Copy SMS

Նա բացեց աչքերը մթության մեջ

Նա բացեց աչքերը մթության մեջ - բանաստեղծություններ , նկարներ ,


Երբեմն երկինքը գոռում է, սակայն ձայնը հասանելի է միայն անեղծ մարդկանց: Կա՞ մեկը ով լսել է...

Նա բացեց աչքերը մթության մեջ - բանաստեղծություններ , նկարներ ,Ժամանակը քո ընկերն է քանի դեռ չես փորձել նրանից առաջ ընկնել...




Նա բացեց աչքերը մթության մեջ, ու տեսավ ոչինչ...

Ոչինչ էր նրա տեսածը, նրա լսածը , չկարողացավ տեսնել գույներ, լույսը չտեսավ, ու ինչպես կարող էր նկարել կյանքը ` գույներով... Բայց նկարեց, որովհետև նա էր այն միակը, ով լսե՜ց...
 
Նա չի ատում մարդկանց, նա նրանց չի տեսել, ու չի ճանաչում,,, դա է նրա առավելությունը: Ով մարդ, ինչո՞ւ ատում քո նմանին: 
 

Նա բացեց աչքերը մթության մեջ - բանաստեղծություններ , նկարներ ,


ՄԱՀՈՒԱՆ ՏԵՍԻԼՔ


Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…
Քաղաքներուն մէջ եւ քաղաքներէն դո՛ւրս,
Եւ բարբարոսներն արիւններով կը դառնան,
Մեռելներուն ու ոգեվարներուն վրայէն,
Ագռաւներու բազմութիւններ կ՚անցնին վերերէն,
Արիւնոտ բերաններով ու գինովի քրքիջներով…
Ցամաքահով մը կիսամեռները զայրոյթով կը խեղդէ,
Ու պառաւներու անձայն կարաւաններ
Շտապով կը փախչին լայն ճամբաներէն…։
Գիշերին մէջէն արիւններուն ալիքը կը բարձրանայ,
Ծառերուն հետ շատրուաններ ուրուագծելով,
Ու ամէն կողմէ սոսկումով կը սուրան հալածուած՝
Նախիրները հրդեհուող ցորեաններուն մէջէն…
Փողոցներուն մէջ մորթուած սերունդներ կը տեսնեմ
Եւ ամբոխներ անպատմելի սրածութենէ դարձող,
Արեւադարձային տաքութիւն մը կը բարձրանայ
Հրդեհի տրուած ազնուական քաղաքներէն…
Ու մարմարի ծանրութիւնով իջնող ձիւնին տակ
Աւերակներուն եւ մեռելներուն մենութիւնը կը մսի.
Օ՜, մտիկ ըրէ՜ք սա սայլերուն ճռնչիւնն ահաւոր,
Իրենց վրայ դիգուած դիակներուն տակ,
Ու սգաւոր մարդերուն աղօթքներն արցունքոտ,
Որ կածանէ մը դէպի համայնափոսերը կ՚երկարին.
Մտիկ ըրէ՜ք հոգեվարքներուն ձայները վերջին,
Հովին հարուածներուն մէջ, որ ծառերը կը ջարդէ,
Օ՜, մի՛ մօտենաք, մի՛ մօտենաք, մի՛ մօտենաք,
Չըլլայ որ մօտենաք գերեզմանոցներուն եւ ծովուն,
Կարմիր ջուրերուն վրայ նաւեր կը նշմարեմ հեռուն,
Մեռելներու կուտակումներ անոնց մէջ կան,
Ու ցաւէն գալարուող ալիքներուն վրայ
Գանկեր ու սրունքներ ինծի կ՚երեւան…
Մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք
Փոթորիկին գոչը ծովուն ալիքներուն մէջ,
Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…
Մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք
Մահաձայն ոռնումը զարհուրեալ շուներուն,
Հովիտներէն ու գերեզմաններէն ինծի հասնող,
Օ՜, պատուհանները փակեցէ՛ք ու աչքերնիդ ալ,
Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…։

 

Նա բացեց աչքերը մթության մեջ - բանաստեղծություններ , նկարներ ,


ԽԵՂԴԱՄԱՀ
 
Ու գետնափոր նկուղին մէջ քառասուն անձ՝
Արջառներու սարսափահար հօտի մը պէս,
Որ աւազահողմին հարուածներէն կը հալածուի,
Մահուան դիմաց դողահար եւ մէկզմէկ ջախջախելով,
Չորս պատերուն մէջը խաւարչտին՝ խռնուեցանք…։
Ապառաժի լռութիւն մը իր սարսափովը կը ծանրանար,
Շշուկ չի կար, շնչող չի կար, շրթունքները փակ էին,
Եւ ամէնուս նայուածքները քստմնելի եւ դիւային,
Մէկզմէկու վրայ յառած՝ մէկզմէկու մահ կ՚ուզէին…։
Արեւծագէ մը մինչ արեւծագըն յաջորդ,
Այսպէս անձայն եւ անօթի, գերեզմանի քարերուն պէս՝
Մենք մեր մարմնոյն վրայ, մեր սարսափն երկաթեցինք…
Ու մեր թաքուն կատաղանքն եւ կարօտը կոտորելու մտածումով՝
Մեզմէ շատերն սկսան մոլեգնօրէն իրենց մատները կրծոտե՜լ…
Եւ ապառաժեայ լռութիւնը անհունին պէս մեր աչքերուն կ՚երկարէր…։
Բայց արեւին տակ՝ հազարաւոր անասնադէմ բարբարոսներ՝
Բերրի դաշտերն ու գիւղերն աւերելէ դեռ չի յոգնած,
Մեր թաքստոցը փնտռելով՝ մեր մահը դեռ կ՚ուզէին…։
Եւ գետնափորի մութերուն մէջը մահացնոր
Մենք սարսափո՛վ, սարսափո՛վ, սարսափո՛վ է որ լսեցինք
Հրազէնի, նիզակներու, սուիններու եւ սուրերու
Կայծակնապար շառաչիւնն, որ արեւին տակ կը վառէր…
Ու դիակնե՜ր, դիակնե՜ր մեր նկուղին երդիքներուն վրայ,
Արմատախիլ ծառերու պէս, սրսփանքով վար կ՚իյնային,
Հոգեվարքի հռնդիւններ՝ մերթ ամեհի եւ մերթ խուլ՝
Պատերէն ներս, նկուղին մէջ կու գային մեզ ցնորել։
Եւ հողապատ ձեղունէն, որ մեր վրան դագաղի մը պէս կը փակուէր,
Վերը հոսող տաք արիւնը յորդառատ՝ ծակտիքներէն վար սուզուելով…
Սկսաւ ալ կաթի՛լ կաթի՛լ մեր դէմքերուն վրան ծորիլ…։
Բայց նորածին մը նորէն սուր ճիչով մը սկսաւ լալ.
Մեր դաւաճանն անտարակոյս այդ անմեղը պիտի ըլլար.
Որոշման մը, եղեռնի մը, ոճիրի մը յոյսը միայն կար մեզի,
Երբ իր մայրն հեծեծանքով մը, ալ վերջապէս փսփսաց.
 
