Copy SMS

Շունը...

               Շունը... - Հետաքրքիր պատմություն, շուն Թարգմանում եմ


անգլերենից: Ուրեմն այսպես...

Լինդա Ռոբինզոնը ծարավ էր, ուստի նա ներս մտավ կաֆե: Այնտեղ կար տարիքով կին, որտեղ նստած էր դռան կողքի սեղանին: Նրա ոտքերին, սեղանի տակ կար փոքրիկ շուն:
Լինդան գնեց լիմոնադի շիշ և մի քանի թխվածքաբլիթներ: Նա նստեց այդ կնոջ կողքը, ու որոշեց խոսել այդ կնոջ հետ:
- Տոթ օր է այսօր, - ասաց նա մաքրելով ճակատը:
- Այո, այդպես է, բայց ներսը լավ է, - պատասխանեց կինը:
Լինդան նայելով շանը կնոջը հարցրեց:
- Ձեր շունը սիրո՞ւմ է մարդկանց:
- Այո, իհարկե, նա սիրում է :)
Լինդայի մոտ ցանկություն առաջացավ շանը բլիթ տալ, բայց նախ հարցրեց:
- Ձեր շունը սիրո՞ւմ է դրանք:
- Դրանք նրա սիրած ուտելիքն են, ասաց ծեր կինը ժպտալով:
Լինդան վախեցած է շներից, նորից հարցրեց, թե արդյոք կծում է շունը:
- Ոչ, ինչ եք ասում, շունս միայն լիզում է, նույնիսկ վախենում է կատուներից:
Լինդան մոտեցավ շանը, բլիթը դրեց բերանը, բայց շունը չկծեց բլիթը, այլ կծեց Լինդայի ձեռքը: Լինդան բարձրացավ վերև, բռնելով իր լիմոնադը: Նա գոռաց.
- Ասում էիք, ձեր շունը չի կծում, բարի է և այլ և այլ բաներ:
Ծեր կինը նայելով աղջկան, ապա շանը ասաց.


- Նա իմ շունը չի:

7

8

2261