Copy SMS

Բացասական երեք կետ

Երբեմն լինում են կախարդական գրքեր. նրանք հանկարծակի հայտնվում են քո կյանքում և տակնուվրա անում այն: Կարդում ես և միայն վերջում հասկանում, որ քո ձեռքինը թույն էր, որը թունավորեց կյանքդ, փոխեց քո «ես»-ին: Գիրք, որ փոխեց քո կյանքը. ծիծաղելի՞ է. գուցե:

Բացասական երեք կետ - a, b, c


-Դու միայն պատկերացրու. ես չկամ ու դու նստած ես մենակ ու ոչ մեկի հետ չես կարող խոսել:

-Իսկ ու՞ր ես դու:

-Ես չկամ:

-Այդպես չի լինի,- ասած Արջուկը:

-Ես էլ եմ այդպես կարծում, - պատասխանեց Ոզնին, - բայց հանկարծ ու ես չկամ: Ի՞նչ կանես դու:

-Կփնտրեմ քեզ ամբողջ օրը և դու կհայտնվես:

-Ոչ ես չկամ: Ոչ մի տեղ:

-Այդ ժամանակ, այդ ժամանակ...ես կվազեմ դաշտը ու կգոռամ. «Ոոոզզզ-նիիի՜»: Դու կլսես ու կբացականչես. «Ար-ջոոոոոուււււ՜կ»: Ահա:

-Ոչ, - ասաց Ոզնին, - Ես մի կաթիլ անգամ չկամ, հասկանո՞ւմ ես:

-Ինչ ես ուզու՞մ, - պատասխանեց Արջուկը,

- Եթե դու չկաս, չկամ նաև ես, հասկացա՞ր:



 

- Որտե՞ղ էիր:
-
Ես երկար ժամանակով անհետացել էի,- ասաց Ոզնին:
-
Երբ անհետանում ես, պետք է նախօրոք զգուշացնես ընկերներիդ՝ նրանք անհանգստանում են:

Բացասական երեք կետ - a, b, c

Կյանքին պետք չէ որևէ արժեք վերագրել, հակառակ դեպքում այն անխուսափելիորեն բերում է եզրահանգման, որ չարժե ապրել:

Բացասական երեք կետ - a, b, c

Բոլորն են յուրահատուկ, բոլորը: Բոլորն էլ հերոսներ են, սիրահարված, հիմարներ, ոճրագործներ, բոլորը: Յուրաքանչյուրն էլ պատմելու իր պատմությունն ունի:

Բացասական երեք կետ - a, b, c

Հետաքրքիր է՝ զգու՞մ են արդյոք որևէ բան այդ համրացած գունատ մարմինները, որոնց մենք մեռել ենք անվանում:

Բացասական երեք կետ - a, b, c

Ատելությունն ավելի խոր և նուրբ բնույթ ուներ. դա չափազանց անըմբռելի էր, չափազանց անշոշոփելի, որպեսզի հնարավոր լիներ հարմար բառեր գտնել ավելի հստակ ու ճիշտ բնորոշելու համար:

Բացասական երեք կետ - a, b, c

Ժամանակը դանդաղ է ընթանում, երբ հետևում ես նրան: Այն զգում է հսկողությունը: Բայց այն նաև օգտվում է մեր ցրվածությունից: Հնարավոր է նույնիսկ, որ գոյություն ունի երկու ժամանակ` այն, որին մենք հետևում ենք, և այն, որը մեզ փոխում է:

Բացասական երեք կետ - a, b, c

- Միայն անհայտությունն է գերում մեզ: Մշուշի մեջ ամեն ինչ հրաշալի է:
-
Բայց մշուշում մարդ կարող է շեղվել ճանապարհից:
-
Բոլոր ճանապարհները դեպի նույն տեղն են տանում:
-
Դեպի ու՞ր:
-
Հիասթափություն:

Բացասական երեք կետ - a, b, c

Ծխախոտը վատ ընկեր է մարդու համար, որովհետև ինքնիրեն է այրվում, վերջանում: Ծխախոտը հինգ-վեց րոպեի ընկեր է, բայց հինգ-վեց րոպեում նա մարդուն տալիս է իր ողջ կյանքը:

Բացասական երեք կետ - a, b, c

Քանի որ մարդիկ շատ են ինքնասպան լինում, ուրեմն գոյություն ունի ինչ-որ բան, որն ավելի դաժան է քան մահը: Դրա համար էլ փշաքաղվում ես մինչև ոսկորներդ, երբ կարդում ես ինքնասպանության մասին. սարսափելին ոչ թե դիակն է, որը կախված, պտտվում է պարանի շուրջ, այլ այն թե ինչ էր կատարվում մարդու սրտում դրանից րոպեներ առաջ:

Բացասական երեք կետ - a, b, c

Իրականությունը քաոս է, բայց մարդկային երևակայության մեջ ինչ-որ սարսափելի տրամաբանություն կա:

Բացասական երեք կետ - a, b, c

Ես հեռացա այս աշխարհից ոչ այն պատճառով, որ ունեի թշնամիներ, այլ այն պատճառով, որ ունեի ընկերներ: Ոչ այն պատճառով, որ նրանք ինձ ցավ էին պատճառում, ինչպես դա սովորաբար լինում է, այլ այն պատճառով, որ նրանք ինձ համարում էին ավելի լավը քան ես կայի: Այդ սուտը ես չէի կարող տանել:

Բացասական երեք կետ - a, b, c

Կան բազմաթիվ մարդիկ, որոնք բանականությունը երբեք չեն կորցնում սոսկ այն պատճառով, որ չունեն այն ընդհանրապես:

Բացասական երեք կետ - a, b, c

- Մահը միակ բանն է, որ միշտ սարսափեցնում է ինձ: Ես ատում եմ մահը:
-
Ինչու՞:
-
Մարդը կարող է վերապրել ամեն ինչ, բացի մահից:

Բացասական երեք կետ - a, b, c

Մենք մեր բարեկամների նոր մեռած լինելն ենք սիրում, նրանց վշտալի մահը, նրանց նկատմամբ մեր հուզումները, կարճ ասած մենք մեզ ենք սիրում

Բացասական երեք կետ - a, b, c

Ես զգացի, որ պետք է սիրեմ և լինեմ սիրված. երևակայեցի ինձ սիրահարված: Այլ կերպ ասած ես իրոք կորցրել էի ինձ:

Բացասական երեք կետ - a, b, c

- Տեսնում եմ սիրում ես կենդանիներին:

- Այո, սիրում եմ:

- Իսկ մարդկա՞նց:

- Հանդուրժում եմ:

Բացասական երեք կետ - a, b, c

Պարտավոր չես մարդկանց առաջ կազմակերպելու սեփական հոգուդ, այսպես ասած, կոլեկտիվ դիտումը, պարտավոր չես սիրել մարդկանց և, մանավանդ, տխրել, երբ արդեն անհնար է սիրել, կամ հանդուրժել:

Բացասական երեք կետ - a, b, c

Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է:

...Ինչ-որ բան սխալ է հենց Երկրի առանցքում,

Որ ուղիղ չի անցնում, այլ ինչ-որ թեքությամբ,

Ինչ-որ բան սխալ է մինչև իսկ լույսի մեջ,

Որ պիտի ունենար ծանրություն ու կշիռ:

Ինչ-որ բան ու լուրջ բան, անկասկած, սխալ Է
Եվ մարդուս մարմնի մեջ.
Մի գլխով ինչ անել,
Երբ այսքան դժվար է անսխալ ապրելը...

Բացասական երեք կետ - a, b, c





«Իմ նկարները խորը իմաստ են պարունակում իրենց մեջ, չգիտեմ. գուցե քչերն են հասկանում  դրանք կամ ոչ ոք չի հասկանում, բայց ես շարունակելու եմ ստեղծագործել»

 Meghan Howland

 

Ամերիկացի նկարիչ Meghan Howlandը մեր առջև բացում է իր հեքիաթային աշխարհը: Նկարիչը ծնունդով Մասաչուսեթս նահանգից է, ծնվել է 1985 թվականին, այժմ ապրում և ստեղծագործում է Պորտլենդում: Նայելով նկարչի կախարդական նկարներին հասկանում ենք, որ գոյություն ունի մի աշխարհ, որտեղ երևակայությունը չունի սահմաններ: Հարցազրույցներից մեկում Meghanը ասելէ. «Իմ նկարները հեռու են մոխրագույն իրականությունից, ես փորձում եմ մարդկանց համար ստեղծել այն աշխարհը, որը քչերն են կարողանում հասկանալ»:

Բացասական երեք կետ - a, b, c

Բացասական երեք կետ - a, b, c

Բացասական երեք կետ - a, b, c

Բացասական երեք կետ - a, b, c

Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c

Բացասական երեք կետ - a, b, c

Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c

Meghanի աշխատանքներից ամենահայտնիները պատկանում են «Թռչնային հարձակում» հավաքածույին: Ըստ Meghanի թռչունները կյանքի խորհրդանիշ են, սակայն իր նկարներում նրանք փոխարինում ենմարդկանց հոգեվիճակին:

Բացասական երեք կետ - a, b, c

Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c

Բացասական երեք կետ - a, b, c

Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c



Ժամանակակաից նկարիչ Henrik Uldalenը հանդես է գալիս հիպերռեալիստական ոճում: Նրա հրաշալի աշխատանքները շատ հեշտությամբ կարելի է շփոթել լուսանկարների հետ: Henrikի նկարների մեջ գրավում է ոչ միայն բնական տեսքը, այլ այն փասը, որ նկարները արտացոլում են մարդկային հույզերը: Henrikի նկարների մեծ մասը դիմանկարներ են, դիմանկարներում հաճախ կարելի է հանդիպել փակ աչքերով մարդկանց՝ տարբեր սսեռի և տարիքի, որը կարող ա ձեզ մոտ հոգնածության տպավորություն թողնել: Նկարչի աշխատանքներում մեծ տեղ է զբաղեցնում բնության առկայությունը, մասնավորապես քամու գոյությունը:

Բացասական երեք կետ - a, b, c

Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c

Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c

Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c

Բացասական երեք կետ - a, b, c

Բացասական երեք կետ - a, b, c

Բացասական երեք կետ - a, b, c

Բացասական երեք կետ - a, b, c

Բացասական երեք կետ - a, b, c



Բրազիլացի նկարիչ Lucas Simoesի աշխատանքները տարբերվում են իրենց յուրահատկությամբ և հեշտությամբ կարող են ձեզ մոտ առաջացնել տարօրինակ սառնություն: Երիտասարդ  նկարիչը սկզբում վերցնում է լուսանկարները և հաջորդիվ կիրառում է իր ստեղծագործական ուժը: Լուսանկարների վրա կարելի է հանդիպել այրվածհետքեր, կտրվածքներ, «անիմաստ» վրձնահարվածներ և այլն: Նկարչի աշխատանքներում հաճախ կարելի է հանդիպել այրված լուսանկարներ, ըստ Lucasի, երբ նա այրում է լուսանկարները, լուսանկարի հետ այրվում են նաև հիշողությունները և իշխում է ազատությունը:

Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c

Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c

Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c

Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c

Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c



Կորեցի նկարիչ Rim Leeն հայտնի է իր «Հույզերի խառնաշփոթ» նկարների հավաքածուով: Այս հավաքածուով նկարչուհին ցույց է տալիս, թե ինչ կարող է ստացվել մատների անկանոն շարժումների արդյունքում: Ինչպես ասում է Rimը իրեն հետաքրքրում են մարդկային հույզերն ու զգացմունքները և հենց դրանք է փորձում պատկերել երիտասարդ նկարչուհին: Հարցազրույցներից մեկում նկարչուհին ասելէ. «Ես իմ նկարներում պատկերում եմ մարդկանց զգացմունքները՝  սեր, ատելություն, կարոտ, և իզուր չէ, որ ամեն մեկը յուրովի է ընկալում իմ նկարները. մարդիկ չեն կարող զգալ նույն սերը կամ ատելություն, ամեն մեկ ըզգում է այն յուրովի»:

Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c



Իլյուստրացիայի շատ ժանրեր և ոճեր կան, հաճախ դրանցից մի քանիսին ուզում եսնայել անվերջ՝ փորձելով քանդել պատմությունը, որը հեղինակը թաքցրել էր ներսում: Հենց այդպիսի նկարների հեղինակ է Lily Padulaն: Նայելով Lilyի նկարներին գուցե և ինչ-որ տարօրինակ զգացողություն ունենաք, երբեմն նույնիսկ ծիծաղեք, երբեմն էլ նրա նկարները կարելի է բնութագրել միայն մեկ բառով՝ «մռայլ»: Մի անգամ Lilyին ասելէ. «Ինձ համար հաճելի է մտածել, որ իմ նկարները այլընտրանքային տիեզերքի ինչ-որ մասնիկ են»:

