Copy SMS

Մանկություն, հիշողություններ...

Մանկություն, հիշողություններ... - մանկություն, հեղինակային, հետաքրքիր

 

Ախ, որքան է պատահում, հիմնականում ամռանը, երբ տուն գնալիս` բակում մի պահ հիշողություններն են ինձ շրջապատում: Այդ ժամանակ ես հիշում եմ իմ մանկության օրերը, իմ հին ընկերներին, հին ու երջանիկ պահերը, երազում եմ, նորից այդ օրերը ետ գան, ավաղ, այն արդեն ավարտել է, ավարտել է ու թողել բարի հուշեր: Բակի ամեն անկյունինչ որ հիշողություն է արթնացնում, ինչոր պահեր են զարթնում նորից, ու կարծես ինձ տանում են ետ, ցավոք, միայն մտքերս են կարողանում ետ գնալ.... Որքան պարզ էր ու մաքուր ամեն ինչ, որքան հաճելի է դա, որքան հաճելի է հիմա մարդկանց կեղծ դեմքերից հետո հիշել մաքուր ու պարզ հայացքները....Որքան հաճելի էր առաջին սերը, առաջին անհասկանալի զգացողությունը, և որքան տհաճ էր առաջին սիրուց հետո արտասվելը :Մանկություն, հիշողություններ... - մանկություն, հեղինակային, հետաքրքիր Չնայած որ այդ պահը ես ժպիտով եմ հիշում :)

Մանկություն, հիշողություններ... - մանկություն, հեղինակային, հետաքրքիր

Ուղղակի հիասքանչ էին դպրոցական տարիները, առաջին ընկերները, որոնք այսօր դարձել են երկրորդական մարդիկ ինձ համար, ես էլ նրանց համար, բայց....այնքան լավ էինք անցկացնում այդ մարդկանց հետ մեր օրերը: Որքան լավ էր կյանքը բակում, բոլորս ուղղակի խաղում էինք, վայելում մեր մանկությունը, չգիտակցելով անգամ, որ տարիներ անց մենք ուղղակի երազելու ենք այս պահերի համար, չէինք գիտակցում նաև, որ աշխարհը կեղծիքով է լցված և որ շուտով գալու են ժամեր, որ մենք ուղղակի ատելու ենք կյանքը.... Չէինք գիտակցում, որ այդ պահին մեր կողքը գտնվող մարդկանցից շատերը ուղղակի հեռանալու են մեր կյանքից, որ գտնելու էին ինչ որ դիմակ ու փոխվելու էին հավերժ......Երանի իմանայի որտեղ են այդ դիմակները, որտեղից դրանք գտան նրանք, և ինչու ոչ, որտեղից գտա այդ դիմակը նաև ես.......

Մանկություն, հիշողություններ... - մանկություն, հեղինակային, հետաքրքիր

Մանկության տարիները լավագույն տարիներն էին մեր համար, մենք այդ ժամանակ էինք գիտակցում թե ինչ է կյանոը, կարելի է ասել քիչ թե շատ կյանքի դասեր էինք անցնում, կյանքի փորձ ձեռք բերում....Այ, դասեր ասեցի ու նորից հիշեցի մեր դպրոցը, դասերը, անմոռանալի պահերը: Այդտեղ ուուցիչները մեզ այնքան կյանքի դասեր էին սովորացնում, այո, ո'չ միայն առարկաներն էին բացատրում, այլ նաև ամեն մեկը մեզ ինչ որ չափով մեզ օգնում էր հասկանալ ինչ է կյանքը, ինչ սպասել նրանից, և ինչպես պայքարել կյանքում: Մենք պատրաստվում էին գոյության կռվին, պատրաստվում էինք կյանքի հարվածներին....Բայց դա մենք հասկացանք միայն այն պահին, երբ մանկությունը կտրուկ ավարտվեց, ու մենք հայտնվեցինք մի աշխարհում,որտեղ չկար ոչ մի մանկական պահ և այլևս չի էլ լինելու, որքան էլ դու դա փորձես հետ բերել, փորձես երակարացնել քո մանկությունը, չես կարող, քանի որ մարդը երբեք էլ չի կարող պայքարել ժամանակի դեմ: Բյաց, մանկությունը ավարտվելուն պես կյանքը չի ավարտվում, հավատացե'ք, գալու է ժամանակ, երբ երանի ենք տալու մեր ջահել կյանքին, ուզելու ենք ետ գալ.....Սակայն ինձ թվում է, որքան էլ երազենք դառնալ պատանի, դրա կրկնակի չափով ցանկանալու ենք դառնալ մանուկ, երեխա..........

