  նշելով, որ իր թիմը արժանի էր այդ երեք միավորին, և պետք չէ ուշադրություն դարձնել այլ ակումբի ֆուտբոլիստների հայտարարություններին:


5

6

1091

  • NELLI
    2013-10-11 05:29:00
    քքււֆֆֆ...ամեն քայլը մարդկանց քննադատում եք...կարողա պատահական ա արել, կամ եդ հարցը մեզ չեն տվել, եդ իրանց խնդիրն ա ..մենք ուղղակի վայելենք իրանց ֆուտբոլը
    • Արթուր Գալստյան
      2013-10-11 05:31:11
      պատահակա՞ն (ուրախ) (ուրախ) դաշտի լայնքը թողած պետքա Արբելոայի կողքով անցե՞ր, ի՞մաստը
      • NELLI
        2013-10-11 06:08:55
        գիտեք,չեմ պատրաստվում հիմա քննարկել ձեզ հետ դաշտը քանի մետրանոց է, և ինչու հարվածեց...ուղղակի մի խառնվեք ուրիշների կյանքին
      • Արթուր Գալստյան
        2013-10-11 06:28:54
        որովհետև գիտեք, որ սխալ բանա արել, ուղղակի, որպես կատալոնացի, չեք կարող Պիկեի սխալը ընդունել :) :)
    • ❣Maria H❣
      2013-10-11 06:10:35
      ցեռքի շարժումներից չի զգացվում որ պատահականա արել (գինի)