Copy SMS

Թաքնված անծանոթ

Թաքնված անծանոթ - նկարներ, մտքեր , կյանք ,
 
 
Գնալ առաջ, պայքարել մի բանի համար, որ ողջ կյանքի նպատակ էր... ԷՐ, որովհետև զգում ես, որ չէ, էլ չես ուզում, բայց ինչու, ինչ պատահեց, ուր կորչեց այն զգացումը, որը ուժ էր տալիս քեզ ոտքդ առաջ հրել: Ու այդժամ հասկանում ես, որ ոչ դա դու չես ուզել, դա մի ծանոթի , որը սակայն այնքան անծանոթ է քեզ, մի ծանոթի, որը երբեք էլ չհասկացավ քո իրականության պատկերները, մի ծանոթի ցանկությունն էր : Քեզ ասաց, որ չկան երազանքների կատարման աշխարհներ, որ դու պետք է այն ստեղծես, եթե կարող ես,  իսկ դու կարող ես, բայց չես ուզում...
 
Թաքնված անծանոթ - նկարներ, մտքեր , կյանք , Չես ուզում, բայց կատարում ես, գնում ես, նրա հետևից, անգիտակցաբար, լսում ես նրան, երբ նա լռում է, տեսնում ես ` երբ թաքնված է, Ու կորչում է այնպես , ասես չի էլ եղել, 
Ով է նա, ոչ ոք, ոչ ոք էլ չի եղել, ու ոչ ոք քեզ համար ճանապարհ չի բացել, դու ես գնացել, ու ով է մեղավոր, իհարկե նա, իսկ նա ոչ ոք է... 
 

Թաքնված անծանոթ - նկարներ, մտքեր , կյանք ,


Ճակատագրի մի հրաշալի խաղ, որի կանոնները ես եմ գրում, սակայն ես դա չեմ նկատում, ես չեմ տեսնում, ես չեմ տեսնում, որ ես եմ որոշումներ ընդունում ու կատարում, չեմ տեսնում որ այդ ժամանակ ես միայնակ եմ...

Թաքնված անծանոթ - նկարներ, մտքեր , կյանք ,



Եվ հանկարծ միտքդ լուսավորվում է , ու հասկանում ես որ դու ես ՀԵՂԻՆԱԿԸ, դու ես գրում քո գիրը, դու ես որոշում, դու ես որ ընտրում ես, դու ես ընկնում, դու ես որ բարձրանում  ես,  և դու ես այն միակը ով պետք է օգնի քեզ, այն ժամանակ,  երբ հենց դո'ւ  նետում ես քեզ ցած...

Թաքնված անծանոթ - նկարներ, մտքեր , կյանք ,



15

20

1080

  • լավն էր, ապրես... (ծաղիկ) նկարները առավել ևս... :)
  • IsraeL✡
    2013-12-13 17:51:25
    այնքան ուրախ եմ որ կան մարդիկ ովքեր իրենց անհաջողություններում մեղավորներ չեն փնտրում...այլ հասկանում են որ իրենք են իրենց կյանքի հեղինակը ու միայն իրենք կարող են դա կառավարել....հիանալի գրառում էր...
    • E/☻,
      2013-12-13 19:31:08
      շատ շնորհակալ եմ,
  • 2013-12-13 19:15:02
    Կարծում եմ գրառումը կարդալով՝ յուրաքանչյուրը ինքը կորոշի, թե ուր է գնում. ում եհտ և ինչպես: Խղճում եմ այն մարդկանց, ովքեր պարբերաբար սխալներ են անում և այդուհանդերձ ուղղվելու փոխարեն փնտրում են արդարացումներ.
    • E/☻,
      2013-12-13 19:37:52
      ուրախ կլինեմ եթե, յուրաքանչյուրը կարդալով մի պահ , մտածի դրա մասին,
  • ▲Dark Paradise▼
    2013-12-13 19:33:33
    բարձրացիր,բարձրացրու....
    • E/☻,
      2013-12-13 19:44:51
      մմ, ես ընկնո՜ւմ եմ, ես բարձրանո՜ւմ...
  • anchapahasik
    2013-12-13 19:39:36
    (լավ) (լավ) (լավ) (լավ) ապրես լավներ
    • E/☻,
      2013-12-19 13:58:44
      : )
  • كناريك
    2013-12-13 20:12:08
    Եվ հանկարծ միտքդ լուսավորվում է , ու հասկանում ես որ դու ես ՀԵՂԻՆԱԿԸ,,,,լավ ասիր
    • E/☻,
      2013-12-19 13:58:04
      ըհը, մերսի,,,
  • Notre Dame de Paris
    2013-12-15 21:32:00
    (լավ) (լավ) (լավ) շատ լավն է (բռավո)
    • E/☻,
      2013-12-19 13:58:58
      ; )