Copy SMS

Մի՞թե գերեզմանը այդպես խանդոտ պահում է իր ավարը

Մի՞թե գերեզմանը այդպես խանդոտ պահում է իր ավարը - ոչինչ , չի , մնա


Փրկչի մարմինը ընկավ ձեզ համար,առավ իր վրա աշխարհի մեղքերը ու կործանվեց ձե՛ր մեղքերի պատճառով:Դուք հավաքվել եք ճաշակելու այն զոհը , որ բերված է ձեզ , և մաղթանք մատուցանելու առ աստված:Եվ ես գիտեմ , որ առավոտյան , երբ դուրս եկաք տնից , ճաշակելու Փրկչի մարմինը , ձեր սրտերը լի էին հրճվանքով , և դուք հիշում էիք որդի -աստծու տառապանքները , որ մեռավ հանուն ձեր փրկության:

Բայց ձեզանից ո՞վ է մտածել հայր -աստծու տառապնքների մասին , որը խաչելության տվեց իր որդուն:Ձեզնից ո՞վ է հիշել հոր տառապանքները , որ երկնային գահից նայում էր:

Մի՞թե գերեզմանը այդպես խանդոտ պահում է իր ավարը - ոչինչ , չի , մնա

Ես այսօր նայում էի ձեզ,երբ դուք քայլում էիք հանդիսավոր երթով , և տեսա , թե ինչպես ձեր հոգում ուրախանում էիք , քանզի թողություն էր լինում ձեր մեղքերն , և հրճվում էիք ձեր փրկության համար:Եվ ահա ես աղաչում եմ ձեզ.հապա միտք արեք , թե ինչպիսի գնով է այդ ձեռք բերված: Մե՜ծ է գինը:Այն առավել է ադամանդի գնից , քանզի արյան գին է...

Ես նայում եմ ձեզ,ձեր անզորությանը , ձեր տխրությանը , նայում եմ փոքր մանուկներին , որ խաղում են ձեր ոտքերի առջև , և իմ հոգին լցվում է տառապանքով , որ նրանք մեռնելու են:Հետո ես նայեցի իմ սիրասուն զավակի աչքերին և տեսա , որ լցված էին արյունով:Եվ ես գնացի իմ ճանապարհով ու թույլ տվի կրելու իր խաչը:

Մի՞թե գերեզմանը այդպես խանդոտ պահում է իր ավարը - ոչինչ , չի , մնա

Եվ ահա՛ , ահա՛ մեղքերի թողություն:Նա մեռավ ձեզ համար , և խավարը կլանեց նրան , նա մեռավ և այլևս հարություն չի առնի , նա մեռավ , և ես այլևս որդի չունեմ:

Ի՛նչ է այդ:Մի՞թե քիչ արյուն է հեղված:Սպասեցեք ձեր հերթին , շնագայլե՛ր:Դուք էլ կկշտանաք:

Դու՛ք սպանեցիք նրան , դու՛ք :Եվ ես թույլ տվի այդ , չցանկանալով ձեր մահը:Իսկ հիմա , երբ դուք մոտենում եք կեղծ փառաբանությամբ և պիղծ աղոթքներով , ես զղջում եմ իմ խելագարության համար:Լավ կլիներ , որ դուք աղտոտվեիք արատներով և արժանանայիք հավիտյան անեծքի , և նա կմնար կենդանի:Արժե՞ր միթե ձեր ժանտ հոգիների փրկության համար վճարել այդպիսի մի փրկագին:

Մի՞թե գերեզմանը այդպես խանդոտ պահում է իր ավարը - ոչինչ , չի , մնա

Բայց ուշ է , շա՜տ է ուշ:Ես կանչում եմ , իսկ նա չի լսում ինձ:Բախում եմ նրա գերեզմանը , բայց չի արթնանում:Միայնակ կանգնած եմ անապատում և հայացքս ուղղում եմ արյունով ողողված հողին , ուր թաղված է իմ աչքերի լույսը , ուղղում դեպի դատարկ ու սարսափելի երկնակամարը:Եվ հուսահատությունը համակում է ինձ:Ես ուրացա , ուրացա նրան , հանուն ձեզ:

Եվ ահա ձեր փրկությունը:Վերցրեք:Ես այն նետում եմ ձեզ , ինչպես նետում են ոսկորը շների ոհմակին:Խրախճանքի համար վճարված է:Դե ուրեմն մոտեցեք , կերեք , հագեցեք , մարդակերնե՛ր , արնախումնե՛ր ,անգղնե՛ր , որ սնվում եք լեշով:Նայեցե՛ք , ահա զոհասեղանի աստիճաններով հոսում է տաք արյունը:Այն հոսում է իմ որդու սրտից և թափված է ձեզ համար:Լակեցե՛ք , ուրմեն , օծեցե՛ք ձեր դեմքերը այդ արյունով:Քաշ տվեք մարմինը :Նայեցեք թե քանի տեղով է վիրավոր , և ինչպես արյունով լցված են վերքերը , ինչպես դեռ տրոփում է նրա մեջ կյանքը , ինչպես դեռ մաքառում է մահվան տանջանքներում:Դե՛ , վերցրե՛ք , քրիստոնյաներ , վերցրե՛ք և ճաշակեցե՛ք:

Մի՞թե գերեզմանը այդպես խանդոտ պահում է իր ավարը - ոչինչ , չի , մնա

Եվ միայն այդ ժամանակ  տագնապալի լռությունը ընդհատվեց մոլեգին , հիստերիկ հեծկլտանքներով:

Finita la comedia...

Մի՞թե գերեզմանը այդպես խանդոտ պահում է իր ավարը - ոչինչ , չի , մնա
Մի՞թե գերեզմանը այդպես խանդոտ պահում է իր ավարը - ոչինչ , չի , մնա

