Copy SMS

Փոքրիկ մարդ

Փոքրիկ մարդ - փոքրիկ, մարդ


Եվ փորձելով ստեղծել իմ իդեալին,փորձելով ինձ դարձնել իդեալական ես վերացրեցի ինքս ինձ:Սկզբից իմ իդեալը ինձ շատ էր դուր գալիս,իսկ հետո նա սկսեց ինձ փոքր վնասներ պատճառել:Ես ուշադրություն չէի դարձնում,բայց վնասները մեծանում էին և մեծանում:Իմ իդեալը ինձ վերացրեց:Եվ ինչու՞....Ախր նա այնքան իդեալական էր:Իմ իդեալը ուղղակի կանգնեց իմ դիմաց և ասաց ինձ.''Նայիր աչքերից մեջ և ինքդ քեզ խոստովանիր,որ երբեք էսպիսին չես դառնա ու չես էլ դառնալու'':Մի խորհուրդ ...Մի' ստեղծեք իդեալներ,վաղ թե ուշ նրանք ձեզ կվերացնեն:Դուք ստեղծում եք զենք,որը վերացնում է ձեզ:

Փոքրիկ մարդ - փոքրիկ, մարդՄեր իդեալը մեր հրեշտակն է:Սովորաբար մենք ստեղծում ենք իդեալներ,քանի որ ունենք թերություններ:Մենք վերակենդանացնում ենք ինքներս մեզ վառված մոխիրի միջից:Դեռ երեկ ինձ թվում էր,թե ես իդեալական եմ,իսկ հիմա ես տեսնում եմ,որ ես ոչնչություն եմ:Եվ ո՞վ եմ ես,որ ինձ համարեմ իդեալ:Ես ընդամենը հասարակ մարդ եմ...Հասարակ մարդ,ով ստեղծեց հրեշ:Իմ հրեշը ունի գեղեցիկ աչքեր,որոնց մեջ նայելով դու տեսնում ես նրա պատմությունը:Նա օգնում է շատերին և որպես պատասխան ստանում է վիրավորանքներ,անփույթ խոսքեր:Իմ հրեշը...հերոսը ունի խորը աչքեր:Չգիտեմ ուրշները ինչպես,բայց ես նայելով այդ աչքերի մեջ տեսնում եմ մի կյանքի պատմություն:Աչքերը լի են թախիծով,լրջությամբ և ինձ ամեն անգամ ասում են ''Դու երբեք էսպիսին չես դառնա'':

Նրան հրեշ է դարձրել շրջապատը իր ''բարի'' վերաբերմունքով:

Փոքրիկ մարդ - փոքրիկ, մարդՁեզ երբեք չի զարմացրել այն փաստը,որ մեզանից շատերը վախենում են նայել հայելու մեջ:Չէ սխալվում ենք...Նրանք չեն վախենում...Նրանք այնտեղ ոչինչ չեն կարող տեսնել....Նրանք արդեն փակված են հայելու մեջ:Նրանց շունչը կտրվում է,աչքերը հոգնում են,մարմինը թուլանում է և ընկնում են:Հեշտ չի ամեն անգամ նայել այն հրեշի աչքերի մեջ,ով քեզ պահում  է անազատության մեջ:Կցանկանայի ես ազատ լինել:Գիտե՞ս ես որքան եմ ցանկանում ազատ լինել:Հիմա իմ ամեն շարժումը,ամեն խոսքը նա տեսնում և լսում է:Գնա'....Հեռացի'ր.....Վերացի'ր հրեշ:Բա'ց թող ինձ:Ես չեմ կարող ամեն օր նորից ու նորից թերթել գիրքը:Ես անընդհատ կորցնում եմ թերթերը:Անընդհատ կանգնում եմ մի էջի վրա ու կորցնում:Չեմ տեսնում,թե որ էջն է....գիրքը սև է:Գիրքը հոգեբանությունն է:

Փոքրիկ մարդ - փոքրիկ, մարդԳնա հրեշ և թող ինձ իմ սև և սպիտակ աշխարհում:Դու ինձ համարում ես ''փոքրիկ մարդ'',քանի որ ես էդպիսին եմ:Ես ''փոքրիկ մարդ'' եմ:Ոչնչությունը գնալով մեծանում և կուլ է տալիս մարդկանց:Ով ուժեղ է նա դուրս է գալիս,ով վախկոտ է նա հավետ մնում է ոչնչություն...Նա դառնում է իր ''իդեալը''':Ցանկանում է խեղդել արձունքները,բայց արդյունքում խեղդում է ինքն իրեն իր մտքերի և երազանքների հետ:

                                                                                                      Հեղինակային

19

12

2681

  • Արամ ))
    2013-12-28 00:26:36
    Ապրես ,գիտես քեզ արդեն ասել եմ:Այ թե պոստտ հասկանային շատերը...
    • If I Could...
      2013-12-28 00:34:41
      մերսի :) :)
    • m .NARA
      2013-12-28 00:44:21
      աաաաայ ուղիղ նշանակետին , իրոք լավն էր ու լավ կլիներ որ բոլորը հասկանաըին
      • If I Could...
        2013-12-28 00:44:55
        ևս մեկ անգամ մերսի :)
      • Արամ ))
        2013-12-28 00:45:12
        :) :) հա,ուրեր հասկանային
      • m .NARA
        2013-12-28 00:48:17
        էլ ասում ես )))
  • E/☻,
    2013-12-28 00:31:21
    Մենք դադարում ենք փնտրել հրեշներին մահճակալի տակ, երբ հասկանում ենք, որ այն մե մեջ է : ապրես...
  • Lian
    2013-12-28 09:12:46
    Առանց ավելորդ բառերի....... (ծաղիկ)
  • ✖Madness✖
    2013-12-28 10:43:37
    իդեալները կատարյալի դրսևորումներ են,իսկ կատարյալ ոչինչ չկա,բացի Տիեզերքից.ուստի խափուսիկ բաները շրջանցել է պետք
  • ✵YoUnG BoY ✵
    2014-01-06 00:29:55
    (լավ) (լավ) (լավ) (լավ)