Copy SMS

Մթություն


Մթություն - միշել, մակնելի ,

Ողջույն, այսօր կխոսեմ իմ մասին...


Իմ անունը Միշել է , իմ ընտանիքը ապրում է Շիմլում, ես ավագ դուստրն եմ: Այս պատմությունը իմ և իմ ուսուցչի  մասին է, երկու մարդկանց, ովքեր ձեռնոց նետեցին ճակատագրին և անհնարինը դարձրին հնարավոր: Այս պատմության մեջ գոյություն ունի տարօրինակ աշխարհ, որտեղ բոլոր գույները մռայլ են, իսկ ձայները`  խուլ , սա իմ աշխարհն է , որտեղ ամեն ինչ անտեսանելի է և ոչինչ չի լսվում: Եթե նկարագրեմ մեկ բառով , իմ պատմությունը կարող եմ տալ հետևյալ անվանումը` ՄԹՈՒԹՅՈՒՆ: 


Որքան կարելի է ապրել մթության մեջ , մի քանի վայրկյան, մի քանի ժամ , մի քանի օր , ես ապրում եմ այսպես արդեն քառասուն տարի: Չորս տարի է փորձում եմ հանձնել համալսարանի քննությունները, և քսան տարի ամեն կիրակի գնում եմ եկեղեցի: Բայց այն կիրակի ինչ որ բան ուրիշ էր, ինձ թվում էր ` ինչ ես խնդրեմ Աստծուց, իմ խնդրանքը կկատարվի: Վերջին քսան տարիների ընթացքում իմ երազանքը միայն մեկն էր, որ իմ ուսուցիչը, իմ հրեշտակը վերադառնա: Ես գիտեմ որ երկար ժամանկ է հարկավոր, որ իմ խնդրանքը կատարվի և , Աստծուն ժամանակ է պետք , մտածելու համար նախքան կատարելը: Այդ օրը ուսուցիչը չվերադարձավ: Մենք ` ես ու Սառան վերադառնում էին տուն, երբ հանկարծ...


 


Մթություն - միշել, մակնելի , Այսօր իմ ուսուցիչը վերադարձավ ինձ մոտ: Քսան տարի անց: Ես նրան անմիջապես ճանաչեցի իսկ ինքը` ոչ: Նա ամեն ինչ մոռացել է , նույնիսկ ինձ: Անգամ իրեն, իր անունն է մոռացել , այդ պատճոռով էլ գրում եմ այս տողերը իմ ուսուցչի համար: 


Հիշում ես, սովորաբար մարդիկ նշում են , հաղթանակը , իսկ մենք նշում էինք պարտությունը: Մինչ մենք ուտում էինք պաղպաղակ, դու պատմում էիր այն սարդի մասին ով, բազմաթիվ անկումներից հետո կարողացավ կառուցել իր բունը: Վերջ ի վերջո անհաջողությունը առաջին աստիճանն է դեպի հաղթանակ , իսկ ես դեռ բարձրանում եմ այդ աստիճանով...


Մթություն - միշել, մակնելի , Ես հեռանում եմ, բայց ես ուզում եմ , որ դու միշտ հիշես , ես քեզ երբեք չեմ մոռանա , քո լույսը, քո հավատը դեպի քեզ , ինձ կպահեն Միշել: 


 Ես նորից զրկվեցի լույսից , ձայնը կրկին միայնակ թողեց ինձ , բայց ես դեռևս շարունակում էի գնալ այն ճանապարհով , որը դու ինձ ցույց էիր տվել : Քսան տարի , միայնակ , մթության մեջ, և հանկարծ քսան տարի անց , ես նորից հանդիպեցի քեզ այն նույն շատրվանի մոտ, Ուսուցի'չ: Եվ ես գալիս եմ քեզ մոտ, Միշել Մակնելիս . 


Մթություն - միշել, մակնելի , Մի քանի անհաջող փորձերից հետո , սարդը կարողացավ կառուցել իր բունը, մրջյունը կարողացավ բարձրանալ սարը, կրիան անցավ լճակը , իսկ Միշելը ավարտեց համալսարնաը : Իմ և ձեր միջև եղած տարբերությունը այն է , որ նրան ինչին դուք ծախսեցիք տասերկու տարի , ինձնից պահանջվեց քառասուն, բայց ես դա արեցի: Մանուկ հասակում ես ինչ անում էի չէր հասնում իր նպատակին, իմ ծնողները միշտ անհանգստանում էին ինձ համար: Այն ժամանակ ես միշտ փնտրում էի ինչ որ բան, պարզելով ձեռքերս , շոշափում էի ձեռքերով ինչ որ բան, բայց գտնում էի միայն մթություն... Բայց մի օր մայիրիկս թույլ տվեց ծանոթանամ մի անծանոթի հետ , նա այնպիսին չէր , ինչպիսին բոլորը , նա հրաշագործ էր. երկար տարնիեր նա եղել է ինձ համար լույսի աղբյուր , մեզնից ոչ ոք , ոչ տեսել , ոչ խոսել էր Աստծու հետ , բայց ես խոսում էի նար հետ լսում նրան , ես անվանում եմ նրան ՈՒՍՈՒՑԻՉ...Ամեն ինչ իմ կյանքում եղել է սև գույնի , իմ ուսուցիչը ինձ բացատրեց թե ինչ է նշանակում սև գույնը , դա միայն դատարկ մթություն չի,   դա հաղթանակի գույն է , իմացության գույնը ... 


Ես` Միշել Մակնելիս , ասում եմ , որ իմ ուսուցիչը ինձ չի սովորեցրել անհնարին բառը, ինձ համար փակ են բոլոր դռները, բայց ես բացում եմ դրանք, քարոտ են բոլոր ճանապարհները բայց ես անցնում եմ այդ ճանապարհները... 

Միշել Մակնելի ...

13

8

1537

  • >>M>>
    2013-10-27 05:01:31
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • anchapahasik
    2013-10-27 05:03:43
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ♥✞Osefina♥✞
    2013-10-27 05:05:25
    չձանձրացա մինչև վերջ կարդացի ու ասեմ որ շատ լավներ ու հետքրքիր (բռավո)
  • Anulik
    2013-10-27 05:06:57
    ապրես շատ լավնա ու հետաքրքիր (լավ) (լավ) (բռավո)
  • հետաքրքիր էր շաատ :) (լավ)
  • MrUtIk
    2013-10-27 06:16:37
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Man)E(Dreamer
    2013-10-27 07:33:53
    ancanot postater ov es du??? (:| (:|
  • Պատռվակ
    2013-10-28 05:20:57
    երեկ եմ կրադացե ու մինչև հիմա տեքստը հիշում եմ շատ տպավորիչ ու լավն էր