Իսկական սերը Ալինա է ....
Վերջին կարդացածս պատմվածքը Շիրվանզադեյի ''Ալինան'' էր: Շատ հավանեցի այդ գիրքը և կցանկանամ կիսվել տպավորություններով: Գլխավոր հերոսը Ալեքսանդրի ընկերն է, ով ուսանող էր և ապրում էր վարձով: Նրանց դիմացի տունը անիծել էր մի քահանա, քանի որ այդ տանը մահացել էին նրա 2 աղջիկները,ովքեր տառապում էին բկացավով: Հեռանալիս քահանան անիծում է տունը ` մոռանալով ախտահարել այն: Հետագայում տունը տրվում է վարձով, և քանի ընտանիք գալիս է այնտեղ բնակություն հաստատելու, նրանց երեխաները մահանում են: Եվ մեկ անգամ մի ընտանիք տեղափոխվում է այնտեղ, մի գեղեցիկ կին և նրա ամուսինը:Կինը պարզվում է հոգեկան խնդիրներ ուներ և ամեն առավոտ մի դեղին վարդ կրծքին նայում էր պատուհանից: Ալեքսանդրի ընկերը սիրահարվում է նրան: Կնոջ անունը Ալինա էր , նա սիրահարվել էր մի տղայի, որին իր ամուսինը սպանել էր , և Ալինան այդպես էլ չէր համակերպվել սիրելիի մահվան հետ: Սպանության օրը երիտասարդը Ալինային նվիրում է դեղին վարդեր , որոնք Ալինան պահում է իր մոտ: Սակայն օրեր անց Ալինան հիվանդանում է և մահանում` քահանայի անեծքը կատարվում է :
Ասված է ''Գիտեք , ես շատ եմ ապրել, շատ եմ մտածել ու զգացել այս երեսուն տարվա ընթացքում: Սիրել եմ, սիրվել, ճանաչել եմ կանանց և եկել եմ այն համոզմունքին, որ մի և միմիայն մի անգամ եմ սիրել: Սերը երազ է և երազ էլ պետք է թողնել այն :
Իսկական սիրո անունը Ալինա է , իսկական սերը Ալինա է'' :
Նյութը հեղինակային էր , խմդրում եմ խիստ չդատել
► (ړײ )Мамины нервы, папины деньги ◄►
2013-10-24 23:03:18ஐ ViTaMiNcHiK ஐ
2013-10-24 23:08:49Լիլիթ --
2013-10-24 23:10:57ஐ ViTaMiNcHiK ஐ
2013-10-24 23:11:14ஐ ViTaMiNcHiK ஐ
2013-10-24 23:11:34Controlling Crowds/Normal is boring/☯
2013-10-27 06:23:30Լիլիթ --
2013-10-24 23:13:05Твой Ангел ГАБРИЕЛян :)
2013-10-25 03:15:57Լիլիթ --
2013-10-25 03:57:34Твой Ангел ГАБРИЕЛян :)
2013-10-25 03:58:11Լիլիթ --
2013-10-26 06:18:52Man)E(Dreamer
2013-10-25 07:22:46Man)E(Dreamer
2013-10-25 07:31:57Լիլիթ --
2013-10-25 07:51:54anchapahasik
2013-10-25 07:52:45Լիլիթ --
2013-10-25 08:07:55Կարինե
2014-01-12 17:33:25Լիլիթ
2014-01-12 17:40:06