Copy SMS

Իսկ դու գիտեի՞ր

Իսկ դու գիտեի՞ր - հետաքրքիր, փաստեր


Փաստեր, որոնց մասին դժվար իմացած լինեիք.


1. Աշխարհում ամենատարածված անունն Աննա անունն է:  Այդ անունը կրում են ավելի քան 100000000 կին:


2. Մատների վրայի եղունգները աճում են 4 անգամ ավելի արագ, քան ոտքերինն են:

3. Սանտա-Կլաուսի եղջերուների անուններն են՝ Դեշեր, Դենսեր, Պրենսեր, Վիքսեն, Կոմեթ, Կյուպիդ, Դոններ, Բլիտցեն: Հս. Ամերիկայում նրանց առաջատարը կարմրաքիթ Ռուդոլֆն է:

4. Իսպանիայում Ամանորին ընդունված է ուտել տասներկու հատ խաղող: Այդ ավանդույթը պահպանվել է նաև Կուբայում:

5. 1989 թ. Խորհրդային Միությունում հատվեց մետաղադրամ՝ 3 ռուբլի արժողությամբ, նվիրված Դեկտեմբերի 7-ի ողբերգության տարելիցին:

6. Աստվածաշնչում չի հիշատակվում, որ առաջին «մեղքահարույց» միրգը եղել է խնձորը:

7. Ջիմ Մորրիսոնին ձերբակալել են հենց բեմի վրա:

8. Ոսկին առանց խառնուրդի, մաքուր վիճակում, այնքան փափուկ է, որ կարելի է հունցել ձեռքերով:

9. Մարդիկ առավոտյան 1 սմ-ով բարձրահասակ են. օրվա ընթացքում հոդերը սեղմվում են:

10. Կուտուները շատ զգայուն են թռթռոցների հանդեպ: Նրանք զգում են երկրաշարժը դեռ 10-15 րոպե առաջ:

11. Ֆաշիստական Գերմանիան ուներ գաղութ Անտարկտիդայում, որը կոչվում էր Նոր Շվաբիա:

12. Հանրահայտ Գուֆիին Դիսնեյը ներկայացրել է դեռևս 1932 թ.-ին:

13. «Dream» բառը մինչ XIII դարը նշանակել է ոչ թե «երազ», այլ «երաժշտություն» կամ «աղմուկ»:

14. Donald Duck-ը առաջին անգամ հայտնվել է էկրանին 1934թ.՝ The Wise Little Hen մուլտֆիլմում:

15. Առաջին Սուրբ Ծննդյան բացիկը (տպագիր) արտադրվել է 1843թ.:

16. Ձմեռ Պապի ծննդյան օրը նոյեմբերի 18-ն է: Ըստ լեգենդի՝ իր հայրենիք Մեծ Ուստյուգում գալիս է ձմեռը՝ ձյան և սառնամանիքի հետ միասին:

17. «Ձնեմարդը» հասկացությունը ծագել է IXX դարում: Հիմանական հատկանիշներն էին՝ դույլը՝ որպես գլխարկ, գազարը՝ որպես քիթ և ավելը ձեռքին:

18. Համիլթոնի դամբարանի մատուռի շենքում (Լանքշիր, Անգլիա) ամենաերկար արձագանքն է գոյանում: Այն տևում է 15 վայրկյան:

19. Գորշ արջը մինչ ձմեռելը պետք է կուտակի 75 կգ ճարպ: Հակառակ դեպքում...

20. Երկիրը շարժվում է իր ուղեծրում 8 անգամ ավելի արագ, քան կրակած փամփուշտը:

21. Աշխարհի ամենահին բաղադրատոմսը Ապիկուրի խոհարարական գրքում է (IV դար): Բաղադրատոմսն էր՝ ցորեն, ձիթապտղի յուղ, թակած միս (ֆարշ), ուղեղ , պղպեղ, դափնու տերև, չաման, գինի և ձկան սոուս:

22. Կարմիր պղպեղը պարունակում է 3 անգամ ավելի վիտամին C, քան նարինջը:

23. Լոլիկի գիտական անվանումը «Lycopersicon lycopersicum» է, որը նշանակում է գայլերի դեղձ:

24. Բժշկության պատմության մեջ ամենաերկար կոման տևել է 27 տարի:

25. Միայն ԱՄՆ-ում վիրաբույժները «մոռանում են» հիվանդների օրգանիզմում ավելի քան 1500 բժշկական գործիք (տարեկան):

26. 1913թ. 19-ամյա ուսանող Թերրի Ուիլյամսը հորինել է տուշ՝ խառնելով մուրը վազելինի հետ:

