Copy SMS

Աշնանային երազ

Աշնանային  երազ - աշուն,  սեր,  հուշեր


Երբ  ուշացած  աշնան,
Վերջին արևի հետ,
Երազներս թառեն
Գունատ լուսնի այտին,
Երբ բթանան իմ մեջ
Ուրախություն ու ցավ,
Ես կփնտրեմ նորից
Մի ուշացած ուղի:
Մի ուշացած անցորդ
Հանկարծ կբարևի,
Հանկարծ մի քնքուշ ձեռք
Վարսերս կշոյի
Ու կլցվի ճամփաս
Քաղցր խինդ ու լացով
Եվ ուշացած մի սեր
Այցի կգա նորից:

                                                    Սուսաննա  Ղազարյան

6

6

2034