Copy SMS

Իսկ թանաքամանը թափվել էր....


Իսկ  թանաքամանը թափվել  էր.... - Իսկ,   թանաքամանը,  թափվել  էր


Առավոտյան արթացավ , իր սովորության համաձայն կանգնեց պատուհանի մոտ և սկսեց դուրս նայել՝ երազելով, որ իր երազած առավոտը կլինի:Բայց սովոր աչքերը արդեն սովորել էին այդ անսովոր սովորությանը: Նա լուռ դիտում էր մարդկանց, որոնք բոլորը շտապում էին, դա երանելի էր նրա համար . նա էլ էր ուզում շտապել, ինչ-որ տեղ գնալ , որտեղ իրեն կսպասեր մեկը, թեկուզ դա լիներ մի գորշ կատու,,բայց սպասեր:Խուլ հառաչեց և հեռացավ պատուհանի մոտից:Վերցրեց թերթը և մեկ գավաթ թեյ ու փորձեց մի փոքր կտրվել մենակությունից, բայց դա էլ չստացվեց, թեյը վերջացավ, սակայն մենակությունն անգամ մեկ րոպեով չլքեց նրան, կարծես նրա հավատարիմ ընկերը լիներ, որ խոցոտում էր ծերունուն :

Իսկ  թանաքամանը թափվել  էր.... - Իսկ,   թանաքամանը,  թափվել  էր

Մի քանի ժամ լռությունից խեղդված՝ որոշեց դուրս գալ այդ գորշ պատերից և քայլերն ուղղել դեպի այն պարտեզը, որ իրեն այքա՜ն հարազատ էր:Դուրս եկավ, գնաց, նստեց նստարանին և սկսեց դիտել մարդկանց. նրանք կրկին շտապում էին, ա՜խ որքան երանելի էր թվում դա, որքա՜ն:Մի քանի ժամ լուռ հետևեց նրանց, ինչ-որ բաներ հիշեց, մի պահ նրա դեմքին ժպիտ անցավ, աչքերն արցունքոտվեցին և կրկին դատարկությունը տիրեց:Հեռացավ, կրկին փակվեց այդ հարազատ ու նողկալի չորս պատերի մեջ, որ այնքա՜ն բանի էին ականատես եղել՝ անքուն գիշերների, որոնք ուղեկցվում էին ցավից խլացած հնչյուններով, արցունքոտ աչքերի, որոնք բաժանման ու կորստի լուռ կաթիլներն էին, խելագար ճիչերի, որ ուղեկցվում էին թմրությամբ ու լուռ հեկեկոցներով,,, որքա՜ն իմաստուն էին այդ պատերը, չէ՞:


Իսկ  թանաքամանը թափվել  էր.... - Իսկ,   թանաքամանը,  թափվել  էր

Երեկոյան, հազիվ վեր կենալով անկողնուց, ծերունին քայլեց դեպի այն սենյակը, որտեղ չէր համարձակվում մտնել, քանի որ վաղու՜ց այնտեղ էր թաղել իր անցյալը: Ոտքերը դողում էին և՛ ցավից, և՛ հուզմունքից,, սիտը արագ էր զարկում, հոգին արթնացել էր խոր քնից: Դուռը բաց արեց, մոտեցավ իր գրասեղանին, որի վրա դրված էր թղթերի մի մեծ կապոց: Ձեռքերը դողում էին, կարծես շնչահեղձ էր լինում,,, ուզում էր փախչել, բայց ՛՛չէր կարող՛՛: Վերջապեց բացեց կապոցը, նայեց այն թղթերին, որոնք այնքան բան էին պատմում իր մասին, իր անցյալն էին՝ թշվառ, բայց սիրելի անցյալը: Գտավ կարևոր թուղթը՝ ՆՐԱ վերջին ու կործանիչ նամակը, ուզում էր կարդալ, բայց վստահ չէր, որ կդիմանա, միայն աչքն առավ վերջին տողին, որտեղ գրված էր. ՛՛Կհեռանամ, կմոռանամ, բայց երբեք չեմ դադարի սիրել ՛՛....Կրկին նույն զգացողությունը, ամեն ինչ տակնուվրա եղավ, ինչպես առաջին անգամ, փաստորեն ոչինչ էլ չէր փոխվել իրականում.....Ծերունին որոշեց պատասխանել այդ վեջին, բայց անպատասխան նամակին... վերցրեց թուղթը, մոտ դրեց թանաքամանը , բայց ձեռքերը դողում էին հին ցավից ու հուզմունքից, չէր կարողանում իրեն տիրապետել: Մի քանի րոպե անշարժ նստեց, փորձեց իրեն կարգավորել և գրեց , բայց կարճ.՛՛ Ներել եմ ու սիրում եմ քեզ...՛՛: Ուզում էր շարունակել, շատ բան ուներ ՆՐԱՆ ասելու, բայց չէր կարողանում. զգացմունքները խեղդում էին:

Իսկ  թանաքամանը թափվել  էր.... - Իսկ,   թանաքամանը,  թափվել  էր

Առավոտը բացվեց, պատերը լալիս էին,,,,,,ՆԱ ՉԿԱՐ...գիտե՞ք՝ թանաքամանը թափվել էր, ջնջել վեջին խոսքը,, գուցե այդպես էր պե՞տք...... .....ՆԱ ՉԿԱՐ.........ԻՍԿ ԹԱՆԱՔԱՄԱՆԸ ԹԱՓՎԵԼ ԷՐ..............!!!!

 
26

14

1196