Copy SMS

Պատմական ակնարկ....Մեծն Զորյան..Ամիրյանի ընտանիքը


Պատմական ակնարկ....Մեծն Զորյան..Ամիրյանի ընտանիքը - Բայլշևիկ, դաշնակ, պատերազմ


Բարև բոլորին, երկար ժամանակ է, ինչ գրառում չէի կատարել, գրառումս կլինի մի պատմական գրքի մասին - ՛՛Ամիրյանի ընտանիքը՛՛, այն գրել է Ստեփան Զորյանը: 1921 թ-ին Զորյանը  անդրադարձել է նոր ժամանակների իրականության հակասություններին, բայլշևիկներ և դաշնակներ, այդ գաղափարները նա արտահայտել է իր ՞՞Գրադարանի աղջիկը՛՛  ՛՛Հեղկոմի նախագահը՛՛ ՛՛Մարոն՛՛ ՛՛Անփոզխարինելին՛՛ ՛՛Ամիրյանի ընտանիքը՛՛ պատմվածքներում՛՛ : Այսօր կանդրադառնամ ՛՛Ամիրյանի ընտանիքը՛՛ պատմվածքին: Այն պատմում է մի ընտանիքի մասին, որը չնայած իր սակավ անդամներին, անցել է երկար և բավականին դժվար ճանապարհ: Ամիրյանը ՝ գյուղատնտեսը, դաշնակ է , իսկ իր որդին Արամը՝ բայլշևիկ: Երբ Արամը վերադառնում է Մոսկվայից , որտեղ նա սովորում էր, սկսվում է քաղաքացիական կռիվ: Հայրը դուրս է գաալիս որդու դեմ: Դժբախտաբար հայրը կռվի ժամանակ զոհվում է, կռվում հաղթում են բայլշևիկները: Պատմվածքում կա մի հերոս, ով ոչ մի կուսակցության չէր պատկանում և զերծ էր ամեն ինչից, սակայն նա մի ժամանակ գերի է ընկնում և սկսում է այդ ամեն ինչին ուրիշ տեսանկյունից նայել: Նա Ռուբենն էր, նրան անվանում էին նաև փիլիսոփայության դոքտոր:
 

Պատմական ակնարկ....Մեծն Զորյան..Ամիրյանի ընտանիքը - Բայլշևիկ, դաշնակ, պատերազմՆա մշտապես մտածում էր....Բարձր գաղափարներ և....մարդասպանություն...Որքան հարիր են...
Վեհ գաղափար և ռումբ
Սրբազան գաղափար և ավերածություն:
Ես վաղուց ասում եմ, որ կյանքում ճշմարտություն ասում են միայն մանուկներն ու խենթերը: Ինչպես կյանքում այնպես էլ գրականության մեջ՝ ճշմարտություն ասում են խենթերը- Համլետը և Դոն Կիխոտը: Այո, որպեսզի ասեն ճշմարտությունը, ձևանում են խենթ: Ինչ ահավոր է մարդկային կյանքըը...և որքան հեռու ենք մենք մարդ կոչվելուց:
 

Պատմական ակնարկ....Մեծն Զորյան..Ամիրյանի ընտանիքը - Բայլշևիկ, դաշնակ, պատերազմ Փիլիսոփայության դոքտոր Ռուբենն այն կարծիքին էր առհասարակ, թե կյանքում կատարվող շատ բան պատահականություն է, կամ դիպվածի արդյունք է: ՛՛Պատերազմն էլ, ասում էր նա,-մի պատահականություն է ժամանակի ու տարածության մեջ, մի տխուր պատահականություն ազգերի կյանքում՝ կազմված անվերջ մանր պատահականություններից. պատերազմի ժամանակ երբեք ճշմարտություն չեն ասում- այստեղ ճշմարտությունն այն է, որ մարդիկ սիրով ու խանդավառ եռանդով սպանում են իրար, ինչպես չեն սպանում ոչ մի կենդանի՛՛:
Շնորհակալություն ուշադրության համար, տեքստը..հուսով եմ խիստ չեք դատիի Պատմական ակնարկ....Մեծն Զորյան..Ամիրյանի ընտանիքը - Բայլշևիկ, դաշնակ, պատերազմ 

13

15

1098