Մանկություն, հիշողություններ... - մանկություն, հեղինակային, հետաքրքիր

Գիտե՞ք, ես երազում եմ որ գա ամառը, այդ ամիսներին մենք բոլորս մանկության օրերին վազում էինք դրսում և նույնիսկ գիտեինք որ ժամին արևը որտեղ է լինելու և երբ մեր բակն ու այգին ինչ տեսք է ունենալու....ես մինչ հիմա հիշում եմ դա, ու սպասում եմ նորից իջնել բակ ու զբոսնել իմ հիշողությունների հետ.....Հիշում եմ, մոտ չորս տարի առաջ էր, երբ ես հեռացա իմ մանկությունից, փակեցի այդ դուռը, որպեսզի այդհիշողությունները չկորչեն երբեք: Ցավոք, այդ դուռն այլևս չի բացվելու.....Բարով մնաս, ի'մ մանկություն:

nbsp;

Խոսելու և գրելու այքան բան կա, որ դրա համար երկար ժամանակ կպահանջվի, բայց յուրաքանչյուրս էլ, բնական է, իր սեփական պատկերացումները, հիշողությունները, մանկությունն ու կյանքն ունի....այսքանը երևի բավարար է :))

Եթե կան սխալներ, ապա կներեք :)

SideWays Extra Technologies [SET] CopyRight 2014

14

49

5581

  • Mariam95
    2014-01-25 14:49:12
    Մնաս բարով, վերջին կորուստ, վերջին իմ հույս, սպասում, երազ վերջին... ես հեռանում եմ ամենից, ամեն տեսակ սուտ խաղերից ես չեմ խաղում - բարով մնաք
    • Երևակայող--007
      2014-01-25 14:49:54
      Էս երգը վերջերս գտա, ու ենքան տպավորվեց մոտս.......
      • Mariam95
        2014-01-25 14:50:41
        ես էլ նոր լսեցի, լավն էր շատ,,, Թռիչքը լսիր :)
      • Երևակայող--007
        2014-01-25 14:52:09
        Իրա սաղ երգերն էլ լավն են (լավ) Էտ ոնց որ լսել եմ, հեսա էլի կլսեմ բայց :)
      • Mariam95
        2014-01-25 15:21:03
        :) :) :)
  • NELLI
    2014-01-25 15:12:57
    ինչպես ասում է Բերնարդ Շուն մենքոչ թե դադարում ենք խաղալ որորվհետև մեծանում ենք, այլ մեծանում ենք, որովհետև դադարում ենք խաղալ :)
    • Երևակայող--007
      2014-01-25 18:55:39
      Հետաքրքիր խոսքեր էին, լավն էր (լավ) :) :)
      • NELLI
        2014-02-02 20:58:48
        ասածս ինչ ա...հանիգստ կարաս խաղաս (:| :D
  • Jptacox :)
    2014-01-25 19:04:10
    վաաաաայ մանկությունսսսսս ինչ հավես էր ջան գյուլումը, հայաթում նստող տատիները, պուլպուլակի սառը ջուրը, Լալա տոտան, ամառներըըըըը :'( :'( :'( (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
    • Երևակայող--007
      2014-01-25 19:11:05
      իրոք հավես վախտեր էին, բայց մեր մոտ Լալա տատի չկար (ծաղիկ) :D :D :D Լենա կար :) :)
      • Jptacox :)
        2014-01-25 19:13:14
        Լալան տոտա էր (ուրախ) միատ էլ սեմուշկա ծախող Վարդեր տատի կար (ժպիտ) (ժպիտ) են էլ մեռավ :'( :'( :'( :'( :'(
