Copy SMS

ՈՒզում եմ (մաս3)

...ունենալ հավատարիմ ընկերներ

ՈՒզում եմ (մաս3) - ուզում , եմ


 թրչելլլլլ

ՈՒզում եմ (մաս3) - ուզում , եմ նվերներ Ձմեռ Պապիկից

ՈՒզում եմ (մաս3) - ուզում , եմ

 քայլել անձրևի տակ

ՈՒզում եմ (մաս3) - ուզում , եմ.......բոլոր հիշողությունները պահպանվեն

ՈՒզում եմ (մաս3) - ուզում , եմ.......որ մարդիկ ներեն միմյանց

ՈՒզում եմ (մաս3) - ուզում , եմ..........որ մարդիկ իրար չսիրեն փողի համար

ՈՒզում եմ (մաս3) - ուզում , եմ...........որ մարդիկ միշտ ժպտան

ՈՒզում եմ (մաս3) - ուզում , եմ.................որ իսկական ընկերություն լինի

ՈՒզում եմ (մաս3) - ուզում , եմ......որ մարդիկ չդադարեն երազել

ՈՒզում եմ (մաս3) - ուզում , եմ........որ մանուկները անհոգ լինեն

ՈՒզում եմ (մաս3) - ուզում , եմ.........որ բոլորի երազանքները կատարվեն

ՈՒզում եմ (մաս3) - ուզում , եմ.........հետ տալ ժամանակը 

ՈՒզում եմ (մաս3) - ուզում , եմ

ու վերջում

Ես ուզում եմ, որ պարապը լցվի լացով, 
բայց ոչ թե մոր, այլ մանուկի։ 
Ես ուզում եմ, որ կարապը ոչ թե մեռնի, 
որ կարապը ապրի՜ երգով։ 
Ես ուզում եմ, որ տարափը տեղա արտի, 
ոչ թե՝ իզուր՝ ծովի վրա։ 
Ես ուզում եմ, որ քարափը քարայծ պահի, 
ոչ թե օձեր ու մողեսներ: 

Ու թե մահը անխուսափ է՝ 
Թող նա տանի ո՛չ հերոսին, այլ մարդուկին։ 
Թե կռիվը անխուսափ է՝ 
Թող չկռվեն երկու երկիր, այլ մարդ ու կին։ 
Թե արդուկելն անխուսափ է՝ 
Ահա շո՛րը - սի՜րտ մի հանձնեք տաք արդուկին։ 

Թաղե՞լ է պետք - 
պառավ մորը որդին թաղի, 
ոչ թե մայրը ջահել որդուն։ 

Եթե երգել՝ 
Այնպե՛ս երգել, որ մտքի մեջ չմտածեն. , ¦Հոգի հանեց§։ 
Եթե գրկել՝ 
Այնպե՛ս գրկել, որ նվազեք իրար գրկում։ 
Եթե հարգել՝ 
Այնպե՛ս հարգել, որ քծնանքի չվերածվի։ 
Եթե փրկել՝ 
Այնպե՛ս փրկել, որ փրկվածը երախտիքի խոսքեր չասի։ 
Ու թե պառկել՝ 
Այնպե՛ս պառկել, որ խափանվի տանկի՜ ճամփան, 
ոչ թե հրշեջ մեքենայի։ 

Մի անգամ էլ թողեք ուզեմ. 
Ես ուզում եմ՝ 
ինչպես մարդու նախահայրը իր օթևան քարանձավից՝ 
չար նախանձի կերպարանքով հին գազանն էլ 
առանց ցավի մարդու սիրտը թողած՝ գնա՜ … 

Ես ուզում եմ. 
Եթե գերվել՝ 
ոչ թշնամուց, 
այլ խելքահան աղջիկներից։ 
Եթե մերվել՝ 
ապա երբեք չթթվելով։ 
Եթե լարվել՝ 
ապա միայն ստեղծելիս։ 
Եթե ճարվել՝ 
ապա փրկել մահամերձին։ 
Եթե ներվել՝ 
էլ չվիճե՛լ, էլ չկռվե՛լ։ 
Եթե սիրվել՝ 
միայն մեկի՛ց և մե՜կ անգամ … 

