Copy SMS

Կռվում Վատ Հայեր Չկան

Կռվում Վատ Հայեր Չկան - Կռվում, Վատ, Հայեր, Չկան,


Տարիների հետ ավելի հասկանալի ու հարազատ դարձող հայրս ուներ շրջմոլիկների հետ բարեկամանալու անկրկնելի տաղանդ: Փոթորկվող պատերազմական Արցախում հայտնված մարդկային դեմքերի արագորեն պտտվող շրջադիտակում նա անշեղորեն ընտրում և իր հոգու ողջ շռայլությամբ հյուրընկալում էր մարրդկանց, ովքեր նրա կարեկցանքին պատասխանում էին ապերախտությամբ, բարությանը վարձահատույց էին լինում անպատկառ շահասիրությամբ, իսկ հորս անձնուրաց ազնվությանը հակադրում էին անամոթ սուտը:
Ռուսաստանաբնակ կապուտաչյա Արսենին հայրս առաջին անգամ հանդիպել էր Մարտակերտի ուղղության մի ձմեռային խոնավ խրամատում: Պատահականությունը ամիսներ հետո նրանց դեմ դիմաց էր հանել Ստեփանակերտի փողոցներից մեկում: Արսենի ձեռքի արյունոտ վիրակապը անմիջապես դարձել էր մեր երկսենյականոց տանը անորոշ ժամանակով հյուրընկալվելու հրավիրատոմս, իսկ նրա հետաքրքրաշարժ պատմություները ՝ մեր ընտանիքի երեկոյան հավաքների առանցքը: Օրեր անց հերթական վիրակապմանը գնալիս Արսենը գողացավ ծերունազարդ տատիկիս անչափ թանկ նվերը՝ արծաթագույն շղթայով ՙ Պոլյոտ մեխանիկական ժամացույցը՝ իր խունացած համզգեստի գրպանում անվերադարձ տանելով նաև մարդկանց նկատմամբ իմ մանկական հավատի մի մեծ մասը:
Մեր տանը որոշ ժամանակ բնակված մյուս տարօրինակ մարդը իր պես գունաթափ թափքով ու մշտապես դժգոհ փնչացող մի հնամաշ ԿրԱզի վարորդն էր՝ Սիմոնը՝ չար, խլրտուն աչքերով ու խմելու թունդ սիրահար մեկը: Նրան՝ կյանքի մսաղացում կոտրված այդ 60- ամյա մարդուն հայրս հայտնաբերել էր Ցեխ ձորում, որտեղ իր ընկերների բրիգադը կառուցում էր Ստեփանակերտը սնող բարձրավոլտ գծի մի հատվածը:
Սիմոնի նկատմամբ իմ խոր հակակրանքը ձևավորվեց միանգամից ու անշրջելի՝ առաջին համատեղ ընթրիքի ժամանակ: Հաց ուտելիս նրա դեղնած, անկանոն ատամնաշարը ապրում էր տիրոջ հետ այնքան էլ կապ չունեցող սեփական կյանքով՝ կարծես թե անընդհատ փորձելով դուրս պրծնել բերանի գերությունից: Այդ ամենը ուղեկցվում էր աղմկոտ չմփչմփոցով ու գրեթե անլսելի մռլտոցով, ինչը Սիմոնի հետ ընթրելը դարձնում էր անտանելի կտտանք :
Տեսնես հիմա որտեղ են Արսեն ու Սիմոնը՝ կյանքի բարդ ոլորաններում մոլորված այդ հակասական, դժբախտ մարդիկ…
Հիմա՝ տարիների հեռավորությունից նրանց հիշելիս ամաչում եմ իմ մանկական ծայրահեղականության համար, չէ որ Սիմոնը չարացել ու անխնամ էր ոչ լավ կյանքի հետևանքով, ով գիտի նրա ինչ նվիրական երազանքներն էին ջարդվել բախվելով իրականությանը, իսկ ցուցադրական անպատկառությունը միգուցե նրա ամաչկոտության ու ներքին միայնության հուսահատ ինքնապաշտպանությունն էր: Բայց նա՝ չար աչքերով այդ տարեց մարդը չէր վարանել իր հնամաշ մեքենան ու փոքրիկ մարմինը նետել պատերազմի անհայտության մեջ , որտեղ ամեն ճանապարհի ամեն հերթական ոլորանում հավասարաչափ հավանական էին և համբերատար սպասող գերեզմանափոսը և մահվան տված տարկետումը մինչ հաջորդ կեռմանը:
Արսենի թափած արյան կաթիլների դիմաց էլ փորձում եմ նրան ներել իմ մանկական հավատի գողությունը…
Ինչ ուզում եք ասեք, պատերազմում վատ հայեր չկան….

11

19

1146

  • anchapahasik
    2013-12-01 10:19:18
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • 2013-12-01 15:58:25
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • 2013-12-01 15:58:10
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • 2013-12-01 15:58:22
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • 2013-12-01 16:00:39
        (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ)
      • 2013-12-01 16:00:47
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • 2013-12-02 18:36:26
        O:) O:) O:) O:) O:)
      • 2013-12-03 01:11:52
        :) :) :)
      • 2013-12-04 19:43:05
        |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |( |(
      • 2013-12-04 23:49:02
        :D
      • 2013-12-04 23:54:34
        տենց խնդալու էր՞ :^) մի մեշոկ փող էի տվել դրանց :D
      • 2013-12-04 23:55:55
        լուրջ՞ :'(
      • 2013-12-04 23:57:19
        հա,հատուկ քո պոստի համար էի առել :D
      • 2013-12-04 23:58:08
        որ ստե ջարդես՞ :) :) :)
      • 2013-12-05 00:01:27
        գուշակեցիր :)
      • 2013-12-05 00:01:57
        :@
      • 2013-12-05 19:07:25
        (:|
  • համամիտ եմ վեռնագրի հետ (գինի)
    • 2013-12-04 23:49:10
      մերսի Լիլի ջան