Copy SMS

Սիրում եմ ՔԵԶ

Սիրում եմ ՔԵԶ - սեր, հեղինակային, Լ,


Սիրում եմ մթությունը, սառը ու սպանող քամին... Ժպի՞տ... փոքրուց ատել եմ ոչ անկեղծ ժպիտը... չնայած... գուցե ուղղակի թվում է... գուցե մթության մեջ կարող եմ թաքնվել քո կարոտից... իսկ ցավոտ քամին ուղղակի չի թողնի զգալ այն ցավը, որը զգում եմ երբ քեզանից հեռու եմ... գուցե չեմ ժպտում, որովհետև կողքիս չես... 


Թվում է տարբեր եմ ուրիշներից... չէ... ուղղակի կյանքին նայում եմ հակառակ կողմից... հավատում անհնարինին... չունեմ երազանքներ...բայց փոխարենը ունեմ շատ նպատակներ... 


Այնքան մոտ ես ինձ... ու այսքան հեռու...թվում է թե մի ամբողջ հավերժություն է պետք քեզ հասնելու համար... քո աչքերը... ուղղակի անբացատրելի գեղեցկությամբ ու... մեծ խորհրդավորությամբ...


Ուզում եմ գրկել քեզ... միայն մի պահ... գրկել շատ ամուր... թեկուզ դրանից հետո մեռնել... կարևորը քո գրկում... կարևորը քո մոտ...


Սիրում եմ ՔԵԶ - սեր, հեղինակային, Լ,
Սիրում եմ ՔԵԶ - սեր, հեղինակային, Լ,
Սիրում եմ ՔԵԶ - սեր, հեղինակային, Լ,
Սիրում եմ ՔԵԶ - սեր, հեղինակային, Լ,
Սիրում եմ ՔԵԶ - սեր, հեղինակային, Լ,
Սիրում եմ ՔԵԶ - սեր, հեղինակային, Լ,

18

66

3311