Ես ուզում եմ, ձեր կարծիքով անհնա՞րը։ 
Թո՛ղ, այդ դեպքում, կանայք ծնեն առանց ցավի՜, 
Երկրները պատերազմեն, սակայն առանց արյան ծովի՜, 
Հրդեհները առանց հրի՜ թող ճարակեն, 
Մարդիկ իրար առողջությա՜մբ թող վարակեն։ 
Թե բարակել է հարկավոր՝ 
թող բարակի մե՛ջքը կանանց, 
Թե տառակեր է հարկավոր՝ 
թող նա մնա մեզ անճանա՛չ։ 
Պատարագե՞լ է հարկավոր՝ 
համերգային մեծ բեմերի՜ց պատարագվի, 
ո՛չ թե երգով դագաղ փակվի։ 
Կոտորակվե՞լ է հարկավոր՝ 
դպրոցական տետրակներո՛ւմ կոտորակվի, 
ո՛չ թե մարդկանց սիրտը ծակվի։ 
Ի՞նչ, տրաքվե՞լ է հարկավոր. 
թող տրաքվի մանկան փուչիկ-խաղալիքը, 
այն էլ եթե անորակ է, 
ոչ թե արդար և մեղավոր 
մեր մարդկային մոլորակը … 

Ես ուզում եմ … 
Այն եմ ուզում՝ ինչ ամենքըդ …

ուղակի չէի կարա չհիշեր մեր հանճար Սևակին

  • MARY
    2013-12-05 15:34:29
    Es elem havatarim @nkerner uzum :( :( :'( :'( Tox qo erazanqnern el katarven (գինի)
  • Մարի
    2013-12-05 15:39:26
    es tvarkacnericd bolornel kan kyanqum baci jamanaky het taluc...
    • դե հա բայց կան բաներ որոնք շատ դժվարա ունենալ
      • Մարի
        2013-12-05 15:44:04
        chishteq, bayc henc amenakarevor baneric meky JAMANAKY anzor enq het talu kam popoxelu
      • G A B Y A N
        2013-12-05 15:45:59
        բայց ինձ թվումա եթե կայնքում ամեն ինչ հեշտ տրվեր անհետաքրքիր կլներ (ծաղիկ) դե ժամանակնել դրանցից մեկնա
  • Kima♥
    2013-12-05 15:44:23
    եսել եմ ուզում :)
    • G A B Y A N
      2013-12-05 15:44:54
      ԵՍԵԼ (խփո) (խփո)
  • .
    2013-12-05 20:29:55
    ավելի շատ բանաստեղծություններ հետաքրքիր ու լավը ...... (լավ) ...
    • G A B Y A N
      2013-12-10 14:24:05
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • N.L.R
    2013-12-05 20:42:41
    ԵՍ ՄԵՆԱԿ ԱՌԱջԻՆՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ :) :) :)
    • G A B Y A N
      2013-12-06 14:47:18
      ինձ թվումա լավ ընկերներ կան ուղակի պետքա փնտրել որ թե ասել չկա ու վերջ
  • ՎԱՐԴ-հո դեմ չեք?
    2013-12-05 20:57:04
    http://www.copypaste.am/2013/07/27/%D5%A5%D5%BD-%D5%B8%D6%82%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4%E2%99%A5/ O:) բա
  • anchapahasik
    2013-12-05 21:00:23
    (լավ) (լավ) (լավ) (լավ) ես առաջինեմ ուզում որը հազվադեպ ա հանդիպում :( :(
  • --- ---
    2013-12-05 21:42:47
    պեստը լավն էր (լավ) հրաշք բանաստեղծություն (բռավո) (բռավո)