Copy SMS

Վեճեր, խնդիրներ, դժվարություններ....

Վեճեր, խնդիրներ, դժվարություններ.... - Խնդիրներ, վեճեր, մարդիկ, մահ, սթրես, դժվարություններ, կյանք


Երբեմն այս ամենից ազատվելու ամենահեշտ միջոցը, որը գալիս է մարդու գլխին ՝ մահն է: Այո, լույս աշխարհ գալը, և ապրել մարդկանց մեջ արդեն իսկ բարդ է, սակայն կրկնակի անգամ բարդ է երբ ընկնում ես խնդիրների առջև: Խնդիրներ, որոնք մտքումդ են միշտ, անգամ քնելու ընթացքում: Իսկ խնդիրները գալիս են ամենաթեթև շարժումներից...

Ընտանեկան խնդիրները, երբ դու քո շրջապատի մեջ չես կարողանում լինել ազատ, ժպտալ այնպես, ինչպես մյուսները, այն խնդիրները, որոնք մինչև կոկորթդ խեղդում են քեզ, հանգիստ չեն թողնում, չես կարողանում լինել այնպես, ինչպես կաս: Երբեմն, այդ խնդիրների պատճառով կարող ես սթրեսի ենթարկվել, իսկ եթե այդ հարվածների հետ մեկտեղ ևս մեկն ու ուժեղն է գալիս...անտանելի է...

Կյանքը տրված է նրա համար, որ դու դժվարությունների միջով անցնես, որպեսզի քեզ լիարժեք մարդ զգաս: Աշխարհում չկա մի մարդ, ով դժվարություններ չի ունեցել, կամ չունի: Չկա մի անձվարություն, ով չունենա խնդիրներ, եթե անգամ, այդ խնդիրների մասին գիտի միայն նա...

Իսկ վեճերը, բոլոր այն մարդկանց հետ, ում սիրում ես, ավելի վատ վիճակի մեջ ես հայտնվում, քան թվում է: Անտանելի է, երբ չկա այն մեկը, ում հետ կարող ես լիովին կիսվել, պատմել քո խնդիրների մասին, ով կօգնի քեզ, ձեռք կմեկի: Անտանելի է, երբ այդ խնդիրները պահում ես մեջդ, որ մի օր բաժակի վերջին կաթիլը կլցվի, ու այդ դժվարություններից դուրս չգալու համար կգրանցվի ևս մեկ մահ....

Հ.Գ. Սա պարզապես իմ մտքերն են, այն կապ չունի ո՛չ իմ, ո՛չ էլ իմ ծանոթ/ընկերների հետ :) 

Հաճախ ժպտացե՛ք :)


4

5

1355