Պահիր նամակները
Պահիր նամակները... Նամակի հետ ժամանակն ես
ծրարւմ, հուշեր, դեմքեր: Պահիր...մի օր
ցանկություն կունենաս ընթերցելու, վերապրելու
ապրածդ: Կամ թե պատահաբար կնկնի ձեռքդ և
այնպես կսեղմես սրտիդ, որից և ցավ կզգաս, և
ուրախություն: Պահիր նամակներից գոնե մեկը,
թեկւզ առաջինը: Հիշու՞մ ես ինչպես այտերդ
շառագունեցին, երբ բացեցիր նամակը և առաջին
տողում նկատեցիր<
ԵՄ>> արտահայտությունը: Ինչ՞ու ես լռում: Քից
առաջ դւ պատրաստ էիր կտոր-կտոր անել սիրո այդ
փոքրիկ ճերմակ վկաներին: Հիմա ինչու՞ ես
քարացել: Միայն չասես, թե սիրում էիր: Սիրող
սիրտը երբեք չի քննադատի այդ յուրօրինակ սիրո
արտահայտությունը, բայց դու դա արեցիր: Ի՞նչ
էիր ուզում կարդալ այդ տողերում. երևի այն
մաշված արտահայտություններից մեկը, որին
հաջորդւմ է սովորաբար սպառնալիքը: Թե՞ ուզում
էիր ծնկաչոք քեզ մոտ գայի, և դու հեգնանքով լի
հայացքով դռան կողմը ցույց տայիր: Հիմա
տեսնում ես, որ չափից դուրս գոռոզ լինելը
կործանման սկիզբ է: Հիմա ինքդ ես ծնկաչոք
աղաչում ճակատագրին, որ քեզ վերջին
հնարավորությունը տա նրան վերադարձնելու:
ՈՒշ է արդեն, քո գոռոզությունը ամեն ինչ
փչացրեց: Նա կարողացավ գտնել մեկին ով <<ԵՍ
ՔՈ ՍԻՐՈՒՑ ԽԵՆԹԱՆՈՒՄԵՄ>>-ին պատասխանեց
քնքուշ ժպիտով: ԵՎ չարհամարեց քո նման:
Ափսոսու՞մ ես, ինչ է... ՈՒշ է արդեն, ուշ, հասկացիր
դե վերջապես: Դե բավական է հայացքով
կրակայրիչ փնտրես, պահիր այդ նամակները,
թեկուզ հենց առաջինը, ու երբ տարիներ անց
պատահական ձեռքդ կնկնի, կհիշես, որ եղել է
մեկը ով քո սիրուց խենթացել է, և որ այդ
փոթորկուն հոգու խորտակման պատճառը քո
գոռոզ հայացքն է եղել: Թող այդ նամակները,
թող... միևնույնն է էլ ուժ չունես ոչ դրանք
պահելու... ոչ էլ ... այրելու...
#t=30
>>M>>
2013-10-13 19:35:32ℒ ﺁ ℓ. . .♥
2013-10-13 19:37:04†♥-† Du Mi BzZzBzZAaA †-♥† xD----aPeR bEr Du El Mi bZbZa Eli_XD
2013-10-13 19:44:11ℒ ﺁ ℓ. . .♥
2013-10-13 19:44:43~
2013-10-13 20:54:57SUUZZZ
2013-10-13 21:26:24