Copy SMS

Դու ես այն մարդը,ում համար բաբախում է իմ սիրտը:Մա'մ:

Դու ես այն մարդը,ում համար բաբախում է իմ սիրտը:Մա'մ: - սիրտ, երկինք


Ես ընկա,բայց հույսս չեմ կորցնում,քանի որ դու իմ կողքին ես:Ես քեզ խնդրում եմ,որ ինձ օգնես,բայց դու բարձր ծիծաղում ես:Ես քեզ անընդհատ խնդրում եմ,որ օգնես,բայց դու միայն ծիծաղում ես:Ես իմ աչքերին չեմ հավատում:Մի՞թե դա դու ես:Մի՞թե իմ դիմաց կանգնած է նա,ով խոստանում էր,որ միշտ ինձ կօգնի:Չէ հիմա մտածելու ժամանակ չունեմ:Ես պետք է կանգնեմ:Փորձեր և պարտություններ:Քո ծիծաղը ինձ հաղթում է:Դե ինչ ,ստիպված եմ այդպես անօգնական պառկել սառը հատակին:Դու ծիծաղելով գնում ես,իսկ ես մնում եմ:Ես հասկանում եմ,որ դու ես այս ամենը կազմակերպել:Ես զգում եմ,թե ինչպես դու իմ ընկնելուց վարկյաններ առաջ մի մեծ,սև դանակ խրեցիր իմ մեջքը:Չէ ես քեզ ոչինչ չեմ ասի,քնի որ ամաչում եմ:Իսկ միգուցե դու ինձանից նեղանաս կամ էլ մտածես,որ ես անդաստիարակ եմ:Չէ ես համեստորեն կլռեմ:

Դու ես այն մարդը,ում համար բաբախում է իմ սիրտը:Մա'մ: - սիրտ, երկինքՏեսնես քանի՞սն է ժամը:Ես երկար ժամանակ է ինչ պառկած եմ:Ախր ինչու՞ ես այսպիսի ամայի վայր ընտրել:Այստեղ ոչ մեկ չկա:Ես հիմա միայն ունակ եմ մտածել:Ունակ եմ մտովի մտածել,թե ինչպես եմ կանգնում և քեզ զարմացնում:Ահ այդ ''քեզը'':Հիշում եմ քեզ...Հասկանում եմ քեզ...Կարոտում եմ քեզ:Իսկ ինչու՞ եք դժվարանում ասել,որ ուրիշ զբաղմունք չունեք բացի կարոտելուց,հիշեկուց և հասկանալուց:Ինչու՞ չեք ասում,որ ձեր համակարգիչը չի աշխատում և դրա համար էլ կարոտում եք:Ուղղակի ցանկանում եմ հասկանալ,թե ինչպե՞ս եք դուք կարող ինձ հասկանալ:Իմ գլխում այնքան բան կա:Դուք կարող եք հասկանալ,որ ես սոված եմ,կարող եք հասկանալ,որ ես տխուր եմ,ուրախ եմ,բայց չեք կարող հասկանալ,թե ինչ է կատարվում իրականում:Դու էլ չհասկացար այդ ամենը:Ես շատ լավ եմ հիշում այն օրը,երբ մենք ծանոթացանք:Դու դարձար իմ ամենամոտ ընկերուհին:Դու գիտես իմ բոլոր գաղտնիքները:Այո',հենց գիտես,ոչ թե գիտեիր:Ես քեզ մինչև հիմա էլ համարում եմ իմ ամենամոտ ընկերուհին:Գիտե՞ս ինչու...քանի որ ես հիմար եմ:Հիմարներին դա բնորոշ է:Նրանք չեն հասկանում,թե ինչ են անում:Նրանք սիրում են նրանց,ովքեր իրենց ցավ են պատճառել:Օգտվելով հիմարների անօգնական վիճակից,սկսում են օգտագործել նրանց:Ես բացառություն չեմ:

Դու ես այն մարդը,ում համար բաբախում է իմ սիրտը:Մա'մ: - սիրտ, երկինքԱղոտ,բայց հիշում եմ այն օրը:Որքան հիշում եմ ժամը ինն էր:Ես վերադառնում էի տուն:Մութ էր դրսում:Կանգնել էի ճանապարհի մեջտեղում և ինչ-որ բան էի փնտրում:Չնկատեցի,թե ինչպես մոտեցավ ինձ մեքենան:Բացեցի աչքերս,իսկ շուրջս սպիտակ էր:Սկսեցի տալ այն հիմար հարցերը,որոնք մարդիկ սովորաբար տալիս են այդպիսի իրավիճակներում:Որտե՞ղ եմ,Ի՞նչ է կատարվել,Դուք ո՞վ եք:Դե ինչ,հիմար իրավիճակ,հիմար հարցեր,հիմար պատասխաններ:Այդ վարկյաններին միայն դու էիր իմ կողքին:Ես մտածեցի,որ դու իմ լավագույն ընկերուհին ես,բայց ես չհասկացա,որ դա պատահականություն էր:Ուղղակի քո բարեկամն էլ էր այդ հիվանդանոցում պառկած:Այո,պատահականությունները պատահական չեն լինում:Երևի քո բարեկամին էլ էիր օգտագործել:Հիշում եմ,որ ինձ դուրս գրելու ժամանակ նկատեցի քո բարեկամին:Ինձ թվաց,թե նա իրա աղաչող հայացքով նայում էր ինձ վրա և խնդրում էր,որ ես նրան սպանեմ:Աստված իմ:Մի՞թե ես էլ նրա նման կդառնամ:Մի՞թե ես էլ կխնդրեմ,որ ինձ սպանեն:Ես սկսել եմ գնահատել կյանքը դա ակնհայտ է:Մինչ այս դեպքը ես կյանքը չէի գնահատում,բայց հիմա...հիմա մտածում և հասկանում եմ,որ ինձ քիչ է մնացել:Ես ընդամենը 17 տարեկան եմ:Դեռ պարզ չէ,թե ես կապրեմ մինչև 90 տարեկան:Չէ,ի՞նչ 90  տարեկան:Ինձ վարկյաններ են մնացել,եթե իհարկե ինձ չփրկեն:

