Copy SMS

Եվ ինչու՞ քայլեմ...

Եվ ինչու՞ քայլեմ... - հեղինակային, քայլել


Եվ ինչու՞ քայլեմ....Անիմաստ է:Ոչ մեկ չի համաձայնվի ինձ հետ քայլել:Չնայած ոչ մեկին չեմ ճանաչում:Ուղղակի երբեմն մտածում եմ,որ հոգեբուժարանը դա լավագուն վայրն է :

-Հե~յ,պարոն,քայլելուց նայեք ձեր ոտքերի տակ:Դուք իմ ստվերի վրայով եք քայլում:

-Հե~յ,օրիորդ,դուք ավելի լավ է գնացեք հոգեբուժարան:

-Չէ ես հենց նոր եմ այնտեղից դուրս եկել:(ցինիզմ)

-Եվ ինչպե՞ս են ձեզ բաց թողել:

-Ուղղակի հասկանում եք... երբեմն կացինը դառնում է մարդու լավագույն ընկերը:(ցինիզմ)

-Խելագար:

Այո....Դառնում է լավագույն ընկերը:Իսկ դուք ի՞նչ էիք մտածում մարդիկ:Որ միայն շունն է մարդու լավ ընկերը....Չէ~,դուք չարաչար սխալվում էիք:Իմ բոլոր լավ ընկերները հեռացել էին...Դատարկություն,միայնություն,ցավ...Մթությունը մնացել էր ,բայց ֆիզիկապես:Չկա մթության մեջի լռությունը:Մթությունը կորցրել էր իր ձայնը:Եվ ի՞նչ օգուտ դրանից:Ես մթությունը չէի տեսնում...ես մթության հետ խոսում էի:Հիմա տեսնում էի,բայց լռում....Ես ''խուլ ու համր'' էի:

Ա~խ,Նյու Յորք:Ինչ գեղեցիկ ԷԻՆ քո փողոցները,բայց դատարկ:Ես չԷԻ լսում այն շշուկները,որ ինձ անընդհատ կանչում էին:Չկան:Շշուկների փոխարեն  մթություն էՐ...Մթություն,որը չԷՐ խոսում:Այն միայն ֆիզիկապես էՐ այդտեղ:

Եվ ինչու՞ քայլեմ... - հեղինակային, քայլելԵվ ինչու՞ էի նստել տանիքին այդ ուշ ժամին:Միևնույն էր ,նույնիսկ խմիչքը չէր օգնում:Ես ցանկանում էի այն`ինչը չկա, խեղդել խմիչքի մեջ:Չի օգնում,բայց ես հաշվի էի առնում այն,որ միայն խմիխքն էր համաձայնվել ''զբոսնել'' ինձ հետ:Նա թույլ չէր տալիս,որ ընկնեն իմ արձունքները...դա երկար չէր տևա:Խմիչքը որքան հաճելի է,այնքան էլ տհաճ:Նա ինձ անընդհատ հիշեցնում էր ձեր մասին...Հիշեցնում էր,թե ինչպես դուք ինձ փոխեցիք...Հիշում էիք ինձ միայն այն ժամանակ,երբ ձեզ էր պետք:

-Ինչու՞ ես այս ուշ ժամին տուն եկել:

-Ինձ թվաց,թե՞ ինձ համար անհանգստացող կա:

-Այո',կա':

-Ինձ թվում է ես շփոթվել և ուրիշ բնական եմ մտել:

-Լսիր հերիք  է:Վերացրու այդ ցինիզմդ:Դու քեզ կկործանես:

-Իսկ ինչպե՞ս կործանեմ այն,ինչը արդեն կործանված է:Իմ ամբողջ կյանքս կործանեցիք և հիմա ասում եք հերիք է քեզ կործանես:

-Ախ մենք այո՞:Եվ ինչպե՞ս ենք մենք քեզ կորխանել:

-Ինչպե՞ս:Լաա~վ ասեմ:Առաջին քայլը.դուք որդեգրեցիք ինձ...

