Copy SMS

ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐ

ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐ - ՏՈՆՏ,ՇՆՈՐՀԱՈՐ,ՀԱՅ, ԶԻՆՈՐ



Նորիկ Ղազարյան




ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐ - ՏՈՆՏ,ՇՆՈՐՀԱՈՐ,ՀԱՅ, ԶԻՆՈՐ


Սոկրատ և Արեգնազ Ղազարյանների ընտանիքում 1951թ.սեպտեմբերի 15-ին ծնվեց նրանց որդին` Նորիկը: Դեռևս դպրոցում Նորիկը պարտաճանաչությամբ ու համեստությամբ, մեղմ ու հանդարտ բնավորությամբ, ընկերներին օգնելու պատրաստակամությամբ ու բոլորի նկատմամբ հարգալից վերաբերմունքով դարձավ դասընկերների և ուսուցիչների սիրելին:


Դպրոցն ավարտելուց հետո Նորիկը ընդունվեց, այնուհետև հաջողությամբ ավարտեց Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը: Նրան վտահվեցին հայրենի գյուղում ձեռնարկված շինարարական աշխատանքները: Սակայն արցախյան պատերազմը խառնեց բոլոր խաղաթղթերը: ՆորիկՂազարյանը սկզբում մասնակցեց Երասխավանի պաշտպանական մարտերին, այնուհետև մեկնեց Մարտակերտ: Շարքային զինվորը կարճ ժամանակում դարձավ վաշտի հրամանատար:


Կարճ ժամանակում ազատագրվեցին Մարտակերտի շրջանի Հակոբ Կամարի, Տոնաշեն, Մաղավուզ, Մատաղիս գյուղերը: Թալիշը դարձավ վերջինը: Նորիկը նահատակվեց ամենագեղեցիկ ամսին`1994թ. ապրիլին:


ՓԱՌՔ ՔԵԶ  ԶԻՆՎՈՐ, ՈՐ ՄԻԱԿԴ, ՄԻԱՄՈՐԻԿԴ ՃԱԿԱՏԴ ԼՈՒՍԱՊՍԱԿՈՎ ԶԱՐԴԱՐԵՑԻՐ....


Վազգեն Սարգսյան


ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐ - ՏՈՆՏ,ՇՆՈՐՀԱՈՐ,ՀԱՅ, ԶԻՆՈՐ


Վազգեն Սարգսյանը ծնվել է Արարատ գյուղում։ Գյուղի միջնակարդ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է ֆիզիկական կուտուրայի հայկական պետական  ինստիտուտը (1976-80)։ 1979-83-ը աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ իր հարազատ Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1983-1986 թթ.-ին եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտմիության քարտուղարը։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես հրապարակախոսության բաժնի վարիչ (1986-1989 թթ.)։ 1987-ին «Հացի Փորձությունը» գրքի համար արժանացել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակին:



ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐ - ՏՈՆՏ,ՇՆՈՐՀԱՈՐ,ՀԱՅ, ԶԻՆՈՐ


1990-1992-ին«Երկրապահ » կամավորական ջոկատների հրամանատարն էր և Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1991-92-ին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ 1992-93-ին՝ ՀՀ նախագահ խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։ 1993-ից՝ «Երկրապահ» կամավորական միության նախագահ, 1993-95-ին՝ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար, 1995-99-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար։ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։


Սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցաց ահաբեկչական գործողության ժամանակ:

Ահա թե ոնցեն սպանում.....

 


Վազգեն Սարգսյանը 1999-ին հետմահու արժանացել է ՀՀ հերոսի կոչումը:



ՎԱԶԳԵՆ Ա (Լևոն-Կարապետ Աբրահամի Պալճյան)


ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐ - ՏՈՆՏ,ՇՆՈՐՀԱՈՐ,ՀԱՅ, ԶԻՆՈՐ


 


Ծնվել է 1908թ. հոկտեմբերի 3-ին ք. Բուխարեստ (Ռումինիա)։


1937թ. ավարտել է Բուխարեստի համալսարանը։ 1929–43թթ. դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում։ 1951թ. օծվել եպիսկոպոս։