27. Ձյունը քաղաքում սկսում է հալչել փոշու պատճառով, որը նստում է ձյան վրա և տաքանում արևից:

28. Կորեայում հղիության 9 ամիսները (արգանդային շրջան) գումարվում են երեխայի ընդհանուր տարիքի հետ: Այդ պատճառով կորեացի երեխաները միշտ 1 տարով մեծ են այլազգի հասակակիցներից:

29. Ամենից շատ երեխաները ծնվում են երեքշաբթի օրերին, իսկ ամենասակավը՝ շաբաթ և կիրակի:

30. Ընձուղտը կարող է մաքրել սեփական ականջները իր իսկ լեզվով:

31. Փռշտալու ընթացքում օրգանիզմի բոլոր կենսաֆունկցիաները դադարում են. նույնիսկ սիրտը:

32. Չինացի իմաստունները պնդում էին, որ մեջքի վրա քնում են սրբերը, փորին՝ մեղսգործները, աջ կողքին՝ թագավորները, ձախ կողքին՝ իմաստունները:

33. Առնետները Երկրի վրա եղել են 48 մլն. տարի ավելի վաղ, քան մարդիկ:

34. Ձեզ պետք կգա ավելի քան 1000 տարի, որպեսզի նայեք YouTube-ի բոլոր հոլովակները:

35. 1974թ. հուլիսի 15-ին ABC հեռուստաընկերության լրագրողը ինքնասպան եղավ ուղիղ եթերում:

36. Մարդու օրգանիզմը կշռում է մոտ 2,5 կգ մանրէ:

37. Մոնղոլիան ամենաամայի երկիրն է (13 մարդ/կմ2

38. Մեկ վայրկյանում մարդու օրգանիզմում ռեգեներացվում են 50000 բջիջներ:

39. Կարուսելները Եվրոպայում պտտվում են ժամացույցի ուղղությամբ, իսկ ԱՄՆ-ում՝ ճիշտ հակառակը:

40. MMMCMXCIX-ը ամենամեծ թիվն է, որ կարելի է գրել հռոմեական թվերով՝ առանց Շվարցմանի կանոնները խախտելու:

15

19

1812

  • (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • anchapahasik
    2013-12-16 19:58:35
    ապրես հետաքրքիր էր (լավ) (լավ) (լավ)
  • (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • (լավ) (լավ) (լավ)
  • (լավ) (լավ)
  • (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Tatosyan;)-եկելա:Ճ
    2013-12-17 12:51:33
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) հետաքրքիր էր շատ շատ :) :) :) :)
  • 32. Չինացի իմաստունները պնդում էին, որ մեջքի վրա քնում են սրբերը, փորին՝ մեղսգործները, աջ կողքին՝ թագավորները, ձախ կողքին՝ իմաստունները: չինացիները շատ բան են ասում,ես մեղսագործ չեմ :'( :'( :'( :'( ապրես,հետաքրքիր էր (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • 2013-12-17 14:28:34
      լավ էլ ճիշտ են ասում :D ես իմաստուն են :)
      • (ուրախ) էտ դու,,բա մենք՞՞ :@ :@ չնայած որ նայես ես թագավոր,մեղսագործ,սուրբ ու իմաստուն եմ,,ամեն ինչից մի քիչ մի քիչ :D
      • 2013-12-17 14:32:01
        դրա խառնուրդը զակատ արած սալաթա ստացվում O:) (ուրախ)
      • ես շատ եմ սիրում սալաթ :D :D :D :D :D :D
      • 2013-12-17 14:43:20
        թագավորի, իմաստունի, մեղսավորի ու սրբի՞ :O
  • G A B Y A N
    2013-12-17 14:55:36
    1. Աշխարհում ամենատարածված անունն Աննա անունն է: Այդ անունը կրում են ավելի քան 100000000 կին: թող ներեն ինձ բոլոր Աննաները բայց ետ անունը ետքան ել չեմ սիրում զուտ նրա համար որ շատ տարածվածա
  • sargisandreyan
    2013-12-17 17:02:05
    Բոլորիցդ շատ շնորհակալ եմ :)
  • anna27
    2013-12-17 21:00:36
    Շատ հետաքրքիր էր, մանավանդ, որ իմ անունն էլ է Աննա (բռավո)
    • sargisandreyan
      2013-12-18 13:55:05
      Շնորհակալ եմ (ուրախ)
  • -M)_T-yaN))-ღ
    2013-12-17 21:39:27
    32. Չինացի իմաստունները պնդում էին, որ մեջքի վրա քնում են սրբերը, փորին՝ մեղսգործները, աջ կողքին՝ թագավորները, ձախ կողքին՝ իմաստունները: :D :D չեմ կողմնորոշվում (:| (:| (:| :) :) :)