Copy SMS

Մերօրյա բանաստեղծ (մաս 2 )

Մերօրյա բանաստեղծ (մաս 2 ) - մերօրյա , բանաստեղծ , Գարեգին Գևորգյան

 


Ծնվել է 1959 թվականին Արագածոտնի մարզի Ուջան գյուղում:1980 թ. ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ: 1983 թվականին տեղափոխվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ և ավարտել թատերագիտական բաժինը: Աշխատել է Հանրային հեռուստատեսությունում և մամուլում որպես խմբագիր:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության վարիչ-քարտուղարն է 2006թվականից: Հայաստանի գրողների միության  անդամ է 2001թվականից: 2004 թվականից դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ կուլտուրայի  ֆակուլտետում:

Հրատարակել է երեք ժողովածու

Աղբրանց առուն>

Սահմանական նեկա>

Երկնքի ընծան>

Մորս `

Լաուրայի հիշատակին

 

 

 

Մարդու կյանքն անցնում է նյութի գերիշխանության ներքո:Մարդն ազատ է միայն ոգեղեն անսահմանության մեջ, որի շնորհիվ էլ հնարավորությւոն է տրվում նրան վաստակել իր և եկող ժամանակի մեջ ապրելու իրավունը: 

Գիքը բաղկացած է մի քանի մասից 



  • Յո՞ Յերթաս

  • Հողածինը

  • Շան բախտ 


Իմ ստվերը/Յո՞ Յերթաս/

Այն չմեծացավ

իր բնական չափերից,

քանի որ տարվա բոլոր

նախընտրական եղանակներին

տեղս չփոխեցի:

Ու մի օր էլ ահագնաչափ

ստվերները տձև

ինձ ծածկեցին ծանր

շիրմաքարի նման,

երբ ես իմ նաիրյան երկրի 

արևն էի փնտրում 

պատմության վիհերում, 

ստվերս հուսահատ

ինձ էլ որոնում 

Անկախության աշնան արևի տակ:

 


Գեղջկական

Կյանքում ոչ մի հաղթանակ

Ես չտոնեցի.

Ով էլ որ ինձ վեր տարավ,

Ձեռքը թողեցի:

 

Շնորհներս քիչ էին 

Ու դեռ քչացան,

Դե, եղածն էլ մի բան չէր`

Մի քիչ սեր ու ցավ:

 

Հիմա կուզեմ ժողովել 

Իմ ունեցածը,

Քանի դեռ չեն հարամել

Կերած հացը:

 


Մերօրյա բանաստեղծ (մաս 2 ) - մերօրյա , բանաստեղծ , Մորս/Հողածինը/

Լուսաբացից առաջ

Գիշերը լի էր կախարդանքով 

Սենյակի գոլ կիսամութի մեջ

թևածում էր քո ամենօրյա հրաժեշտը`

վերջին աքլորականչից հետո:

Քո փեշերից կախ

այրող կեսօրն էր անցնում

գյուղի փոշոտ ճանապարհով,

Երբ ամեն անգամ

Թոնրից հանած տաք մոխրի վրա

Անվարժ մատներով նկարում էինք 

քո վերադարձը դաշտ ու հանդերից:

Այդպես էլ չվերծանեցինք մեզ համար

Քո սերը ,

որ միայն սպասում էր ,

մինչև որ աննշմար մի օր 

բակի բալենու պես ծաղկեցիր:


 


Մերօրյա բանաստեղծ (մաս 2 ) - մերօրյա , բանաստեղծ , Առասպել/Շան բախտ/

Երբ ամառն իր տաք շռայլությամբ

զնգում էր օրվա հայացքի դեմ,

ծաղկած պարտեզում մի աղջնակ 

մոլորվել էր թիթեռնիկի պես:

Երբ աննշան բարկ գույներով 

զուգվել էր օրը հազարերանգ.

արևմարքի պահին մի պատանի

փնտրում էր դռնակը պարտեզի:

Երբ ամռան տրոփող երակներում 

աղջիկը ստվեր էր որոնում ,

պատանին աշնան սրտում 

գույներից կրակ վառեց, որ տաքանա:

Երբ ոչ ամառ էր ու ոչ էլ աշուն, 

ճրը փորձեց շփոթեցնել ճակատագրին.

պարտեզի դռնակի մոտ

հանդիպեցին նրանք`

աղջիկը , որ ուզում էր պարտեզ մտնել,

տղան, որ ոըզում էր ելնել պարտեզից:

 

 

Մերօրյա բանաստեղծ (մաս 2 ) - մերօրյա , բանաստեղծ , Երբ մարդն այլևս երկինք չի նայում , կյանքն անողոքաբար ստիպում է նրան <> փոխել պայքարի, այդժամ բանաստեղծությունը մնում է մնում  է գրքի էջերում, մինչդեռ պոեզիան այն երկնառաք ուժն է , որը մարդուն վերերկրյա խոհերով է լցնում և պայքարը վերածում համակեցության  հոգեպարար զգացումի:

:)
13

58

1040