1955թ. ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Մեծ է ավանդը Հայ Եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական կապերի ընդլայնման ասպարեզում։ Սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և Հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով շուրջ 30 հովվապետական այց է կատարել Հայ Եկեղեցու թեմեր, հանդիպել քույր եկեղեցիների հովվապետների հետ։


1988թ. փետրվարի 25-ին Արցախը ՀՀ հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի դարձրել արցախահայության ձայնը։ Վերահաստատել է Հայ Եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը։ Ծավալել է եկեղեցաշին-վերականգնողական մեծ աշխատանք։


Վախճանվել է 1994թ. օգոստոսի 18-ին։ Թաղված է Ս. Էջմիածնի Մայր Տաճարի առջեւ։ ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ։ Պարգեւատրվել է ԽՍՀՄ եւ Ռումինիայի շքանշաններով, Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո-Կյուրիի անվ. ոսկե մեղայով։ Վազգեն Ա անունով են կոչվում Վանաձորի թ. 1 միջնակարգ դպրոցը եւ Սեւանի հոզեւոր դպրանոցը։


ՀՀ Ազգային Հերոս (28.07.1994)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։



ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԼԵՔ ԹԱԳՎՈՐԻ


ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐ - ՏՈՆՏ,ՇՆՈՐՀԱՈՐ,ՀԱՅ, ԶԻՆՈՐ


Ծնվել է 1901թ. հունիսի 20-ին ավան Քասաբա (Զմյուռնիա)։


1929թ. հիմնել է «Մասկո» միջազգային ընկերությունը։ 1968թ. հիմնել է «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամը։


Մեծ գումարներ է նվիրաբերել եկեղեցիներին, դպրոցներին, մշակութային միություններին, մարզական ու երիտասարդական կազմակերպություններին, ծերանոցներին, գրադարաններին, օժանդակել տարբեր համալսարաններում հայագիտական ամբիոնների հիմնադրմանը եւ հայկական ծրագրերի իրականացմանը։ Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի պատվո անդամ՝ հիմնադրամին նվիրաբերել է ավելի քան 500 հզ. դոլար, որի մի մասն ուղղվել է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու շինարարությանը եւ ԼՂՀ-ում իրականացվող տարբեր ծրագրերի։


1953–89թթ. եղել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական վարչական ժողովի նախագահ, 1970թ.–ից՝ ցկյանս, 1989թ.–ից՝ պատվավոր նախագահ։ 1994թ. նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Մահացել է 1996թ. հուլիսի 11-ին ք. Դետրոյտ (Միչիգանի նահանգ, ԱՄՆ)։


Պարգեւատրվել է բազմաթիվ պատվո շքանշաններով, արժանացել մի շարք համալսարանների պատվո դոկտորի կոչման։ Նրա անունով կոչվել են փողոցներ Երեւանում, Ստեփանակերտում, Մոնրեալում։ Ստեփանակերտում տեղադրված է նրա արձանը։


ՀՀ Ազգային Հերոս (14.10.1994)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։


ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԳԵՂԱԶՆԻԿ ԱՐՄԵՆԱԿԻ (Չաուշ)


ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐ - ՏՈՆՏ,ՇՆՈՐՀԱՈՐ,ՀԱՅ, ԶԻՆՈՐ


Ծնվել է 1951թ. նոյեմբերի 16-ին գ. Լեռնարոտ (Աշտարակի շրջ., Արագածոտնի մարզ, ՀՀ)։


Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա՝ ստացել գյուղատնտեսական միջնակարգ մասնագիտական կրթություն։ Եղել է Աշտարակի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար, աչքի է ընկել համարձակությամբ եւ ռազմական տեխնիկային տիրապետելու հմտությամբ։


Արցախյան ազատագրական պատերազմի առաջին օրերից մասնակցել է ՀՀ Գորիսի (Կոռնիձոր), Մեղրիի (Նյուվադի), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Իջեւանի, Արարատի (Երասխ) շրջանների ինքնապաշտպանական մարտերին։


