Եսիմ: Վերնագրեք ինքներդ
Երբևէ մտածե՞լ եք, թե մարդիկ հաճախ ինչ անիմաստ հարցեր են տալիս: Իսկ ես հասցրել եմ մտածել,որ աշխարհի ամենատափակ հարցերն ուղղվում են հենց ինձ:
-Կներեք,բայց դուք նախօրոք պիտի հերթագրվեիք,-ամերիկյան ժպիտով ասում ես հաճախորդին,որը,չգիտես ինչու,միշտ իրավացի է: Ինքն էլ տանում-բերում ու դեմքիս շպրտում է.
-Իսկ դա պարտադիր ա՞.......
Էս մեկը տվեց ու անցավ ''Իսկ դու ի՞նչ կարծիք ունեք հայկական շոու բիզնեսի մասին'' հարցին :Էս հարցը մեկ էլ տալիս են տանը մնացած ու բազմազավակ կնոջ կառուցվածքով հարսնաքույրերը,երբ իրենց ասում են,որ ազաբի թևը մտնեն ...Սպասւոմ եմ,որ լուսակիրը կանաչ դառնա,այո', դա պարտադիր ա, ու աննեմ փողոցը ,որտեղ հավաքվել են մի խումբ տղաներ: Նրանցից մի քանիսը արական սեռի ներկայացուցիչներ են,իսկ մյուսները նույնն են,իրենց աշխարհի սեռը մեկն ա` Սևը: Էդ սևը հեռու ա վանքի պատերի սուրբ սևություից:Իրենց սևը իրենց մտածելակերպի նման գորշ ու կեղտոտ ա: Սպանում է ինձ էդ գորշը,բայց ես դանդաղ սպասում եմ էդ գորշը ցրող երանգներին (չէ',դա պարտադիր չի,բայց ես սպասում եմ,,,,,,,ես սիրում եմ քեզ սպասելը ) : Իսկ էդ երանգները քո ձեռքերի վրա են . տեղ-տեղ մնացած ու մատներիդ մարմնագույնի հետ շքեղ կոմպոզիցիա կազմած յուղաներկի երանգները: Դու նկարելու ձայն ունես,եթե մի օր նկարելու լինեմ քո ձայնը,ես կնկարեմ ԾՈՒԽ,աշխարհի ամենասիրուն ու քաղրահամ ծուխը: Դու քամի էիր նկարում,որովհետև դու միակն ես բոլորից,ով տեսել է քամու գույնը: Դու ժպտում ես,ու թարթիչներդ կկոցվելով թափահարում են օդը ծիծեռնակի պոչի նման ... Ու մինչ ես մտքումս գծագրում եմ ծուխի նման քո ձայնը, գորշերը մտածում են,թե իրենցից ով մոտենա ինձ: Մոտենա ու ասի էն շաբլոն, հրեշտակասրտիկախառը նախադասույթւոնը,որը ստատուս ա դառնալու իրա նույնքան ռաբիզ պրոֆիլում: Նրանք չեն գիտակցում,որ աղջիկը կանգառ չի,որ մոտենաս-պահես...չնայած...կան ԿԱՆԳԱՌ աղջիկներ,որոնց մոտենալն էլ ա շատ,իրենց մոտիկանալ ա պետք: Դու սովոր չես իրենց սովորություններին,Անսովորս...Դու ուրիշ աշխարհից ես,գունավոր քամիների աշխարհից: Քո աշխարհից դեպի իրենց աշխարհ տանող ճանապարհին գրված ա `ՄՈՒՏՔԸ ` միայն սպաՌծիվկեՔով :Դու պիտի ապրես,որ մատներիդ երանգները ցրեն իրենցից արձակվող սևը: Դու պիտի ապրես հեռու էս փողոցից, հեռու ցուցանակներից, կանգառներից ու նրանց մոտեցողներից: Իսկ ես կդառնամ քամի, որ քո կտավի մեջ սեղմես իմ գույները նույնպես,իսկ երբ գա գիշերը,ես կփչեմ այնքան ուժեղ,որ հանգցնեմ լուսինը...Դու կատարյալ մթության մեջ ես քնում:
كناريك
2013-10-19 10:59:13Նարինե-Հենրիխ18
2013-10-19 11:00:24كناريك
2013-10-19 11:01:20Նարինե-Հենրիխ18
2013-10-19 21:22:44كناريك
2013-10-19 21:38:58♥
2013-10-19 20:19:46Նարինե-Հենրիխ18
2013-10-19 21:22:56Արամ ))վետերան(սենց լավա
2013-10-19 21:21:00Նարինե-Հենրիխ18
2013-10-19 21:22:59ღMeღ
2013-10-19 21:27:48Նարինե-Հենրիխ18
2013-10-19 21:29:12ღMeღ
2013-10-19 21:31:12anchapahasik
2013-10-19 21:55:05Երևակայող--007 , նախկին քաղաքական հոսանքներից խեղդված և դեռ ուշքի չեկած (ես է չեմ սիրում սենց երկար անուններ,բայց դե Մաշի խաթր սենց գրեցի :D )
2013-10-19 23:12:39Նարինե-Հենրիխ18
2013-10-19 23:40:37Նարինե-Հենրիխ18
2013-10-19 23:40:49Твой Ангел ГАБРИЕЛян :)
2013-10-20 00:07:17NELLI
2013-10-20 01:47:25PARIS(ուզում եմ խոսել Սևակի հետ)գժվում եմ ՍևԱԿԻ համար
2013-10-20 04:44:20Արամ Ռոսսոներո Jr.
2013-10-20 21:07:19Նարինե-Հենրիխ18
2013-10-22 07:29:17Avagyan Karina..veteranneric :D
2013-10-20 22:10:57Mariam95
2013-10-21 20:28:51Նարինե-Հենրիխ18
2013-10-22 07:29:54Mariam95
2013-10-23 19:33:54Նարինե-Հենրիխ18
2013-10-26 00:41:38Arm..
2013-10-22 07:36:43Նարինե-Հենրիխ18
2014-03-19 23:08:55