-Մենք քեզ օգնեցինք:

-Այնտեղ շատերը կային,բայց դուք ընտրեցիք հենց ինձ:Ինչի՞ համար:Դուք ինձ ստիպում էիք քնել հատակին,ստիպում էիք անել տնային գործերը,ես դպրոց չէի հաճախում ինչպես բոլորը ես....ես անպետք էի:Իսկ ինչու՞ եք հիմա փափկել:Ի՞նչ է ինձ ինչ-որ մեկը ժառանգությու՞ն է թողել:

-Այո ես համաձայն եմ:Մենք քեզ հետ շատ վատ ենք վարվել,բայց հասկացիր....մենք իրավունք չունեինք...ուղղակի հասկացել ենք ,որ մենք մեղավոր ենք եղել:

-Ահա...Ես գնացի քնելու ''անմեղներ'':

Եվ ինչու՞ քայլեմ... - հեղինակային, քայլելԱհա այսպիսի դժվար օր:Ճիշտն ասած դժվար քնեցի:Մտածում էի:Միգուցե նրանք իրոք ճիշտն էին ասում...Չէ,չէ նրանք ուղղակի երկերեսանի էին:Արդեն մեկ էր,ես դուրս էի եկել և խոստացել,որ այլևս չեմ վերադառնալու:Յուրաքանչյուրը իր կյանքով:Ինձ նույնիսկ չէր հետաքրքրում,թե որտեղ էի ապրելու:Ուղղակի խմիչքի ազդեցության տակ էի:Սառը զգացողություն էր...Հոգնեցի..Իջա ներգև:

Բայց ինչ դժվար էր քայլել փողոցների վրայով:Թվում էր ամեն վարկյան կընկնեմ.

-Ինչ դժվար է քայլել փողոցների վրայով...

-Հիմար......Ուղղակի խելագար է....Կրթություն չի ստացել..բլա բլա բլա...

-Իսկ դուք ուշադրություն մի դարձրեք ինձ վրա

Եվ ինչու՞ քայլեմ... - հեղինակային, քայլել

Ոչինչ չէի կարող փոխել:Նրանք միևնույն է անընդհատ մտածելու էին,որ ես խելագար եմ....Ավաղ գնացքը շատ արագ է գնում և դու չես հասցնում նայել ճանապարհին,բայց լսում ես շշուկները...Կոտրում են հոգիդ,հույսերդ,մտքերդ,սիրտդ...Եվ ի՞նչ...Ես միշտ էլ տարօրինակ եմ եղել,բայց դա չի նշանակում,որ ապրելու իրավունք չունեմ...Ձեր քննադատությունները ինձ մահվան կհասցնեն:Երանի կարողանայի կանգնեցնել այդ գնացքը,որ պատուհանից նայեի դուրս....Արդեն սիրտս խառնում էր....ՁԵԶԱՆԻՑ:Շարունակեք նույն ոգով....քննադատեք,բայց մի մոռացեք,որ դուք`քննադատողներ,դաստիրիակել եք նրանց,ում հիմա քննադատում եք:

Չէի փորձում լսել այդ քննադատությունները,կարծիքները:Ավելի լավ է ճանապարհս շարունակեմ....Ախ, և ինչ դժվար էր բռնել այս քամին:Միշտ փորձում էի բռնել:Երբ փոքր էի անընդհատ բարձրաացնում էի ձեռքերս և փորձում գրկել կամ բռնել քամին...թվում էր ահա բռնել եմ,բայց բացում էի բրունձքս և...և հիասթափվում:Նա էր իմ ամենամեծ թշնամին....Հիասթափությունը:Միշտտ վախենում էի հիասթափվել նրանցից,ում սիրում էի...ես բոլորին սիրում էի..

Եվ ինչու՞ քայլեմ... - հեղինակային, քայլելԵվ ահա անցնւմ էի երկու շենքի մոտով:Շենքերի արանգում դրված էին աղբամաններ,իսկ աղբամաններից մեկի մոտ նստած էր մի 13 տարեկան երեխա:Սիրտս կտոր-կտոր էր լինում:Հիշում էի ինձ,թե ինչպես էի նստում աղբամանի կողքը և մտածում,որ բարի մարդիկ շատ են:Այո խոստովանում եմ ես սխալ էի:Այդ երեխայի աչքերի մեջ ոչինչ չկար....Չկար հույս,ցավ,դատարկություն,անորոշություն:Կարծես նա թքած ուներ ամեն ինչի վրա,ինչպես ես:

-Հե'յ,փոքրիկ,ի՞նչ ես անում այս ժամին դրսում:Գնա' տուն:

-Տուն գնալու համար պետք է տուն ունենամ:

-Դու աբերկամներ չունե՞ս:

-Բարեկամներս լքել են ինձ:Եբ ծնողներս ողջ էին նրանք ինձ սիրում էին,իսկ երբ մահացան սկսեցին ատել ինձ:Նրանք ինձ զրկել են ամեն ինչից:Ինձ շան նման դուրս են գցել և ասել են,որ գնամ և մանկատուն փնտրեմ:Նույնիսկ մի փոքր գումար են թողել...սփոփանք:

-Օհո,ետքան էլ բարեհամբույր բարեկամներ չունես:Հիմա ի՞նչ ես անելու:

-Ուղղակի նստելու եմ այստեղ:Չգիտեմ ինչ կլինի:Իսկ դու..