— Աստուած մեզի թո՛ղ գթայ, ստինքներս պարապ են.
Ա՛լ կաթիլ մը կաթ չունիմ. մինչեւ արիւնս ծծել տուի…։
Ա՛լ կաթիլ մը կաթ չունիմ, ինչ որ կ՚ուզէք, վճռեցէ՛ք…
— Պէտք է խեղդե՛լ,— ըսաւ մէկը իր բազուկն բարկութեամբ մը երկարելով։
— Պէտք է խեղդե՛լ…— փսփսացինք քառասուն անձ նոյն ատեն…
— Նախ եւ առաջ զիս խեղդեցէք եւ յետոյ իմ զաւակս…
— Ձայնը առին, տանիքն արդէն բրիչներով կը փորեն…
— Բոլորս մէկ մատնուեցանք, արդէն տանիքը կը փորեն…
— Արդէն հողը վար կը թափի, լոյսն արդէն կ՚երեւայ…
— Կը պաղատի՜մ, խեղդեցէ՛ք զիս. ահաւասիկ իմ կոկորդս եւ կոկորդն իմ զաւակիս…
 
Ու հայ մայրն իր վզին հետ զաւկին վիզը մութին մէջէն մեզ երկարեց…
Խաւարին մէջ երկու բազուկ օձերու պէս գալարուելէն,
Մանկան վիզը գտնելով՝ ահեղութեամբ մը զայն սեղմեցին…։
Լռութիւնն այս անգամ նկուղին մէջ մրրիկ մ՚էր։
Ես րոպէ մը կարծեցի, որ բոլորս մէկ արժանապէս մահացանք…։
Պահ մը յետոյ խաբուած մարդու հայհուչներով տղմաթաթաւ,
Զգացինք, որ արիւնախում խուժանը յուսահատած կը հեռանար…։
Փրկութի՞ւն էր մեզի համար։ Ստրուկները կը փրկուի՞ն։ Այսպէ՞ս պէտք է փրկուիլ….։
Ու ամէն օր այդ խեղճ կինը կիսամերկ՝ ճամբաներուն վրայ կեցած,
Անծանօթի՛ն, անցորդի՛ն, թշնամիի՛ն եւ օտարի՛ն
—Քղանցքներուն փաթթուելով խենթի մը պէս կ՚աղաղակէ.
— Սա՛ ձեռքերս կը տեսնէ՞ք, կտեսնէ՞ք սա ձեռքերս,
Ես էի որ ասոնցմով, նկուղին մէջ, իմ նորածինս խեղդեցի…
Հաւատացէ՛ք, ես էի որ զայն խեդդեցի, ի՜նչ անարդար մարդեր էք,
Դուք ալ գոնէ զի՛ս խեղդեցէք, իմ ձեռքերս անզօր են.
Ես էի որ նորածինս նկուղին մէջ բոլոր ուժովս խեղդեցի…
Սիրտ չունի՞ք դուք, խեդդեցէ՛ք զիս, իմ ձեռքերս ա՛լ ուժ չունին…։



15

9

1749

  • ✖Normal is boring✖
    2014-01-30 20:23:10
    սիրուն էր ամեն ինչ,իսկ էս նկարը ինչ լավն ա,լրիվ էս ա :) Նա բացեց աչքերը մթության մեջ - բանաստեղծություններ , նկարներ ,
    • E/☻,
      2014-02-01 13:31:59
      մերսի, հա լրիվ ,,, բա որ հակառակ անես՞... :)
      • ✖Normal is boring✖
        2014-02-01 20:55:32
        եթե կարաս,արա
      • Think about........
        2014-02-01 20:56:47
        ուխ հակառակնել լավ կլինի ավելի արդի ես ավելի օրիգինալա
      • E/☻,
        2014-02-01 20:59:56
        չի լինի...
  • I ♥ 1D))(Տաթ♥)
    2014-01-30 20:37:28
    Նա բացեց աչքերը մթության մեջ - բանաստեղծություններ , նկարներ , (լավ)
    • E/☻,
      2014-02-01 20:45:43
      :)
  • PHOTOGRAPHER
    2014-02-01 14:22:09
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • E/☻,
    2014-02-01 20:45:49
    :)