Դու ես այն մարդը,ում համար բաբախում է իմ սիրտը:Մա'մ: - սիրտ, երկինքԵս հիմարի նման պառկել և մտածում եմ:Ես պետք է կանգնեմ,ես պետք է ինձ հույս տամ:Չէ չի լինում:Իմ շուրջը պտտվում են առնետները:Նայում եմ նրանց կարմիր աչքերին և կորցնում եմ հույսս:Քեզ հետ է՞լ է եղել այնպիսի դեպք,երբ դու հավատում ես,փորձում ես,արդեն ճանապարհի կեսը անցած ես լինում,բայց այդ պահին հայտնվում է ինչ-որ մեկը,և ասում է,որ դու չես կարող:Նա քեզ ասում է,որ դու տգեղ ես ,որ դու ոչինչ ես:Նա քեզ չի տեսնում:Դու ուղղակի փոշի ես:Դու ցանկանում ես դառնալ նկարչուհի,այդ պահին հայտնվում է այդ ինչ-որ մեկը և ասում է''Ի՞նչ:Նկարչուհի՞:Լսիր իմ կատուն քեզանից լավ է նկարում:Դու նայե՞լ ես քո նկարներին:Հիմար'':Առաջինը.այդ մարդը անդաստիարակ է,քանի որ նա քեզ չի ճանաչում,բայց քեզ հետ խոսում է ''ԴՈՒյով'',երկրորդ.դու հիմար ես,իսկ գիտե՞ս ինչու:Քանի որ դու հիմարի նման հավատում ես նրան:Լավ ևս մի օրինակ:Դու ցանկանում ես նիհարել:Դա մեծ ջանքեր է պահանջում:Դու աշխատում ես,դու փորձում ես և հանկարծ հայտնվում է''ՆԱ'':Նա ում դու սիրել ես,ում համար պատրաստ ես ամեն ինչի:Նա հայտնվում և քեզ ասում է.''Քո մոտ չի ստացվի:Դու միևնույն է այդպես տգեղ կմնաս:Իզուր մի փորձիր:Քեզ ոչ մեկ չի նայելու:Դու ոչնչություն ես:'':Ի՞նչ կանես:Կհիասթափվես,ինչպես ես:

Դու ես այն մարդը,ում համար բաբախում է իմ սիրտը:Մա'մ: - սիրտ, երկինքԵս հիասթափվեցի բոլորից:Ես հիմա հավաքում եմ իմ իրերը և գնում եմ:Օյ, մի րոպե,ախր ես իրեր չունեմ:Հա,հա:Ես հիմար եմ:Իմ միակ իրը դա հատակն է:Նա ինձ բաց չի թողնում:Նա իր սառը ջերմությամբ ինձ տաքացնում է:Նա ստիպում է,որ ես չզգամ,թե ինչպես է արյունը հոսում:Նա ինձ կօգնի,որ ես աչքերս դանդաղ փակեմ:Նա կօգնի,որ անընդհատ բաբախող սիրտս հանգստանա:Վերջ ի վերջո այն 17 տարի աշխատել է:Բայց գիտես ես ուրախ էլ եմ:Վերջապես կատարվեց իմ երազանքներից մեկը:Ես հանգիստ ննջում եմ աստղազարդ երկնքի տակ,իսկ քամին շոյում է իմ վարսերը և ինձ ծանոթ ձայնով ասում է.''Քնիր փոքրիկս:Մայրկը քո կողքին է'':

Մա'մ,դու ես իմ լավագույն ընկերըը:Դու ես իմ արևը:Դու այն մարդն ես,ում համար բաբախում է իմ սիրտը:''

                                                                                                                   Հեղինակային

22

14

2274

  • Ekatirin(puchik)
    2013-11-24 04:01:41
    Ռոզ խիես ուզում ինձ լացացրած լինես :'( :'( լավն էր
    • If I Could...
      2013-11-24 04:05:32
      Շնորհակալություն:
  • ­
    2013-11-24 04:04:51
    մալադեց
    • If I Could...
      2013-11-24 04:05:41
      Շնորհակալություն
  • Լավն էր շատ Ռոզ ջան ապրես,,ծնոնղները թանկ են,ահավոր երբ կյանքդ անցկացնում ես պառկած վիճակում,բայց ամեն ինչ փոխվում ա ,երբ ծնողներդ կողքդ են,ապրես շատ
    • If I Could...
      2013-11-24 04:12:51
      Շնորհակալություն
  • ապրես..դուրս շատ եկավ..միտքը լավներ (լավ)
    • If I Could...
      2013-11-24 07:03:37
      Շնորհակալություն
  • --- ---
    2013-11-24 06:04:02
    (լավ) հետաքրքիր էր
    • If I Could...
      2013-11-24 07:03:33
      Շնորհակալություն
  • anpox sssooo
    2013-11-24 06:41:12
    սպասում էի պոստիտ ու առժանի էր այդքան երկար ինտերվալի որ տվեցիր շատ լավն էր ու ստացված շատերը իրանեց կգտնեն պոստումտ :) ամենավերջի հատվածը շաաաաաաատ լավն էր (բռավո) (բռավո) (բռավո)
    • If I Could...
      2013-11-24 07:03:24
      Շնորհակալություն :)
  • Մարի
    2013-12-01 16:11:08
    ՇԱՏ ԼԱՎՆ ԷՐ!