Սպանվել է 1990թ. օգոստոսի 29-ին Երեւանում։ Թաղված է Աշտարակի շրջանի Սասունիկ գյուղում։ Ծագումով Սասունի Գելիեգուզան գյուղից էր։ ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996)։


Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։


ՊՈՂՈՍՅԱՆ ՅՈՒՐԻ ՎԱՂԱՐՇԱԿԻ


ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐ - ՏՈՆՏ,ՇՆՈՐՀԱՈՐ,ՀԱՅ, ԶԻՆՈՐ


Ծնվել է 1961թ. ապրիլի 8-ին ք. Կոտովո (Վոլգոգրադի մարզ, ՌԴ)։ Մանկությունը եւ պատանեկությունն անցել է Ստեփանակերտում։ Դպրոցական տարիքից տարվել է սպորտով եւ տեխնիկայով։ Աշխատել է ավտոմեխանիկ։


1983թ. Ստեփանակերտում հիմնել է ավտոնորոգման արհեստանոց, որը հետագայում դարձավ Արցախյան շարժման առաջին զինանոցներից։ Նրա պատրաստած զենքերն առաջին անգամ օգտագործվեցին 1990թ. Հադրութի շրջանում, երբ ադրբեջանցի օմոնականները խորհրդային զորքերի աջակցությամբ ձգտում էին բռնի տեղահանել հայերին։


1991թ. դարձել է 4-րդ վաշտի հրամանատար։ Մարտերում բազմիցս իրեն դրսեւորել է որպես հմուտ հրամանատար, խիզախ մարտիկ, հետախույզ եւ սակրավոր։ Որպես ջոկատի հրամանատար մասնակցել է Կիչանի, Սրխավենդի, Էդիլուի, Խրմանջուղի մարտերին։ Իր զրահամեքենայով Խանաբադի եւ Ասկերանի շրջանի մարտերում ոչնչացրել է թշնամու զրահատեխնիկան։


1992թ. հունիսի 12-ին զոհվել է Ասկերան-Նախիջեւանիկ ճակատագծում։ Թաղված է Ստեփանակերտում։ Պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996)։


Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։


Արցախի Հերոս (հետմահու, 2002)։ Պարգեւատրվել է ԼՂՀ բարձրագույն «Ոսկե Արծիվ» շքանշանով։



ՔԸՐՔՈՐՅԱՆ ՔԸՐՔ ԱՀԱՐՈՆԻ


ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐ - ՏՈՆՏ,ՇՆՈՐՀԱՈՐ,ՀԱՅ, ԶԻՆՈՐ


Ծնվել է 1917թ. հունիսի 6-ին ք. Ֆրեզեո (Կալիֆորնիա, ԱՄՆ)։


Սերում է 1890թ. Խարբերդից ԱՄՆ գաղթած Գրիգորյանների ընտանիքից։


Սպիտակի երկրաշարժից հետո եւ ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան 20 մլն. դոլար։ Առաջին խոշոր հատկացումը՝ 14 մլն. դոլար, կատարել է 1993թ.՝ եռապատկելով «Ձմեռ 1993-94» վառելանյութի եւ ջեռուցման ծրագրի համար սփյուռքահայության հավաքած 7 մլն. դոլարը։ 1996թ. կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնում հավաքված գումարը՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն. դոլար։


2001թ.–ից նրա «Լինս» հիմնադրամը 200 մլն. դոլարի արժողության ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման ուղղությամբ։ «Տրասինդա» Կորպորացիայի նախագահ։


ՀՀ Ազգային Հերոս (27.05.2004)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։


ԱԶՆԱՎՈՒՐ ՇԱՌԼ (Ազնավուրյան Շահնուր Վաղինակի)


ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐ - ՏՈՆՏ,ՇՆՈՐՀԱՈՐ,ՀԱՅ, ԶԻՆՈՐ


Ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում։


Աշխարհահռչակ երգիչ, դերասան։ Շուրջ հազար երգի հեղինակ է, այդ թվում` բազմաթիվ միջազգային հիթերի, նկարահանվել է 60 ֆիլմերում, վաճառվել է նրա երգերի ավելի քան 100 մլն. ձայնասկավառակ։


Մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության 60-ամյակին), «Ինքնակենսագրություն» երգերը։


1988թ. Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո հիմնել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009թ. մայիսից Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է եւ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ։ ՀՀ պատվավոր դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՈ-ում։ 1964, 1996 եւ 2006 թթ. համերգներ է տվել ՀՀ-ում։ Արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգեւների։


ՀՀ քաղաքացի (26.12.2008)։ Գյումրիում կանգնեցված է նրա արձանը, նրա անունով է կոչվում Երեւանի հրապարակներից մեկը։ Պարգեւատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով։


ՀՀ Ազգային Հերոս (27.05.2004)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:


ՌԻԺԿՈՎ ՆԻԿՈԼԱՅ ԻՎԱՆԻ


ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐ - ՏՈՆՏ,ՇՆՈՐՀԱՈՐ,ՀԱՅ, ԶԻՆՈՐ


Ծնվել է 1929թ. սեպտեմբերի 28-ին գ. Դիլենկա (Արտյոմովսկի շրջ., Ուկրաինա)։


Ավարտել է Ուրալյան պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1965-70թթ. եղել է «Ուրալմաշ»-ի գլխավոր ինժեներ, 1971–75թթ.՝ գլխավոր տնօրեն, 1975–79թթ.՝ ԽՄՀՄ ծանր եւ տրանսպորտային մեքենաշինության նախարարի 1-ին տեղակալ, 1979–82թթ.՝ ԽՍՀՄ Պետպլանի նախագահի 1-ին տեղակալ, 1982–85թթ.՝ ԽՄԿԿ ԿԿ քարտուղար, 1985–90թթ.՝ ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նախագահ։


1998թ.–ից ղեկավարում է Կոորդինացիոն խորհուրդը, որը օժանդակում է հայրենական ապրանք արտադրողներին, որը միավորում է 130-ից ավել բնագավառների միություններ եւ ասոցիացիաներ։


1995–99թթ. ընտրվել է ՌԴ Պետդումայի պատգամավոր։ 2003թ. սեպտեմբերին նշանակվել է ՌԴ Ֆեդերալ ժողովի Ֆեդերացիայի խորհրդի անդամ։


Պարգեւատրվել է ԽՍՀՄ եւ ՌԴ շքանշաններով։ Արժանացել է ԽՄՀՄ Պետական մրցանակի (2)։ 1998թ. ք. Սպիտակում կանգնեցվել է արձանը։


ՀՀ Ազգային Հերոս (5.12.2008)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։


 


ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԱԶԱՍՊԻ





ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐ - ՏՈՆՏ,ՇՆՈՐՀԱՈՐ,ՀԱՅ, ԶԻՆՈՐ


Ծնվել է 1908թ. սեպտեմբերի 5-ին ք. Թբիլիսի։ Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը, որտեղ 1934թ. հիմնել եւ ղեկավարել է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։ 1934-41թթ. եղել է նույն համալսարանի աստղադիտարանի տնօրեն։ 1947թ. ընտրվել է Հայկական ԽՍՀ ԳԱ նախագահ եւ ապա վերընտրվել մինչեւ 1993թ., որից հետո դարձել է պատվավոր նախագահ։ 1946թ. հիմնադրել է Բյուրականի աստղադիտարանը, որի անփոփոխ տնօրենն էր մինչեւ 1988թ.։ 1961–64թթ. եղել է Միջազգային Աստղագիտական Միության նախագահ, 1968-70 եւ 1970–72թթ.՝ Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի նախագահ։ Մահացել է 1996թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականում Մեծ Աստղադիտակից ոչ հեռու աստղադիտարանի գերեզմանատանը։ 1950–90թթ. բոլոր գումարումների ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր։ 1989թ. ընտրվել է ԽՍՀՄ ժողովրդական Պատգամավորների Համագումարի պատգամավոր։ ԽՄՀՄ ԳԱ անդամ (1953)։ Ընտրվել է 20-ից ավելի ակադեմիաների պատվավոր անդամ, մի շարք արտասահմանյան համալսարանների պատվավոր դոկտոր։ Արժանացել է Ստալինյան մրցանակի (2), ՌԴ Պետական մրցանակի եւ ԽՍՀՄ ԳԱ Մ. Լոմոնոսովի անվան ոսկե մեդալի։ ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս։ Սահմանվել է Վ. Համբարձումյանի անվան ՀՀ Նախագահի միջազգային մրցանակ աստղագիտության բնագավառում։ ՀՀ Ազգային Հերոս (11.10.1994)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։