Բացասական երեք կետ - a, b, c

Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c

Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c
Բացասական երեք կետ - a, b, c

Բացասական երեք կետ - a, b, c



 Գռառումը նվիրվում է Անյուտին(Աննային) Բացասական երեք կետ - a, b, c


38

23

2511

  • 2014-01-05 17:40:05
    ամեն անգամ նույնը կասեի. էս որրիշ կասեմ. որ մյուս անգամ էլ չասեմ
  • ✖Madness✖
    2014-01-05 17:45:16
    Ոզնին,սպասում էի,ապրես,չեմ ասի
  • Արամ ))
    2014-01-05 17:48:07
    Դժվար թեմա.մահ:Գիտես շատ անգամ մեծ մարդիկ են փորձել սահմանել մահ կոչվածը:Երեւու՞յթ,թե՞ զգացմունք,ցա՞վ թե՞ հաճույք:Ապրես,սպասում էի,նկարներն էլ ծանոթ էին:
  •  
    2014-01-05 17:49:31
    Ու-ուշ , բայց տեղին գրառում ինչպես միշտ Նունս :) Ժամանակը դանդաղ է ընթանում, երբ հետևում ես նրան: Այն զգում է հսկողությունը: Բայց այն նաև օգտվում է մեր ցրվածությունից: Հնարավոր է նույնիսկ, որ գոյություն ունի երկու ժամանակ` այն, որին մենք հետևում ենք, և այն, որը մեզ փոխում է: (լավ) :) նկարներն էլ էին հետաքրքիր ,մի խոսքով հրաշալի էր :)
  • Lian
    2014-01-05 17:51:39
    Տեղը տեղին գրառում....ու սպասված (ծաղիկ) Կյանքին պետք չէ որևէ արժեք վերագրել, հակառակ դեպքում այն անխուսափելիորեն բերում է եզրահանգման, որ չարժե ապրել: (լավ)
  • 2014-01-05 17:52:05
    Անդեմ դեմքերը ձեր...
  • -L.(-EsAyAn...(
    2014-01-05 21:59:46
    չխոսելն ավելի տեղինա ........ (լավ)
  • IT IS EMPTY
    2014-01-05 23:05:54
    - Մահը միակ բանն է, որ միշտ սարսափեցնում է ինձ: Ես ատում եմ մահը: - Ինչու՞: - Մարդը կարող է վերապրել ամեն ինչ, բացի մահից: (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) ընտիր ահավոր
  • ✵YoUnG BoY ✵
    2014-01-06 00:27:42
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • anchapahasik♥
    2014-01-06 12:42:14
    ապրես լավներ (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • NELLI
    2014-01-06 17:46:29
    շնորհակալություն պոստի համար
  • (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • sssooo
    2014-01-25 18:02:18
    ֆոտոշարքը հրաշք էր իսկ խոսքերի մասին խոսելը ավելորդություն է
  • m .NARA
    2014-02-03 22:20:35
    չկրկնվող ու իմաստալիս տողեր ապրես :)
  • ✖Madness✖|Euphoria
    2014-02-09 17:40:49
    ի՜՜՜
    • ✖Madness✖|Euphoria
      2014-05-04 17:04:40
      ինչ լավա եկան,առանց նկարների չէի ուզում
      • ✖Dispersion✖|Euphoria
        2014-06-13 23:51:59
        մեկա ես իրան էլի եմ կարդալու,իմն ա,իրան հա կարդալու եմ ^_^
  • -DaRk PaRaDiSe∞
    2014-06-10 21:44:38
    ինչպես միշտտ (լավ) (լավ) Ժամանակը դանդաղ է ընթանում, երբ հետևում ես նրան: (լավ)
  • Dark Moon
    2014-07-10 17:09:45
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • Բացասական երեք կետ - a, b, c ինչ հետաքրքիր նկարա (լավ) (լավ)
  • Mariam95
    2014-07-18 14:58:09
    բոլոր գրքերն էլ ինչ-որ չափով փոխում են մեր կյանքը
  • Մանե...♥
    2014-07-20 18:16:02
    ուղղակի հրաշք գրառում (բռավո) (բռավո) (բռավո)
  • Titer
    2015-07-24 23:13:10
    բռավոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոո (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) :) :) :) :) :) :) :) :)