Copy SMS

Դռները բացվում են

Դռները բացվում են - խելագարություն , հանգստություն , վախճան


Եվ շնչահեղձ , այլևս իր գիտակցությանը չհնազանդվող ձայնով նա երգեց կյանքի հիմնը , իսկ կոկորդից ոչ մի հնչյուն դուրս չէր գալիս:Անտեսանելի մի նվագախումբ խլեց այն և շարունակեց :

՛՛Նրանք որտե՞ղից գիտեն , թե ինչ պիտի նվագեն:Չէ՞ որ մենք փորձ չենք արել:Միա՜յն թե առանց սխալվելու մինչև վերջ նվագեն՛՛:

Դռները բացվում են - խելագարություն , հանգստություն , վախճան

Բայց նվագախումբը չէր սխալվում.նրանք վստահ էին իրենց վրա:Ինչպիսի՜ հիասքանչ երաժշտություն:Նա զվարճանում էր լսելով.

՛՛Սպասիր մի փոքր բարեկամս , ես քեզ կբռնեմ՛՛:

Եվ թափահարելով դիրիժորական փայտիկը , քմահաճորեն պտտելով ղեկը , նավը նետում էր աջ ու ձախ , դեպի ամենավտանգավոր անցումները:

՛՛Ինչպե՞ս ես սրանից գլուխ հանելու ... Իսկ սրանի՞ց՛՛:

Բայց նվագախումբը պատասխանում էր խիզախությամբ ու հանդգնությամբ:


Դռները բացվում են - խելագարություն , հանգստություն , վախճան

Նա սկսեց վախենալ:Դժվար էր դառնում նվագախմբին հետևելը:

Բայց մարմինը վրեժխնդիր էր լինում:Հազի ուժգին նոպաները խանգարում էին ունկնդրել.

-Պիտի լռե՞ս:

Նա բռնում էր իր կոկորդը , բռունցքով հարվածում էր կուրծքը , ինչպես մի թշնամու:

Դռները բացվում են - խելագարություն , հանգստություն , վախճան

Ամբոխը ոռնում էր:Մի մարդ բազուկներով գրկել է նրա մարմինը և սեղմում է : Նա խեղդվում էր:

՛՛Բաց թող ինձ . ես ուզում եմ լսել,ուզու՜մ եմ լսել...՛՛

Ախ միթե՞ վերջ չի լինելու:Ընկի՛ր  մարմին իմ:

Շարունակում էր ետ մղել անտեսանելի թշնամուն...  Վերջապես ազատվեց:


Դռները բացվում են - խելագարություն , հանգստություն , վախճան

Հեռվում երաժշտությունը շարունակ նվագում էր:

՛՛Սպասիր ինձ:Սպասի՛ր ինձ՛՛:

Նա վազում էր նվագախմբին միանալու համար:Հուսահատական նշաններ էր անում նվագախմբին:Վերջապես , թունելից դուրս եկավ:

՛՛Հրաշալի է , չէ՞ :Բայց այս ու՞մը կարող է լինել... Ի՞նչ:Ասում եք , որ դա ի՞մ երաժշտությունն է:Հիմարություն:Ես ընդունակ չեմ:Մի՛ աղմկեք:Այս ի՞նչ ակորդ է ...Իսկ ա՛յս... Ո՛չ , սպասեցեք՛՛:

Կամքն ամբողջապես թուլացավ:Մեղմորեն փակեց աչքերը:Մոլեգնություն , ցավ , ավազանի ամբողջ տիղմը մի վերջին անգամ բարձրանում է ջրի հատակից...