ԳՈՐԳԻՍՅԱՆ ՄՈՎՍԵՍ ԳԵՎՈՐԳԻ


ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐ - ՏՈՆՏ,ՇՆՈՐՀԱՈՐ,ՀԱՅ, ԶԻՆՈՐ


Ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին ք. Երեւան։ 1984թ. ավարտել է Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։ 1986–87թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։
1987թ. Ազգային ինքնորոշում միավորման անդամ եւ նրա «Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր-խմբագիր։ 1988թ. մայիսի 28-ին Երեւանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշ։ 1989թ. «Անկախության բանակի» հիմնադիրներից է ։ 1989թ.–ից հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով։ Արցախյան շարժման սկզբին հանրահավաքներում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը։ 1990թ. հունվարի 18-ին վիճակը կտրուկ սրվեց Արարատի շրջանի՝ Նախիջեւանին սահմանամերձ գոտում, ադրբեջանական զինյալներն իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը։ Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրեցին թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավվեցին մեծ քանակությամբ զինամթերք։ Մովսեսը ջոկատով գրոհեց բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվեցին, սակայն նա զոհվեց։ Թաղված է Ծիծեռնակաբերդում։ ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։



ՄԵԼՔՈՆՅԱՆ ՄՈՆԹԵ ՉԱՌԼԶԻ (Ավո)





ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐ - ՏՈՆՏ,ՇՆՈՐՀԱՈՐ,ՀԱՅ, ԶԻՆՈՐ


Ծնվել է 1957թ. նոյեմբերի 25-ին ք. Վայսիլիա (Ֆրեզնոյի մոտ, Կալիֆորնիա, ԱՄՆ)։


1978թ. ավարտել է Բերկլիի (Կալիֆոռնիա) համալսարանը։ 1978թ. ընդունվել է Օքսֆորդի համալսարան, կիսատ թողել, մեկնել է Բեյրութ, մասնակցել հայկական թաղամասերի ինքնապաշտպանությանը։


1980թ. մայիսից եղել է ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) գլխավոր ռազմական մարզիչ։ 1983թ. հեռացել է ՀԱՀԳԲ-ից եւ հիմնել ՀԱՀԳԲ-Հեղափոխական Շարժում կազմակերպությունը:


1990թ. հոկտեմբերից զինվորագրվել է Արցախի պաշտպանությանը։ 1991թ. սկզբին հիմնել է «Հայրենասիրական» ջոկատը։


1992թ.–ից՝ Մարտունիի պաշտպանական շրջանի հրամանատար։ Մասնակցել է ՀՀ Իջեանի, ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին։ Զոհվել է 1993թ. հունիսի 12-ին գ. Մարզիլուի (Աղդամի մոտ) շրջանում։ Թաղված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Նրա անունով է կոչվում ՀՀ ՊՆ ռազմական վարժարանը։ ԼՂՀ Մարտունի քաղաքում տեղադրված է նրա հուշարձանը։ Նրա մասին նկարահանվել են ֆիլմեր, գրվել գրքեր։


1994թ. Երեւանում ստեղծվել է «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամը։ ՀՀ բանակի փոխգնդապետ (հետմահու, 1994)։ Պարգեւատրվել է ԼՂՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով (հետմահու, 23.11.1993)։ ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996)։


Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։ Արցախի Հերոս (21.09.1999)։


Պարգեւատրվել է ԼՂՀ բարձրագույն «Ոսկե Արծիվ» շքանշանով։


ԿՐՊԵՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԺՈՐԺԻԿԻ


ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐ - ՏՈՆՏ,ՇՆՈՐՀԱՈՐ,ՀԱՅ, ԶԻՆՈՐ


Ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին գ. Արեգ (Թալինի շրջ., Արագածոտնի մարզ, ՀՀ)։


1987–1990թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1990թ. սեպտեմբերից պատմության ուսուցիչ է աշխատել Գետաշենի դպրոցում։ Եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը։


1991թ. ապրիլին ադրբեջանցի հրոսակները եւ խորհրդային զորքերը սկսել են «Կոլցո» գործողությունը, որի նպատակը Գետաշենի ենթաշրջանի հայության բռնի տեղահանումն էր։ Պատանդ է վերցրել այդ գործողության ղեկավար ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի Բաքվի գնդի հրամանատար գնդապետ Մաշկովին։


Զոհվել է 1991թ. ապրիլի 30-ին Գետաշենում։ Թաղված է Արեգ գյուղում, որտեղ կանգնեցված է տուֆակերտ հուշակոթող։ ՀՅԴ անդամ (1990)։ Նրա անունով են կոչվում դպրոց Արեգ գյուղում եւ Կովսական քաղաքում (ԼՂՀ Քաշաթաղի շրջան), փողոց՝ Թալինում, լսարան՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետում, սահմանվել է նրա անվան կրթաթոշակ։ Լույս է տեսել նրա բանաստեղծությունների «Թաթուլ» գրքույկը (1993)։


ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։



ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՋԻՎԱՆ ԶԱՎԵՆԻ





ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐ - ՏՈՆՏ,ՇՆՈՐՀԱՈՐ,ՀԱՅ, ԶԻՆՈՐ



Ծնվել է 1961թ. հուլիսի 6-ին ք. Երեւան։


Ծառայել է ԽՄՀՄ ԶՈՒ-ում՝ Աֆղանստանում եւ պարգեւատրվել «Արիության» մեդալով։


ՀՀ ՆԳՆ Հատուկ գնդի 1-ին վաշտի հրամանատար։ Ակտիվորեն մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի, Տավուշի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի եւ ԼՂՀ Շահումյանի շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին։


1991թ. ամռանը մեկնել է Շահումյան։ Խորհրդային բանակի աջակցությամբ ադրբեջանական օմոնը մտավ Բուզլուխ եւ Մանաշիդ։ Չնայած ուժերի անհամեմատելի գերակշռությանը՝ չհամարձակվեց Էրքեջ մտնել, որովհետեւ վախենում էր Բուզլուխի եւ Մանաշիդի անտառապատ փեշերից սպասվող հարվածներից։ Ջիվանը դիրքից դիրք եւ զինվորից զինվոր անցնելով ղեկավարում էր մարտը։ Նման կազմակերպված դիմադրությունը խուճապի մատնեց ադրբեջանցիներին։ Ջիվանը կազմակերպեց օղակված գյուղից դուրս գալը եւ Վերինշենից դեպի Բուզլուխ, Մանաշիդ եւ Էրքեջ ձգվող ճանապարհների խաչմերուկին նոր դիրքեր գրավելը։ Նա ընկերների հետ դիրքավորվեց Շամփրապտուկի բարձունքը տանող ճանապարհին, փակեց այն։ Նպատակ ունենալով գրավել բարձունքը՝ թշնամին հարձակման անցավ։


1991թ. հուլիսի 20-ին Ջ. Աբրահամյանը Նիկոլայ Հայրապետյանի եւ Վարդան Տերտերյանի հետ ընդունեցին իրենց կյանքի վերջին մարտը։ Թաղված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։


ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996)։


ԱՅՎԱԶՅԱՆ ՎԻՏՅԱ ՎՈՐՈՇԻ


ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐ - ՏՈՆՏ,ՇՆՈՐՀԱՈՐ,ՀԱՅ, ԶԻՆՈՐ


