Copy SMS

Աստծո հոգին է , որ կյանք է տալիս

Աստծո Հոգին է, որ կյանք է տալիս. մարդը ոչ մի բան անել չի կարող:

Լավ իմացիր, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող տեսնել Աստծո արքայությունը...

Աստծո հոգին է , որ կյանք է տալիս - Հիսուսի , ուսուցումները , խոսքերը ,
-Դուք  եք աշխարհի լույսը: Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել: Ոչ ոք ճրագը վառելով կաթսայի տակ չի պահում, այլ այն դնում է աշտանակի վրա, որպեսզի  լույս տա տան մեջ գտնվողներին: Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է ...
 
Աստծո հոգին է , որ կյանք է տալիս - Հիսուսի , ուսուցումները , խոսքերը ,
 
Ոչ ոք ճրագը վառելուց հետո այն չի թաքցնի, կամ կաթսայի տակ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի ներս մտնողները լույս տեսնեն: Մարմնի ճրագն աչքն է. երբ քո աչքն առողջ է , քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ քո աչքը հիվանդ է , քո ամբողջ մարմինը խավար կլինի: Որեմն զգույշ եղիր, որ չլինի թե քո մեջ եղած լույսը խավարի : 
Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է , առանց խավարի մի մասնիկ ունենալու իր մեջ, այն ժամանակ ամեն ինչ այնպես լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագն իր շողերով լուսավորի քեզ: 
 
Աստծո հոգին է , որ կյանք է տալիս - Հիսուսի , ուսուցումները , խոսքերը ,
 
Ոչ ոք չլվացված նոր կտորը չի գործածի հնացած հագուստի համար կարկատան անելու, քանի որ նոր կտորը, քաշվելով, հագուստը կպատռտի, և պատռվածքը ավելի մեծ կլինի: 
 
Նմանապես ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի, այլապես տիկերը կպայթեն, գինին դուրս կթափվի և տիկերը կփչանան: Ընդհակառակը, նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում , և երկուսն էլ պահվում են:
 
Աստծո հոգին է , որ կյանք է տալիս - Հիսուսի , ուսուցումները , խոսքերը ,
 
Աղը լավ բան է , բայց եթե իր համը կորցնի , ինչով պիտի աղեն այն : Ոչ հողինէ օգտակար, ոչ էլ կարելի է դրանցի պարարտանյութ պատրաստել այլ դուրս են թափում: Ով լսելու ականջ ունի, թող լսի:
 
Աստծո հոգին է , որ կյանք է տալիս - Հիսուսի , ուսուցումները , խոսքերը ,
 

Այն ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեն նրանց, այս սկզբունքն իր մեջ ամփոփում է Օրենքն ու մարգարեների ուսուցումները: 
 
Մի դատեք ուրիշներին, որպեսզի Աստված էլ ձեղ չդատի, որովհետև ինչ սկզբունքով որ դատեք ուրիշներին , Աստված նրանով է դատելու ձեզ, և ինչ չափանիշ որ գործածեք, նույնը Աստված գործոդրելու է ձեզ դատելու համար: 
 
Գնացեք, ինչ որ կայսրին է պատկանում կայսրին տվեք, ինչ որ Աստծուն է պատկանում, Աստծուն տվեք: 
 
Առողջները չէ, որ բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները: Ես չեկա արդարներին կանչելու. այլ մեղավորներին: 
 
Քանզի ում ավելի են ներում, նա ավելի սեր է ցույց տալիս. իսկ ում քիչ են ներում, նա ավելի քիչ է սիրում: 
 
Աստծո հոգին է , որ կյանք է տալիս - Հիսուսի , ուսուցումները , խոսքերը ,
 
Երբ Հիսուսը վերջացրեց այս խոսքերը, ժողովուրդը հիանում էր նրա ուսուցմամբ, որովհետև ուսուցանում էր հեղինակությամբ և ոչ թե Օրենքի ուսուցիչների նման...
13

8

1322

  • E S
    2014-01-06 18:06:10
    ԼԼԱՎՆ Է (լավ)
  • Tatosyan;)-եկելա
    2014-01-06 18:15:45
    Աստծո Հոգին է, որ կյանք է տալիս. մարդը ոչ մի բան անել չի կարող: Լավ իմացիր, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող տեսնել Աստծո արքայությունը... հատկապես սրանք ինձ դուր եկան բայց ընհանուրը իրոք շատ լավն էր :) :) :)
  • Maria H.
    2014-01-06 22:02:45
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) մարդը ոչ մի բան անել չի կարող (բռավո) (բռավո) (բռավո)
  • 2014-01-06 22:08:03
    (լավ) (լավ) (լավ) (լավ) որովհետև ուսուցանում էր հեղինակությամբ և ոչ թե Օրենքի ուսուցիչների նման... (բռավո)
  • --- ---
    2014-01-06 22:09:58
    Քանզի ում ավելի են ներում, նա ավելի սեր է ցույց տալիս. իսկ ում քիչ են ներում, նա ավելի քիչ է սիրում: ապրես ընտիր էր (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) հրաշք
  • Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է , առանց խավարի մի մասնիկ ունենալու իր մեջ, այն ժամանակ ամեն ինչ այնպես լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագն իր շողերով լուսավորի քեզ: (բռավո) (լավ) (լավ)
  • Amelia
    2014-01-11 13:28:48
    առանց Հիսւսի կյանք chka