      • Երևակայող--007
        2014-01-25 19:14:05
        վայ (ախ) O:) :D :D Ափսոս, աչքիս լավ մարդ էր :) ]:) :) :) :) :) :)
  • Jptacox :)
    2014-01-25 19:16:45
    հա մի բաժակը քսանհինգ դրամ էր ծախում, մենակ էր :'( չնայախ հըլը նոր ա պրծնում մնկությունս, բայց լավա որ պրծնումա (բռավո) (բռավո) (բռավո)
  • Lian
    2014-01-25 21:43:08
    ուֆ ,լուրջ պոստա :) էխ,լավ ես գրել,ես երևի միակ մարդն եմ,որ չեմ ուզում մանկությունս հիշեմ,,,,,,ապրի Վարդանը
    • Երևակայող--007
      2014-01-25 21:50:47
      ի, որ պոստս էր անլուրջ՞ (:| :D :D չէ մենակ քո մոտ չի, ու էտ վատ ա, իրոք պետք ա լավ անցնի մանկությունը, բայց..... :(
      • Lian
        2014-01-25 21:51:41
        այ մարդ,մթոմ ուզում էի սրա մեջ չջրիկանայի,մի տխրի,քո բոլոր պոստերն էլ ընտիրություն են ազզ (լավ) :D :D :D :D բայց..... :)
      • Երևակայող--007
        2014-01-25 21:54:18
        հա էտ ուրիշ բան O:) ]:) ]:) ցավոք :( կյանք ա ոչինչ, ամեն ինչ է լինում ա, ուղղակի լավ կլիներ որ սաղի մոտ լավ լիներ :)
      • Lian
        2014-01-25 21:55:36
        բա իհարկե O:) :D :D :D :D այ մարդ,ինձնից զգացվումա՞,որ ես մանկությունից նեղացած անձ եմ (խփո) :D :D :D
      • Երևակայող--007
        2014-01-25 21:57:52
        հա մոտդ շողումներ եմ նկատել (:| :D :D :D
      • Lian
        2014-01-25 21:59:02
        (:| նայի,որ ուղիղ եթերում կրկին սկսեց բացահայտումներ անել (:| :D :D բացահայտումները ստեղ Ռուբենն ա անում,դու ուրիշ գործով ես զբաղվում O:) :D :D :D
      • Երևակայող--007
        2014-01-25 22:04:22
        սա բացահայտում չէր, սա շուտվա տեղեկություն էր O:) , երկրորդն է, լռիվ դու ոնց որ խառնում ես սաղ :@ :D :D :D :D
      • Lian
        2014-01-25 22:05:05
        լավ եմ անում (:| :D
      • Երևակայող--007
        2014-01-25 22:10:05
        հա, տենց՞ O:) լաաաաավ, առ քեզ ;) ;) ;) մի հատ է ;) , ստացար՞ (դեմք) :D :D :D :D :D :D
      • Lian
        2014-01-25 22:11:48
        O:) դու բարով խերով արի,քո հալը կտենաս,հիմա ես բարի կգտնվեմ ու կլռեմ O:) :D
      • Երևակայող--007
        2014-01-25 22:14:44
        բայց չդիմացար ու չլռեցիր (ծաղիկ) :D :D :D
      • Lian
        2014-01-25 22:15:20
        հա,բայց ստեղ զուսպ եմ O:) :D :D :D :D
  • Մարի
    2014-01-26 02:42:47
    Կլանված կարդում էի O:) ապրես
  • http://www.youtube.com/watch?v=l96qO1-24Mc :) :) :) iskakanich KAYFUYEM ER