՛՛Բայց ի՞նչ ակորդ է դա:Ինչպե՞ս գուշակել:Պետք է նախքան վախճանը գտնել ելքը...՛՛


Դռները բացվում են - խելագարություն , հանգստություն , վախճան

՛՛Ու՞ր եք դուք , իմ հոգիներ:Ես գիտեմ , որ դուք այստեղ ես , բայց ես չեմ կարողանում բռնել ձեզ՛՛:

՛՛Մենք քեզ հետ ենք՛՛:

՛՛Ես այլևս չեմ ուզում կորցնել ձեզ:Ես ձեզ այնքա՜ն եմ փնտրել՛՛:

՛՛Մի տանջիր քեզ:Մենք չենք լքի՛՛:

՛՛Հորձանքն տանում է ինձ՛՛:

՛՛Այն գետը , որ տանում է քեզ , մեզ էլ կտանի քեզ հետ՛՛:

՛՛Ու՞ր ենք գնում մենք՛՛:

՛՛Այնտեղ , ուր պիտի միանանք՛՛:

՛՛Շու՞տ կլինի դա՛՛:

՛՛Նայիր՛՛:

Դռները բացվում են - խելագարություն , հանգստություն , վախճան

Տեսավ իր եզերքից դուրս հորդած գետը:Հորիզոնի խորքից ասես դեպի նա էր վազում արծաթե կոհակների մի շարան , որենք դողդողում էին արևի տակ:Օվկիանոսի աղմուկը...

՛՛Այս Նա՞ է՛՛:

՛՛Նա է ՛՛՞

՛՛ Ահա այն ակորդը , որ ես փնտրում էի..Բայց այս վախճան չէ՞:՛՛

Դռները բացվում են:

Դռները բացվում են - խելագարություն , հանգստություն , վախճան

Նյութը ՛՛Ժան-Քրիստոֆ՛՛ գրքից,հեղինակ Ռոմեն Ռոլան

16

19

3006

  • --- ---
    2014-01-11 21:13:51
    (բռավո) (լավ) լավն էր
    • ÐistanŦ
      2014-01-11 21:14:13
      ապրես Լիլս :) (ծաղիկ)
  • Lian
    2014-01-11 21:36:37
    ՛ Ահա այն ակորդը , որ ես փնտրում էի..Բայց այս վախճան չէ՞:՛՛ (լավ) :) (ծաղիկ)
    • ÐistanŦ
      2014-01-11 21:37:14
      ապրեես (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) :)
      • Lian
        2014-01-11 21:37:34
        դուն ալ (ծաղիկ) :)
      • ÐistanŦ
        2014-01-11 21:37:55
        (ժպիտ) (ծաղիկ)
  • ✵YoUnG BoY ✵
    2014-01-11 21:42:22
    (լավ)
  • IT IS EMPTY
    2014-01-11 22:28:03
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) շատլավներ
    • ÐistanŦ
      2014-01-12 19:06:03
      ապրես :) (ծաղիկ)
  • sssooo
    2014-01-11 22:53:40
    Եվ թափահարելով դիրիժորական փայտիկը , քմահաճորեն պտտելով ղեկը , նավը նետում էր աջ ու ձախ , դեպի ամենավտանգավոր անցումները: ուղակի հրաշալի էր ես տողը (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) շատ լավն էր ոնցոր ոչ թե գեղեցիկ պատկերացման արտահայտում լիներ այլ թունդ համեմատության էր նման
    • ÐistanŦ
      2014-01-12 19:06:17
      ապրես Սոն ջան :) (ծաղիկ)
  • ✖Madness✖
    2014-01-12 13:23:33
    շատ եմ լսել ռոմեն ռոլանի կոնկրետ այս գրքի մասին :) կփորձեմ ձեռք բերել,շնորհակալություն :)
    • ÐistanŦ
      2014-01-12 19:06:45
      :) (ծաղիկ) Հմայված հոգին էլ ա լավը (լավ)
      • ✖Madness✖
        2014-01-12 20:50:13
        դա կարդացել եմ :)
      • ÐistanŦ
        2014-01-12 20:51:14
        :) (ծաղիկ)
  • Արամ ))
    2014-01-12 15:29:41
    Քրսիտաֆորի ոճը լռիվ ուրիշա.ֆոտոշարքը.
    • ÐistanŦ
      2014-01-12 19:06:55
      ահա :) (ծաղիկ)