Ծնվել է 1955թ. դեկտեմբերի 29-ին գ. Սպանդարյան (Արթիկի շրջ., Շիրակի մարզ, ՀՀ)։


1977թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկական մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1977–79թթ. աշխատել է ավագ տնտեսագետ Հայշինբանկում, 1981–83թթ.՝ Աբովյանի «Սիրիուս» գործարանում, 1983–88թթ.՝ Երեւանի էլեկտրալամպերի գործարանի հատուկ նախագծային բյուրոյում։


1988թ. աշխատել է «Լազուր» արտադրական միավորումում, ուր կազմակերպել եւ ղեկավարել է «Ղարաբաղ» կոմիտե։ Ամառանոցը թաքստարանի է վերածել՝ արգելված գրականությամբ, թռուցիկներով, պայթուցիկ նյութերով ու զենքերով։ 1989թ. հունվարի 12-ին ձերբակալվել է, շուրջ մեկ ամիս անցկացրել Նուբարաշենի բանտում։ ՀՀՇ 1-ին համագումարում ընտրվել է վարչության անդամ, տնտեսական մասի պատասխանատու։ Հայաստանի երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի առաջին անդամներից։ Կամավորականներին հագուստով, պարենով, զենքով եւ զինամթերքով ապահովման պատասխանատուներից էր։ 1990թ. ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր։


1990թ. օգոստոսի 29-ին սպանվել է Երեւանում։ Թաղված է Երեւանի Քաղաքային պանթեոնում։


ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։


ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԵՐՈԲԻ




ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐ - ՏՈՆՏ,ՇՆՈՐՀԱՈՐ,ՀԱՅ, ԶԻՆՈՐ


Ծնվել է 1932թ. ապրիլի 17-ին ք. Երեւան։


1954թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը։ 1954-58թթ. աշխատել է Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում կոնստրուկտորական խմբի ղեկավար։ 1958թ. ընտրվել է Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանի կուսակցական կոմիտեի քարտուղար։ 1959-61թթ. սովորել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցում։


1962–66թթ. աշխատել է Երեանի էլեկտրատեխնիկական գործարանի տնօրեն։


1966թ. ընտրվել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմի քարտուղար, 1971թ.՝ 2-րդ քարտուղար, 1972թ.՝ ՀԿԿ ԿԿ քարտուղար։ 1974թ. նոյեմբերից մինչև 1988թ. մայիս եղել է ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղար, 1991–99թթ.՝ «Հայէլեկտրամեքենա» գիտարտադրական միավորման գլխավոր տնօրեն։


1999թ. մայիսին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ։ 1999թ. հոկտեմբերի 27-ին զոհվել է Ազգային ժողովում ահաբեկչության ժամանակ։ Թաղված է Կոմիտասի անվան Պանթեոնում։


1974թ. սկսած ընտրվել է ՀԿԿ կենտկոմի, ԽՄԿԿ կենտկոմի անդամ, ԽՍՀՄ IX-XI գումարումների և ՀԽԱՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգեւատրվել է խորհրդային եւ այլ երկրների կառավարական պարգեւներով։ Նրա անունով է անվանակոչվել Երեւանի մետրոպոլիտենը, մարզահամերգային համալիրը, փողոցներ ՀՀ քաղաքներում։


ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 27.12.1999)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։






16

10

6558

  • Lian
    2014-01-28 00:56:55
    Ապրես ՎՈՎ ջան :) Շնորհավոր բոլորիս տոնը
    • 2014-01-28 00:57:37
      Խնդրեմ :)
  • ♣†-M)✪T-yaN)†♣
    2014-01-28 01:59:45
    Apressss,,,menq petqa misht hishenq iranc,vorovhetev iranc shnorhiva vor menq aprum enq Azatagrvac Hayastanum(բռավո) (բռավո) shnorhavorr
    • 2014-01-28 02:23:19
      ՄԵՐՍԻԻԻԻ
  • Կցանկանայի նաև,Արմեն Հովհաննիսյանին ներառեիք,չէ որ երիտասարդ պատանին զոհեց կյանքը,մեր հանգիստ քնի համար....
    • 2014-02-05 23:21:08
      արդեն ուծա բայց լավ կլներ
  • Only God Can Help Me ✙
    2014-02-26 16:24:04
    (բռավո) (բռավո) (բռավո)