Copy SMS

Անցյալի Ստվերները ...


Անցյալի Ստվերները ... - Անդամների բլոգեր  , Հետաքրքիր նյութեր ,


 


Ես սիրեցի քեզ մի օր եւ  այժմ՜ այժմ տառապում եմ ես միայնակ,տառապում քո տված սիրուց , քո խոստումներից ու անդրժելի մեծ կամքից,տառապում որ գեթ մեկ անգամ չես մտածում իմ մասին , որ գեթ մեկ րոպե քեզ չեմ հետաքրքում ես , ողջ եմ ես թե ոչ …ու մեկ է կանցնեն օրեր , տարիներ , ժամանակներ դու հուր հավիտյան կրակ ես վառել իմ սրտում որ չի հանգում , որ անշեջ կրակ է , գիտես թէ ինչ բարդ է զսպել զգացմունքերդ եւ նամակ չգրել ,երբ դու դրանք չես ստանում դա դեռ չի նշանակում ,որ դրանք չեն գրվում,որ կարտում եմ, որ թթվածնի պես հարկավոր ես , որ գոնե գեթ մեկ րոպե ուզում եմ հարբել քեզնով , քո բառերով, որ սիրում ես ինձ , ախ՜ այդ սիրումեմները , հենց դրանք ինձ այսօր ցավեցրեցին եսպես…ամեն գիշեր ինքս ինձնից գաղտնի ասում եմ , որ սիրում եմ քեզ ,լուր արտասվում եւ հիշում , հիշում՜…այդ այգին , այդ առաջին հանդիպման օրը հիշում եմ այնպես պայծառ եւ լուսավոր ասես դա երեկ էր , ասես նորից կգա այդ օրեր , նորից կգան այդ օրերը…որքան եմ երազել սիրել եւ լինել սիրված որքան …սիրեցի եւ զգացի ինձ սիրված այժմ միայնակ նստած եմ բուխարու դիմաց եւ ջերմանում իր հաղորդած տաքությամբ այն ինչ առաջ ջերմանում էի քո խոսքերով…տեսնես դու ինձ  երբեւէ տեսել ես երազներումդ՞  ասում են , երբ մեկը ուժգնորեն , այնպես սիրով կարուտում է քեզ այդ մարդուն տեսնում ես երազումդ , տեսնես ինձ տեսել ես  երբեւէ ՞ ,  իսկ ես քեզ ամեն օր էլ ավելի եմ կարուտում , զղջում ,  տառապում , տխրում , բայց այդ ամենի մեջ այնքան սեր եւ քնքշանք կա , եւ  իրոք …ատել դժվար է ,երբ սիրտդ դեռ կանչում էի նախքին կողպեքի տիրոջը , մոռանալն էլ ավելի , դա նույնն է ինչ մոռանաս այն մարդուն ում ոչ տեսել ես եւ ոչ էլ գիտես ով է , բայց մարդիկ ասում են մորացիր…Ես հասկանում եմ , գիտակցում եմ, որ մենք գտնվում էինք անդունդի եզրին , որ մենք տարբեր մոլորկաներ էինք , բայց ես նաև գիտակցում եմ եւ հիշում ,որ մենք սիրում էինք միմյանց ՍԻՐՈՒՄ՜…դու ունես սիրելիիդ , միակիդ ,իսկ ես դեռ քեզ եմ տեսնում, քեզ եմ տենչում , այն միակիս  ով պետք է լիներ ինձ հետ , ով պետք է լինի ինձ հետ…գիտես  թե որքան եմ տառապել , եւ դեռ որքան եւ որքան եմ տառապում, գիտես  , որ դու ողջ ես իմ աղոթքների շնորհիվ..գիտեիր՞ …գիտես ես զարմանում եմ ինձ վրա , սաստկում ինձ , որ նա քեզ մոռացել է արդեն հայրիկ է դառնում իսկ դու դեռ խենթի պես վազում ես իր հետեւից, բայց ախր հասկացեք ինձ ես նրան սիրել եմ բոլորից շատ՜ եւ ատում բոլորից քիչ՜,ապրել իր շնչով , իր խոսքերով , իրենով …Հայր ինչ պաստախանաու բառ է չէ՞ ամուսնություն, էլ ավելի…ես ինքս ինձ սիրում եմ ցավեցնել ասել , որ նա հայր է արդեն հայր , այն հայրը որը մենք միասին երազել էինք, երազել հեռուն և ապրել միասին , մենք երեքով…իսկ այժմ  փորձում եմ համակերպվել այն փաստի հետ ,որ նա էլ իմը չէ , որ իմ գնացքն արդեն մեկնել է իսկ ես ուղեւորս ուշացել եմ ուշացել , եւ ուշացել եմ իմ կյանքի լուսաբացից , իսկ հիմա վայելում եմ մայրամուտը ..արդեն ինչքան ժամանակ է վայելում եմ միայնակ մայրամուտ…իմ կյանքում շատ՜ շատ՜ են եղել արեւածագեր բայց հավատա ինձ դա պետք չէ ինձ պետք է վայելեմ քեզ հետ  թեկուզ եւ մայրամուտ , վայելեմ գրկեմ , հպվեմ քեզ , զգամ բույրդ , շունչդ , զգամ թէ ինչպես է բաբախում սիրտդ, ինչ է մեծ բան եմ ուզում՞ միայն գրկել քեզ  եւ  վայելել կյանքս..Ո՜վ մարդիկ ներեք ինձ եթե կհամարեք անպատկառ , ներեք եթե դուք լավն եք  բայց ախ այդ սերը , ախ այդ զգացմունքը կուրացրել է ինձ , թավշյա մետաքսով փակել աչքերս եւ չի թողնում տեսնեմ ավելին քան այդ օրերը, ասես մեկն ինձ ասի ապրիր այդ օրերով դրանք դեռ հուշեր չեն , բայց ախր դրանք էլ  վաղուց չեն կրկնվել հուշեր են , երեւի…երեւի մի օր  այդքան սպասված օրը կգա եւ ես քեզ դուրս կշպրտեմ իմ սրտից , կհանեմ քեզ այնպես ՜այնպես ինչպես դու դա արեցիր…սիրում եմ քեզ… սիրում անյպես ինչպես երբեք ոչ ոքի…ու ինչպես կասեր Բալզակը այն մարդիկ ովքեր չափազանց շատ ուրախություն են ճաշակում անխուսափելիորեն բթանում են եւ ես բթացա      այդ սիրով…


Հեղինակային...

7

6

1973

  • Mr. Young
    2014-01-29 19:27:07
    էս պարագրաֆները մի քիչ կարճ կապեք էլի :) (ծաղիկ)
  • Շնորհավոր առաջին գրառումդ,Բարի Գալուստ Քոփի (լավ) (ծաղիկ)
  • Շնորհավոր առաջին գրառումդ,Բարի Գալուստ Քոփի (լավ) (ծաղիկ)
  • …₰
    2014-01-29 20:57:01
    Լավներ շատ (լավ)
  • Մարի
    2014-01-31 02:58:01
    ապրես (ծաղիկ) ....
  • Lil...
    2014-02-02 14:40:29
    Շնորհակալ եմ :