Copy SMS

Հիմարություն է, չէ՞

Հիմարություն է, չէ՞ - կատարյալ , հիմարություն,


Ի՞նչու է երբեմն մարդկանց թվում, թե դու պարտավոր ես անել այս կամ այն քայլը: Նստեցիր իր կողքին ու դու հավետ դատապարտված ես լինել այդտեղից անբաժան: Խոսեցիր մի բառ, ու դու այլևս չես կարող հեռանալ դու ստիպված ես մնալ, ու շնչել այն տաղտկալի օդը որ քեզ սպանում է, չէ, ուղղակի հոգեպես մեռնում ես: Ու այդժամ մտածում ես , Օ, ես հիմա պետք է թեմա գտնեմ խոսլու իր հետ, հմմ, ինչից խոսեմ, ինչ կարող եմ ես ասել, որ նրա համար ընկալելի լինի ու կարողանա շարունակել , այլ ոչ թե նայելով իր այդ ոչինչ չասող հայացքով, իր անիմաստ ժպտացող աչքերով պարզապես համաձայն լինելու փաստը գլխի մի քանի շարժումով արտահայտի: Ու, մտածում ես , մի՞թե հասկացավ, իսկ եթե հասկացավ ապա ի՞նչու չի խոսում, շարունակում ... Ու կրկին լռություն, կատարյալ լռություն, որը նկատում եք և՛ դու, և՛ նա, սակայն չեք խախտում ոչ՛ դու , ոչ՛ նա: Եվ վերջապես հայտնվում է մեկը ով, խախտում է այդ լռությունը ,բարեբախտաբար, ու քո աչքերը լցվում են մի դատարկ ուրախությամբ. ու զգում ես, որ ... Օ՜, նա խոսեց, վերջապես խոսեց, ու հանկարծ ամեն ինչ մի վայրկյանում փլվում է ինչպես պատը՝ բանվորի նոր սարքած, բայց ինչպե՞ս չէ որ, նոր էր կառուցել, ու դու զգում ես, որ դու նման ես այդ բանվորին, փորձում էիր կառուցել հարաբերություններ, որը սակայն փլվեց...Եվ, հասկանում ես , որ պետք չէ , ոչ թե չես կարող,, այլ չես ուզում: Ու դնում ես վերջ...

Օ՜, բայց չէ որ կար նա, ով մտածում էր , թե դու պարտավոր ես լինել իր հետ: Ու նա դառնում է սև, փակվում է սև քողով և այնտեղից ժպտում քեզ: Բայց ում է պետք, երբ հանում է քողը թաքնված է մի դառը ատելություն: Ով մարդ արարած, ինչ ատելության մասին է խոսքը: Բայց արի ու տես, որ նրանք մտածում են որ կա, ուրեմն կա նաև նեղանալու զզվելի զգացմունքը: Ու ուզում ես հասկանալ, ախր ինչու, բայց մտածում ես, այն մարդը ով ունակ է նեղանալ առաջին պատահած մարդուց , ինչպես կարող ես դու հասկանալ նրան... Հիմարություն է, չէ՞... բայց կան մարդիկ ում համար կատարյալ խելացի լինելու դրսևորում...

Հիմարություն է, չէ՞ - կատարյալ , հիմարություն,

,
17

6

1750

  • 2013-10-30 04:51:15
    ՉԷ (պաղպաղակ)
  • >>M>>
    2013-10-30 04:55:31
    (բռավո) լավներ
  • GoG(MéssÍ)
    2013-10-30 05:04:01
    մի տեսակ իմաստը չհասկացա փոստի.. :) ինչի մասին էր՞..շատ խառն էր գրված
  • anchapahasik
    2013-10-30 06:37:27
    լավներրրրրր (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Lil
    2013-10-30 06:47:31
    miwich xarner u chey haskanum glxavor imast@ bayc hetaqrqir er ......gexecik artahaytutyuner kayn (լավ)
  • Lil
    2013-10-30 06:47:32
    miwich xarner u chey haskanum glxavor imast@ bayc hetaqrqir er ......gexecik artahaytutyuner kayn (լավ) (ծաղիկ)