Copy SMS

Անորոշություն...

Անորոշություն... - անորոշություն, մտքեր, այլ


http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=K2lp1VR0z60

Եվ ինչպե՞ս ապրես միայն անցյալով,

Եթե ներկադ էլ

Արդեն չի ծախսվում այլ բանի վրա,

Քան վաղվա մասին պարապ խորհելու...

Ի՞նչ է սպասվում այս մոլորակին,-

Ի՞նչ պատասխանես,-

Ի՞նչ է լինելու այս աշխարհի հետ,-

Ինչպե՞ս իմանաս:

Ի՞նչ է բուսնելու այս թշվառ հողին:

Եվ ի՞նչ լեզվով են խոսելու այստեղ...

Կրակն ես ընկել մտքերի ձեռքից:

Ազատու՜մ չկա: Եվ պրծու՜մ չկա:


Անորոշություն... - անորոշություն, մտքեր, այլ

Կա մի վիթխարի՜ անորոշություն,

Որ տորիչելյան դատարկության պես

Երբեք չի՛ լցվում:

 

Կա մի անսահմա՜ն անորոշություն,

Որ սողոսկում է`օդի պես` այնտեղ,

Ուր կա ծակոտիք:

 

Կա մի որոշյա՜լ անորոշություն,

Կրկնակաղապար` ընկույզի՛ նման:

Եվ ինչպե՞ս ապրել

Թունոտ ու կարծըր կաղապարների

Անշունչ արանքում,

Էլ ինչպե՞ս ապրել...

Անորոշություն... - անորոշություն, մտքեր, այլ

Աղն էլ է ծանոթ արցունքոտվելուն

Ու կուրանալուն`

Խոնավությունի՛ց,

Ինչպես որ մարդը` անորոշության

Օվկիանին անափ:

Իսկ ու՞ր է ցամաքն ու չորությունը:

 

Ցեմենտ կոչվածը

Կարգին շնչում է միայն ջրի՛ մեջ,

Մինչդեռ այդ խեղճը շնչահեղձվում է

Հենց ի՛ր իսկ փոշով,

Ինչպես որ մարդը`անորոշությամբ:

Իսկ ու՞ր է ջուրը...

Անորոշություն... - անորոշություն, մտքեր, այլ

Թե ծառ լինեիր`

Դու կարտասվեիր սեփական խեժով

Եվ քո կեղևով քեզ շրջափակած`

Քեզ կբուժեիր:

Բայց քո արցունքը

Քեզ կրծոտում է... սնդիկի՜ նման,

Եվ այս աշխարհի ցավերի դիմաց

Դու կեղևահան ծառ ես մարդաձև,

Եվ կեղևահան այդ ծառի վրա մնում են հիմա

Քիչ թե շատ առողջ այս քո աչքե՛րը`

Լեցու՜ն, լեփ-լեցո՛ւն անորոշությամբ...

 

Անորոշության ցավով ես հիվանդ,

Անորոշության ոխերի՜մ ցավով,

Որ մահդ է տենչում:

Բայց մահ էլ չունես.

Կարգին մեռնելու համար էլ

Պիտի մարդ բախտ ունենա...

Անորոշություն... - անորոշություն, մտքեր, այլ

Եվ զուր մի՛ հարցրու. «Ուրեմն ի՞նչ անել»:

Այդ պատասխանը քեզ ե՛ս չեմ տալու:

Ինձ նմանները եկել են աշխարհ

Եվ այսուհետև աշխարհ են գալու,

Որ իրենց կյանքով ցույց տան ինչ չանե՜լ:

Այսքա՛նը միայն:

Իսկ մնացածի համար դիմեցեք

Դուք դարձյա՛լ ցավին,

Անորոշության անորո՜շ ցավին...

.
15

19

2023

  • ......
    2013-12-22 19:07:52
    շաատ լավն էր Լուսս ապրեեես (խփո) (լավ)
    • ......
      2013-12-22 19:15:05
      Եվ զուր մի՛ հարցրու. «Ուրեմն ի՞նչ անել»: Այդ պատասխանը քեզ ե՛ս չեմ տալու: (բռավո)
      • .
        2013-12-22 19:19:14
        մերսի շաաաատ......... (ծաղիկ) .......
      • ......
        2013-12-22 19:21:35
        վաաայ ինչ մերսի :D
      • .
        2013-12-22 19:28:19
        (ժպիտ) (ժպիտ)
      • ......մեր ընգերնա ;)
        2013-12-22 19:28:52
        (խփո) (խփո) (խփո) մի հատ չուրախանանք՞ :D
      • .
        2013-12-22 19:29:33
        եսիմ,,,ոնց՞.. (:|
      • ......մեր ընգերնա ;)
        2013-12-22 19:30:12
        երգ դնեեեմ՞... :D .....
      • .
        2013-12-22 19:31:42
        դիր (ուրախ) (ուրախ)
      • ......մեր ընգերնա ;)
        2013-12-22 19:32:19
        դրեցի պարում ենք երկուսովվվ :D :D
      • .
        2013-12-22 19:33:49
        մի հատ ես հելնեմ ,,դու պարի մի քիչ հետո կգամ ..... (ժպիտ) .....
      • ......մեր ընգերնա ;)
        2013-12-22 19:34:49
        վաայ քոռանամ ես բա նվագ արողները :D :D :D ըհն իրանք ել եկան Լուսեն իրան փողը կփագվի ամերիկայից են եկել :D :D :D :D .....կգաս կմուծվես կասսան :D :D
      • .
        2013-12-22 19:51:59
        եղավ... :)
  • Սևակ,հրաշք էր ընդհանուր (բռավո) (բռավո) (բռավո)
  • (լավ) (լավ)
  • anchapahasik♥
    2013-12-22 19:30:45
    ապրես լավներ (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • .
      2013-12-22 19:31:16
      մերսի շաաաատ (ծաղիկ)