Copy SMS

Ջոն Ֆիցջերալդ Քենեդի

Ջոն Ֆիցջերալդ Քենեդի - Ջոն, Ֆիցջերալդ, Քենեդի,


Ջոն Ֆիցջերալդ Քենեդի (անգլերեն` John Fitzgerald Kennedy նաեւ` JFK 1917 մայիսի 29 – 1963.նոյեմբերի 22), Ամերիկայի միացյալ նահանգների 35րդ նախագահը։ Այս պաշտոնը զբաղեցրել է  1961 հունվարի 20-ից մինչև 1963թ. նոյեմբերի 22-ը կատարված սպանություն։ ԱՄՆ միակ կաթոլիկ նախագահը:
Ջոն Քենեդին ծնվել է 1917-ի մայիսի 29-ին, Մասաչուսեթս նահանգում։ Հայրը Ռուզվելտի առաջին օգնականներից էր, կառավարությունում՝ անվտանգության ծառայության պետը, վալյուտային և ծովային հանձնաժողովների ղեկավարը, Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանը։ Գերազանց ավարտելով Հարվարդի համալսարանը, նա աշխատանքի անցավ հոր մոտ՝ իբրև գործավար և ստացավ գործնական գիտելիքներ։

Հաղթելով 1947-ի Կոնգրեսի ընտրություններում, նա դարձավ ներկայացուցիչների պալատի անդամ, իսկ 1952-ին՝ արդեն սենատոր էր։ 1957 թվականին Ջոն Ֆիցջերալդ Քենեդին իր թեկնածությունն առաջադրեց նախագահական ընտրություններում։ 1960-ին Դեմոկրատական կուսակցության կողմից նա առաջադրվեց նախագահի թեկնածու և ձայների փոքր մեծամասնությամբ ընտրություններում հաղթեց։ Իր անձնական հատկանիշների շնորհիվ Քենեդին երկրում մեծ ժողովրդականություն էր վայելում։

Քենեդիի նախագահության երեք տարիները նշանավորվեցին Կարիբյան ճգնաժամով, սեւամորթների իրավունքների հավասարեցման լուրջ քայլերով, «Ապոլոն» տիեզերական ծրագրերի սկիզբով:

Ջոն Քենեդիի նախագահությունն ընդհատվեց 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալասում իրականացված առեղծվածային սպանությամբ:։


Ջոն Ֆիցջերալդ Քենեդի - Ջոն, Ֆիցջերալդ, Քենեդի,


 Ահա և նրան սպանողը....Աասումեն որ Ֆբռի ավտոն որը գալիսեր նրանց հետևից այնտեղից աշխատողներիցեն կրակել...բայց դա ուղակի խոսքերեն նրան սպանելա ես նկարի մեջը շուստրին

13

8

1523