Սուրբ Ծնունդ
Ահա այսօր հունվարի 6-ն է: Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ ծնունդը: Շատ երկրներ այս տոնն արդեն նշել են, պատճառը մեկն է. Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին:Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Ինչի պատճառով 336 թ-ին Հռոմը սկսեց Սուրբ Ծնունդը նշել հենց դեկտեմբերի 25-ին, սակայն հայ առաքելական եկեղեցին մնաց իր սովորությանը հավատարիմ ու այն մինչ օրս նշում է հունվարի 6-ին:
Հենց այս օրը Հիսուս Քրիստոսը լույս աշխարհ եկավ: Նրա մասին գիտեն բոլոր հայ քրիստոնյաները: Հիսուսը բազմաթիվ տանջանքների միջով անցավ, նույնիսկ մարդկանց համար խաչվեց, սակայն ի՞նչ է կատարվում այսօր....Աշխարհը լցվել է բազմաթիվ վատ մարդկանցով, ովքեր պաշտում են սատանային, և ցավոք նրանց թիվն օր-օրի ավելանում է, աջ ու ձախ հայտնվում են այդ սատանիստական նշանները, խոսքերը, բազմաթիվ հայտնի երգերում կան սատանային նվիրված հատվածներ, որոնք միայն դառնում են այդպիսին, երբ երգը լսում ենք հակառակ ուղղությամբ....չնայած մարդ արարծը չի հասկանում դա, սակայն ուղեղը ընկալում է ամեն ինչ, եւ աստիճանաբար մարդիկ դառնում են վատը...սակայն այսօր չեմ ուզում դրա մասին խոսել, այսօր Սուրբ Ծնունդն է, եւ ով հավատում է Հիսուս Քրիստոսին, այսօր պետք է հասկանա որքան կարեւոր օր է իր համար....
Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Հետաքրքրիր է, որ ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Երեկեկեղեցիներում կային բազմաթիվ մարդիկ, յուրաքանչյուրը հաստատ գոնե մեկ ցանկությամբ մտնում էր եկեղեցի, մոմ վառում, դրանով քիչ թե շատ քավում իր մեղքերը: Իսկ Աստված բարի է, ինձ թվում է բոլոր այն մարդիկ, ովքեր հավատում են Աստծուն ու փորձում են հեռու մնալ բոլոր տեսակի մեղքերից, անպայման կներվեն ՆՐԱ կողմից:
Դե ինչ, այսօր կարելի է օրը սկսել աղոթքով, Սուրբ Ծննդյան առթիվ գցված սեղանի շուրջը նստելիս մի մոռացեք ինչի համար եք այսօր հավաքվել, մի մոռացեք Քրիստոսին, մի մոռացեք այսօր եւ երբեք, նա է Ձեր միակ փրկիչը, հիշեք, որ եթե նույնիսկ աշխարհը փոխվի եւ պաշտի սատանյին, պետք է հավատարիմ մնալ ձեր Սուրբ կրոնին, որովհետև Դուք ձեր քայլերի համար պատասխան եք տալու միայն Աստծուն: ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ, ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ:
Իսկ այս նկարը ինձ վրա բավականին լավ տպավորություն է թողել, տեսեք ինչ բարի նկար է :)
Եւ վերջում հատուկ ադմինոստրատորների կամ մոդեռատորների համար, մի քանի տող վերցրված է հայկական կայքից, դրանով ուղղակի փորձել եմ տեղեկացնել մարդկանց թե ինչ է իրենից ներկայացնում Սուրբ Ծննունդը եւ ինչու է այն նշվում հունվարի 6-ին, իսկ մնացած մեծ մասը` հեղինակային է :)) Տեղ գտած սխալների համար էլ կներեք :))
Արամ ))
2014-01-06 01:23:23Երևակայող--007
2014-01-06 01:23:55Արամ ))
2014-01-06 01:24:14Երևակայող--007
2014-01-06 01:25:06Արամ ))
2014-01-06 01:26:18Երևակայող--007
2014-01-06 01:29:52Արամ ))
2014-01-06 01:30:36Երևակայող--007
2014-01-06 17:48:16Lian
2014-01-06 10:19:12A....A
2014-01-06 13:50:38Lian
2014-01-06 16:24:56պրն բրոյլ
2014-01-06 10:36:24Արամ ))
2014-01-06 13:26:10Երևակայող--007
2014-01-06 17:46:24պրն բրոյլ
2014-01-06 17:50:31Maria H.
2014-01-06 11:11:22Lilith!!!
2014-01-06 11:37:02anchapahasik♥
2014-01-06 12:43:37A....A
2014-01-06 13:50:03-L.(-EsAyAn...(
2014-01-06 13:58:41E/☻,
2014-01-06 15:10:01Երևակայող--007
2014-01-06 17:48:04Երևակայող--007
2014-01-06 17:58:21NELLI
2014-01-06 18:00:52E/☻,
2014-01-06 18:01:06Երևակայող--007
2014-01-06 21:48:52كناريك
2014-01-06 15:25:31Tatosyan;)-եկելա
2014-01-06 16:29:17Երևակայող--007
2014-01-06 17:47:48>))>>
2014-01-06 17:59:45NOM4778
2014-01-06 18:06:14Երևակայող--007
2014-01-06 21:48:19Երևակայող--007
2014-01-06 21:48:34sssooo
2014-01-06 18:06:38Երևակայող--007
2014-01-06 21:48:39Երևակայող-007
2015-01-05 19:01:03-L.(-EsAyAn...(
2015-01-05 19:03:35Երևակայող-007
2015-01-05 19:04:26-L.(-EsAyAn...(
2015-01-05 19:05:21Երևակայող-007
2015-01-05 19:05:38卐
2015-01-05 19:03:57Երևակայող-007
2015-01-05 19:04:37