Copy SMS

Ճշմարտություն

Ճշմարտություն - Ճշմարտություն, Ժամանակ

Այսօր կներկայացնեմ խոսքեր որոնք երեւի հոգեհարազատ են բոլորիս....


ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ | Որոշ ժամանակ անց

Որոշ ժամանակ անց հասկանում ես օգնության ձեռք մեկնելու և հոգին շղթայելու նուրբ տարբերությունը և սովորում ես, որ սերը չի նշանակում պառկել, ընկերակցությունը չի նշանակում ապահովություն,և սկսում ես սովորել…
Որ համբույրները պայմանագրեր չեն և նվերները խոստումներ չեն, սկսում ես ընդունել ջախջախիչ պարտություններդ բարձր ճակատով և բաց աչքերով, սովորում ես կառուցել բոլոր ճանապարհներդ այսօր, որովհետև վաղվա հողը չափազանց անկայուն է ծրագրերի համար, և երբեմն մրգերը ժամանակից շուտ են ընկնում:
Որոշ ժամանակ անց սովորում ես ասել`բավական է, քանի դեռ արևը չի այրել իր ջերմությամբ, ինչպես նաև տնկել սեփական այգիդ և զարդարել սեփական հոգիդ, ինչ որ մեկին սպասելու փոխարեն, ով քեզ ծաղիկներ կբերի:
Եվ սովորում ես,որ իսկապես կարող ես դիմանալ,
որ իսկապես ուժեղ ես,
որ իսկապես արժես..և սովորում ես ու սովորում ես…
և ամեն օրվա հետ սովորում ես:
Ժամանակի հետ սովորում ես, որ լինել մեկի հետ, ով քեզ լավ ապագա է առաջարկում, նշանակում է` ուշ թե շուտ կցանկանաս վերադառնալ անցյալ:
Ժամանակի հետ հասկանում ես, որ միայն նա, ով ընդունակ է սիրել քեզ քո թերություններով և առանց ձգտելու քեզ փոխել, կարող է քեզ տալ ցանկացածդ ողջ երջանկությունը:
Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ եթե այդ մարդու կողքին ես միայն մենությունդ ուղեկցելու համար, դա անխուսափելիորեն կավարտվի նրան այլևս չտեսնելու ցանկությամբ:
Ժամանակի հետ հասկանում ես, որ իսկական ընկերները հաշված են, և նա, ով չի պայքարում նրանց համար, վաղ թե ուշ իրեն կտեսնի շրջապատված կեղծ ընկերներություններով:
Ժամանակի հետ սովորում ես, որ զայրույթի պահին ասված բառերը կարող են շարունակել ողջ կյանքի ընթացքում խոցել նրան, ում վիրավորեցիր:
Ժամանակի հետ սովորում ես, որ յուրաքանչյուրը կարող է ներողամիտ գտնվել, բայց ներելը միայն վեհ հոգիներինն է:
Ժամանակի հետ հասկանում ես, որ եթե դառնորեն վիրավորել ես ընկերոջդ, շատ հավանական է` ընկերությունը էլ երբեք նույնը չլինի:
Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ չնայած երջանիկ լինես ընկերներիդ հետ, մի օր լացելու ես նրանց համար, ում թողել ես, որ հեռանան:
Ժամանակի հետ քեզ հաշիվ կտաս, որ յուրաքանչյուր մարդու հետ ապրած յուրաքանչյուր փորձություն անհամեմատելի է:


Ժամանակի հետ քեզ հաշիվ կտաս, որ նա, ով նվաստացնում կամ արհամարում է ինչ որ մարդու ,վաղ թե ուշ կզգա նույն նվաստացումներն ու արհամարանքը բարձրացրած քառակուսի:
Ժամանակի հետ հասկանում ես, որ դեպքերն արագացնելը կամ ստիպելը, որ շուտ պատահեն,կհանգեցնեն, որ վերջում չի լինի քո սպասածի պես:
Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ իրականում լավագույնը ապագան չէր, այլ այն պահը, որ ապրում էիր այդ վայրկյանին:
Ժամանակի հետ կտեսնես, որ չնայած երջանիկ կլինես նրանց հետ,ովքեր կողքիդ են, անասելի կկարոտես նրանց,ովքեր երեկ քեզ հետ էին և հիմա հեռացել են:
Ժամանակի հետ կսովորես, որ փորձել ներել կամ ներողություն խնդրել, ասել, որ սիրում ես, ասել, որ կարոտում ես, ասել, որ կարիքն ունես, ասել, որ ուզում ես ընկեր լինել… մի շիրմի առաջ, արդեն ոչ մի իմաստ չունի:
Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի հետ…….

Ճշմարտություն - Ճշմարտություն, Ժամանակ

  • G A B Y A N
    2013-12-16 16:25:24
    Ժամանակի հետ հասկանում ես, որ եթե դառնորեն վիրավորել ես ընկերոջդ, շատ հավանական է` ընկերությունը էլ երբեք նույնը չլինի: :( :( :( հաստատ
  • Tatosyan;)-եկելա:Ճ
    2013-12-16 17:12:31
    (ծաղիկ) Ժամանակի հետ կսովորես, որ փորձել ներել կամ ներողություն խնդրել, ասել, որ սիրում ես, ասել, որ կարոտում ես, ասել, որ կարիքն ունես, ասել, որ ուզում ես ընկեր լինել… մի շիրմի առաջ, արդեն ոչ մի իմաստ չունի: Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի հետ……. (ծաղիկ) :'( :'(
  • anchapahasik
    2013-12-16 19:12:20
    ապրես լավներրրր (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • լավն էր գրառումդ... ապրես... (ծաղիկ) ամեն ինչ ժամանակի հետ... :) ժամանակի հետ կամ ընթացքում հասկանում ես, որ շատ ես փոխվել... հասկանում ես բաներ, որ սկզբում չէիր հասկանում... հասկանում ես, որ լավ է գործել, քան սպասել... կարծես փիլիսոփայեցի... O:)
  • (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • (լավ) (լավ) (լավ)
  • E/☻,
    2013-12-16 21:42:42
    Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ իրականում լավագույնը ապագան չէր, այլ այն պահը, որ ապրում էիր այդ վայրկյանին: Որովհետև հասնելով էտ ապագային զգում ես, որ անցյալում ապագան ավելի լուսավոր էր թվում, ԹՎՈՒՄ, միայն թվում, ու ուղղակի հասկանում ես, որ անգամ այն ինչ զգացել ես, թեև ոչ լուսավոր ապագայի համար, քեզ ուժ կտա, լուսավոր դարձնելու ներկադ՝ անցյալի ապագադ... շատ լավն էր ,,
  • IT IS EMPTY
    2013-12-16 22:36:27
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) խորիմաստ
  • Tony Montana
    2013-12-16 22:52:10
    :( :( :(
  • (բռավո) (բռավո) (բռավո) ապրեեեեսսս (լավ) (լավ) (լավ)