-Ես էլ կնստեմ:Միևնույն է ես էլ բարեկամներ չունեմ:

-Քեզ էլ են շան նման դուրս գցել՞:

-Չէ ,ես ինքս եմ գնացել:Ինձ ազատություն է պետք:Չեմ կարող ապրել չորս պատի մեջ:

-Երկար ես պատրաստվում մնալ դրսում՞:

-Չգիտեմ:Այսօր դժվար օր եմ ունեցել,բայց հոգնած չեմ:Ուզում եմ ուղղակի կծկվել ու նստել...ուզում եմ դեմքս թաքցնել,որ չերևան աչքերս:

-Իսկ ինչու՞ ես դու խմում:

-Որովհետև խմելը ինձ օգնում է:Բայց դու կյանքում չխմես ...

-Իսկ քո ծնողները ու՞ր են:

-Իմ ծնողները....լսիր փոքրիկ որքան շատ հարցեր ես տալիս:Լավ,դա արդեն կարևոր չէ:Ես պետք է գնամ հաջողություն...լսիր ավելի լավ է գնաս մանկատուն:Ապահով է այնտեղ:

-Հաջողություն...

Եվ ինչու՞ քայլեմ... - հեղինակային, քայլելՎերջին բառը,որ ես լսեցի:Վերջին հայացքը,որ ես տեսա:Ես զգում էի դա,բայց խուճապի չէի մատնվում:Գիտեի ինչ էր լինելու:Ճնապարհին կանգնած էր նա:Ամբողջությամբ սև էր հագնված.

-Խմու՞մ ես:

-Բա ուրիշ ի՞նչ անեմ:

-Ուղղակի գնա տուն:Դու քեզ կկործանես:

-Չեմ հասկանում բոլորդ խոսքներդ մեկ եք արել՞:Մեկ նրանք էին ասում ,հիմա դու:

- Լսի'ր,ես քեզ հիմա շատ հեշտությամբ կարող եմ սպանել...չեմ անի:Ուղղակի գնա տուն ու ամեն ինչ կվերջանա:

-Բա էլ ինչի՞ն ես սպասում....սպանի:Ես ընկեր չունեմ,ընտանիք չունեմ,բարեկամ չունեմ..ես ոչ մեկ չունեմ հետևաբար կորցնելու ոչինչ չունեմ :

-Ելի' ցինիզմ:

-Իհարկե:Նա իմ անբաժան ընկերն է:

-Մի խորհուրդ...քեզ համար լավ ընկերներ ընտրիր:

-Ու ո՞նց:Ոչ մեկ իմ կողքը չի մնա...Տես նույնիսկ լռությունն է հեռացել:Աուուո~ուու,լռուտյու~ն:Ու՞ր ես դու:

-Հերիք է գոռաս:Հանգստացի'ր:

-Չէ',չե'մ հանգստանա:Հետիք է ինփ հրամայեք բոլորդ:Չե'ք հասկանում,որ չեմ կարող այսպես:Ես բոլորիդ սիրում էի,բայց դուք ինձ ատում էիք և ատում ես:Ամեն օր լսում եմ նույն հրամանները...Հանգստացի'ր,խոսի'ր,լռի'ր...Հերիք է հոգնել եմ:Բոլորդ նույն սուտն ես ու խաբկանքը...պատրանք եք ինձ համար:Ես ուզում եմ գոռալ...շաաաաաաաա~~~աաատ բարձր և ինձ ոչ մեկ չի խանգարի,-չչկարողանալով կանգնել ընկա,իսկ նա հեռացավ:Հանկարծ լսեցի ինչ-որ մեկի գոռոցը:

-Արա'գ,օգնեցեք,օգնեցեք ::::::::.............................................................

Եվ ինչու՞ քայլեմ... - հեղինակային, քայլելԶգում էի,որ աչքերս փակվում էին:Դժվար էի շնչում:Վերջինը,որ ես հիշում եմ, դա հայացքն էր,խոսքերը և դանդաղ քայլերը..

                                                                                                               Հեղինակային

Եվ ինչու՞ քայլեմ... - հեղինակային, քայլել

17

26

1314