Նյութը  ՛՛Բոռ՛՛ գրքից , հեղինակ ՝ Էթել Լիլիան Վոյնիչ

34

54

2456

  • ✖Normal is boring✖
    2014-01-25 19:02:43
    "բոռ"-ը ամենալավ գրքերից է,որ կարդացել եմ :)
    • ÐistanŦ
      2014-01-25 19:03:17
      իմ համար էլ :)
  • Jptacox :)
    2014-01-25 19:06:15
    լավ գիրք է, վերջերս եմ կարդացել (ժպիտ) (ժպիտ) կարդինալը պիտի փրկեր իր որդուն :'(
    • ÐistanŦ
      2014-01-25 19:07:05
      երևի :)
      • Jptacox :)
        2014-01-25 19:11:33
        բայց ինչու ոչ՞, երկուսն էլ ողջ կլինեին ու միասին (ծաղիկ) (ծաղիկ)
      • ÐistanŦ
        2014-01-25 19:20:08
        վատ չէր լինի,բայց Արթուրը ներել էր՞ , դժվար ա ,երբ քո ամենահարազատ մարդը քեզ խփում ա :)
      • Jptacox :)
        2014-01-25 19:25:49
        հա ոնցոր ներել էր ինձ թվումա ներել էր, կամ էլ հետո կսպաներ էտ մարդուն
      • ÐistanŦ
        2014-01-25 19:26:58
        արի չորոշենք ինչ կաներ Արթուրը,թող մնա նենց,ոնց որ գրքում ա :)
      • Jptacox :)
        2014-01-25 19:29:34
        թող մնա ուզենք էլ չենք կարա փոխենք
      • ÐistanŦ
        2014-01-25 19:30:05
        հա :)
  • Suzanna
    2014-01-25 19:11:52
    (բռավո) (բռավո) :) :) (բռավո) (բռավո)
  • كناريك
    2014-01-25 20:04:11
    ընիտրություն...պիտի կարդամ սա )
    • ÐistanŦ
      2014-01-25 20:04:37
      :) (ծաղիկ)
  • (լավ) (լավ) (լավ)
  • ⒶⓃⒾ
    2014-01-26 17:50:25
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Madness☽
    2014-02-06 21:18:39
    օրեր առաջ գտա թուղթը,որի վրա նշումներ էի արել այս գրքից,չգիտես ինչու,բայց ուզւոմ եմ վերընթերցել,եթե ուզես,անպայման կարդա սա,հաստատ կհիշես հատվածը ու ինչու հենց էտպես,ուղղակի :) https://note-pad.net/secretlink/9f5d39280235770526c3d5fd6851b932#1
    • ÐistanŦ
      2014-02-06 21:21:27
      :) հիմա կարդամ,ես վերջին մասն եմ մի քանի անգամ վերընթերցել
      • Madness☽
        2014-02-06 21:23:11
        ը՜մ,իսկ ես ուրիշ հատվածներ կկարդայի :)
      • ÐistanŦ
        2014-02-06 21:23:57
        Ջեմման խոսքը չավարտեց:Կյանքում ոչ մի անգամ,բացիայն մի դեպքից,երբ Լիվոռնոյում հանդիպել էր Մոնտանելիին իրենց պարտեզի դռնակի մոտ,երբեք այդպիսի անծայր,անսահման տառապանք չէր տեսել մարդկային դեմքին:"Դանթեի դժոխքը",վայրկենապես անցավ նրա մտքով:
      • Madness☽
        2014-02-06 21:26:38
        սպասիր,հիմա կվերադառնամ
      • ÐistanŦ
        2014-02-06 21:29:22
        :)լավ , մի հատված էլ ՝ Մի՞թե երբեք ձեր մտքով չի անցել,այդ թշվառ ծաղրածուն հոգի ունի,կենդանի,պայքարող մարդկային հոգի,որ թաքնված է նրա ծռմռված մարմնի մեջ,հոգի,որ ծառայում է նրան ստրուկի նման:Դուք,որ այդքան կարեկից եք,խղճում եք զանգուլակներով զարդարված այդ ծիծաղելի հագուստի մեջ ամփոփված մարմնին,երբևիցե մտածե՞լ եք արդյոք դժբախտ հոգու մասին,որը չունի նույնիսկ այդ գույնզգույն լաթերը,որպեսզի իր ահավոր մերկությունը ծածկի:Պատկերացրեք,թե ինչպես է նա դողում ցրտից,թե ինչպես է ծվատում այդ ծիծաղը մտրակի նման,ինչպես է դաղում նրան,ասես շիկացած երկաթ:Մի մտածեք,թե ինչպե՜ս է նայում իր շուրջը բարձրացող լեռներին,որոնք չեն ուզւոմ թուլ գալ իր վրա,քարերին,որոնք չեն կամենում իրենց տակ առնել նրան:Նա նախանձում է նույնիսկ առնետներին,որովհետև նրանք կարողանում են սողոսկել իրենց բները և թաքնվել այնտեղ:Ինչու՞ չեք ծիծաղում:Դուք հումորի զգացողություն չունեք:
      • Madness☽
        2014-02-06 21:35:26
        -գիտե՞ք ինչի մասին եմ մտածում:Դուք միանգամայն իրավացի եք,իմ կյանքը խեղաթյուրված է:բայց ախր ամեն օր չես հանդիպի այնպիսի կնոջ,որն արժանի լինի քո...սիրույն:Իսկ ես շատ ու շատ ամեն տեսակ փորձություններ եմ կրել,վախենում եմ...-ինչի՞ց:-Խավարից:Երբեմն պարզապես չեմ կարողանում գիշերը մենակ մնալ:Հարկավոր է,որ մի կենդանի շունչ լինի կողքիս:Խավար,դժոխային հավախ է չորս կողմը:Ո՛չ,ո՛չ:Ես դժոխքից չեմ վախենում:Դժոխքը մանկական խաղալիք է:Ինձ սարսափեցնում է ներքին խավարը....այնտեղ ոչ լաց կա,ոչ ատամների կռճտոց,միայն լռություն է...մեռելային լռություն:....Նրա բիբերը լայնացան,լռեց:Ջեմման,շունչը պահած,սպասւոմ էր:-Երևի մտածում եք,թե սա ինչ երևակայություն է:Այո՛,Դուք դա չեք հասկանա ի երջանկութոյւն Ձեզ:Իսկ ես կխելագարվեմ: Ես այնքան էլ անտանելի չեմ,որքան,գուցե թվում է առաջին հայացքից:
      • ÐistanŦ
        2014-02-06 21:39:10
        հիմա նորից նույ տպավորությունն եմ ստանում,ինչ որ առաջին անգամ կարդալուց,ու միշտ սենց կլինի,,հատկապես երբ որ քո ու հերոսի մեջ նմանություններ ես գտնում
      • Madness☽
        2014-02-06 21:39:47
        ես ոչինչ չեմ ասի
  • mariam.zakyan
    2014-02-12 13:43:16
    լավն երրր (ժպիտ)
  • ......
    2014-07-26 16:35:33
    ափսոս էս գիրքը էն տարիքում եմ կարդացել, որ էնքան խորը չեմ մտել մեջը, բայց շատա դուր եկել...
    • 2014-07-26 16:36:42
      ես անպայման հետո էլ կկարդամ,հետաքրքիրա ինչքանով կփոխվի ընկալելու ձևը
      • ......
        2014-07-26 17:57:02
        պլաններումս շատ գրքեր կան, բայց կաշխատեմ վերընթերցել,,, երևի յոթերորդ կամ ութերորդ դասարանում եմ կարդացել